Մայքրոսոֆթ Վինդոուզ

Մայքրոսոֆթ Վինդոուզ
Windows logo and wordmark - 2012.svg
Տեսակօպերացիոն համակարգ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
Ընտանիքհիմնված MS-DOS/Windows 9x–ի վրա, Windows CE, Windows NT
Ծրագրային կոդՓակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկումնոյեմբերի 20, 1985
Վերջին տարբերակ10.0.17133 (մարտի 22, 2018)[1]
ԻնտերֆեյսWindows Runtime, Windows API, .NET Framework, Universal Windows Platform, .NET Compact Framework, .NET Core, Windows Forms և Windows Presentation Foundation
Արտոնագիրcommercial software, վկայագրված ծրագրային ապահովում, Volume license key, Microsoft Software Assurance, DreamSpark, software as a service և shareware
Զարգացման կարգավիճակհրապարակված
ՆախորդMS-DOS և OS/2
Անվանված էպատուհան
Կայքwindows.com
Աղբյուր կոդկոդով ծրագրակազմ|Փակ ծրագրային կոդով] / Մասնակի տրամադրվող կոդ]
Microsoft Windows Վիքիպահեստում

Մայքրոսոֆթ Վինդոուզ (անգլ.՝ Microsoft Windows), Մայքրոսոֆթ կորպորացիայի պրոպրիետար օպերացիոն համակարգերի և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսերի շարք է։ Այսօր Windows շարքի օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ աշխատում են անձնական համակարգիչների մոտ 92%-ը[2][3][4]։

Windows օպերացիոն համակարգերը աշխատում են հետևյալ հարթակների վրա՝ x86, x86-64, IA-64, ARM։ Նախկինում գոյություն ունեին նաև Windows համակարգի տարբերակներ՝ նախատեսված DEC Alpha, MIPS, PowerPC և SPARC հարթակների համար։

Պատմություն

Microsoft Windows-ի պատմությունը սկսվում է 1985 թ., երբ առաջին անգամ թողարկվեց 1.01 վարկածով Windows-ը։ Սակայն Microsoft-ի պատմությունը սկսվել է 1975 թ., երբ ուսանող Բիլ Գեյթսը առաջին համակարգիչներից մեկի՝ Atari 8800 համակարգչի վրա ստեղծեց Basic ծրագրավորման լեզուն։ Ներկայումս նկարահանված են բազմաթիվ ֆիլմեր՝ տասը հազար հոդվածներով, որոնք փորձում են մասամբ բացատրել Microsoft-ի և Windows-ի ֆենոմենը։

Առաջին Windows-ը ինքնուրույն օպերացիոն համակարգ չէր։ Սկզբում Windows-ն իրենից ներկայացնում էր գրաֆիկական "շինություն" DOS օպերացիոն համակարգում և իրենից ներկայացնում էր մուգ և մռայլ հրամանների տող։ Շատ DOS-ի օգտագործողներ այդպես էլ չհասկացան այդ "նորամուծությունը"։

1985 թ. Windows 1.01-ից հետո, մի քանի տարի անց թողարկվեց Windows 2.0-ն, բայց առանց լուրջ փոփոխությունների։ 1990 թ. թողարկվեց Windows 3.0-ն, որը սկսեց օգտագործվել բազբաթիվ համակարգիչներում։ Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, կարելի էր կատարել գործողություններ առանց հրամանների տողի։ Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում)։ Windows 3.0 -ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էր։ Հաջորրդ Windows-ում՝ Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի և համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորություն։

1988 թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ՝ Windows NT անունով։ NT-ն իր միջերեսով չէր տարբերվում Windows 3.0-ից։ 1992 թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ 1994 թվականին Windows NT 3.5-ը։ 1995 թվականին թողարկվել է հայտնի Windows 95-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ։ Ի տարբերություն նախորդ Windows-ների, 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով։ Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար։ 1996 թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից։

1998 թ. թողարկվել է Windows 98-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերնետի վրա։ Հաջորդ օպերացոին համակարգի անվանումը Windows 2000 է։ Այն թողարկվել է երկու տարբերակով՝ Windows 2000 Server և Windows 2000 Professional։

2001 թ. թողարկվել է նոր օպերացիոն համակարգ՝ Windows XP։ Այն կառուցվել է Windows NT միջուկի հիման վրա։ 2008 թ.ի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը։ 2003 թ. դուրս է գալիս Windows Server 2003-ը։ Windows Vista-ն թողարկվել է 2006 թ., իսկ Windows 7-ը՝ 2009 թվականին։

2012 թ. թողարկվել է Windows 8 օպերացիոն համակարգը, որը Microsoft ընկերության առաջին քայլն էր դեպի սենսորային էկրաններով սարքերի աջակցություն, ինչը ավելի հղկված տարբերակով մի քանի ամիս անց (2013 թ.) Windows 8.1 անվանումով հասանելի դարձավ օգտատերերին։

2014 թ. հոկտեմբերի 1-ին թողարկվել է Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը։ Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեղծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը։ Windows 10 օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև[5]։ 2015 թ. հուլիսի 29-ին թողարկվել է Windows 10-ի վերջնական տարբերակը:

Other Languages
অসমীয়া: ৱিণ্ড'জ
azərbaycanca: Microsoft Windows
žemaitėška: Microsoft Windows
беларуская: Microsoft Windows
беларуская (тарашкевіца)‎: Microsoft Windows
български: Microsoft Windows
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Microsoft Windows
corsu: Windows
Ελληνικά: Microsoft Windows
føroyskt: Windows
客家語/Hak-kâ-ngî: Microsoft Windows
עברית: Microsoft Windows
hornjoserbsce: Windows
magyar: Windows
interlingua: Microsoft Windows
Bahasa Indonesia: Microsoft Windows
la .lojban.: la canko
ქართული: Microsoft Windows
Qaraqalpaqsha: Microsoft Windows
қазақша: Microsoft Windows
Ripoarisch: Microsoft Windows
Кыргызча: Microsoft Windows
Lëtzebuergesch: Microsoft Windows
Limburgs: Windows
Ligure: Windows
lumbaart: Windows
македонски: Microsoft Windows
монгол: Microsoft Windows
Bahasa Melayu: Microsoft Windows
Dorerin Naoero: Microsoft Windows
Plattdüütsch: Microsoft Windows
Nederlands: Microsoft Windows
norsk nynorsk: Microsoft Windows
occitan: Windows
português: Microsoft Windows
Runa Simi: Windows
русский: Windows
русиньскый: Microsoft Windows
саха тыла: Microsoft Windows
srpskohrvatski / српскохрватски: Microsoft Windows
Simple English: Microsoft Windows
slovenčina: Microsoft Windows
slovenščina: Microsoft Windows
Soomaaliga: Microsoft Windows
తెలుగు: విండోస్
тоҷикӣ: Microsoft Windows
татарча/tatarça: Microsoft Windows
українська: Microsoft Windows
oʻzbekcha/ўзбекча: Microsoft Windows
vepsän kel’: Microsoft Windows
Tiếng Việt: Microsoft Windows
West-Vlams: Windows
吴语: 微软视窗
მარგალური: Microsoft Windows
ייִדיש: Windows
Bân-lâm-gú: Microsoft Windows