Մայրամախոտ

Մայրամախոտ
Մայրամախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Plantae
Կարգ Lamiales
Ընտանիք Lamiaceae
Ցեղ Teucrium
Տեսակ T. polium
Լատիներեն անվանում
Teucrium polium L.



Մայրամախոտ ( լատ.՝ Teucrium polium L., առավել հայտնի որպես felty germander) ենթաթուփ և դեղաբույս է, տարածված է Միջերկրական ծովի հարակից շրջաններում և Միջին Արևելքում։ Ծաղիկները փոքր են և գույնը տատանվում է վարդագույնից սպիտակ, տերևներն օգտագործվում են խոհարարության և բժշկության մեջ, մասնավորապես ստամոքսի հիվանդությունների դեպքում։ Դիտվել է առաջընթաց նաև վիսցերալ ցավերի բուժման համար։ Պարսկական ավանդական բժշկության մեջ մայրամախոտն (Պարսկաստանում կոչվում է 'kalpooreh') օգտագործվում է որպես հիպերտոնիայի, փորլուծության դեմ, ունի հակաբակտերիալ, հակաբորբոքիչ ազդեցություն, օգտագործվում է շաքարախտի դեպքում։ Ինչևէ, 2003-ին անցկացված գիտական ուսումնասիրությունները շաքարախտի դեպքում չեն հայտնաբերել որևէ դրական ազդեցություն։ 2006-ին գիտական ուսումնասիրությունները հաստատել են մայրամախոտի հակասպազմային, anti-nociceptive հատկությունները։ Մայրամախոտն անհրաժեշտ է օգտագործել զգույշությամբ, քանի որ այն թունավոր է լյարդի և երիկամների համար։

Մայրամախոտի սպիրտային քամուկը գործում է որպես թրթռահարման ազդեցությամբ գլխուղեղում առաջացած ախտաբանական շեղումները շտկող միջոց։

Other Languages
العربية: جعيدة
asturianu: Teucrium polium
azərbaycanca: Ağ məryəmnoxudu
català: Timó blanc
Ελληνικά: Αγαποβότανο
español: Teucrium polium
français: Teucrium polium
italiano: Teucrium polium
Tiếng Việt: Teucrium polium