Մալթական խաչ

Մալթական խաչ

Մալթական խաչ (անգլ.՝ Maltese cross), ութաթև աստղ, որ նախկինում եղել է Հիվանդախնամների ասպետական երբեմնի հզոր օրդենի խորհրդանիշը: Միաբանությունը հիմնադրվել էր 12-րդ դարում Մերձավոր Արևելքի Պաղեստին պատմական շրջանում: Խորհրդանիշը ծագում է իտալական Ամալֆի քաղաքի զինանշանից, որի բնակիչներից շատերը եղել են Հիվանդախնամների միության հիմնադիրները:

13-րդ դարում` Ռայմունդ դե Պյուի մագիստրոսի օրոք, լայն տարածում է գտել օրդենը, ինչպես և եկեղեցին, որը բաժանված էր ութ «լեզուների», որոնք ներկայացնում էին ֆեոդալական Եվրոպայի խոշորագույն միավորումները` Օվերնը, Պրովանսը, Ֆրանսիան, Արագոնը, Կաստիլիան և Պորտուգալիան, Իտալիան, Բավարիան և Անգլիան: Ասպետները պահպանել են «Հովհաննես Մկրտիչի հիվանդախնամներ» անվանումը, ինչպես նաև կարմիր վերնազգեստների վրա սպիտակ մետաքսաթելով ասեղնագործած ութաթև աստղը, որ խորհրդանշում է իմաստնությունն ու ասպետական ութ առաքինությունները: Դրանք են` հավատ, բարեգթություն, ճշմարտություն, արդարություն, անմեղություն, հաշտություն, անմիջականություն, համբերություն: Խաչի չորս ուղղությունները խորհրդանշում են քրիստոնեական գլխավոր սկզբունքները` խելամտություն, արդարադատություն, հոգևոր ուժ և ժուժկալություն: Օրդենի կնիքը պատկերում էր հիվանդին` գլխի մոտ նույնատիպ խաչով և ոտքերի մոտ ջահով:

Մալթական խաչը Ռուսական կայսրության զինանշանում

Մալթական խաչը երբեմն կոչվում է Հովհաննես Մկրտիչի կամ Գեորգիևյան խաչ: Մալթական օրդենի խորհրդանիշը դարձել է ութաթև սպիտակ աստղը, որի ութ ծայրերը խորհրդանշել են ասպետական ութ առաքինությունները: Ներկայումս այդ խորհրդանիշն օգտագործում են սուրբ Հովհաննես Մկրտիչի սանիտարական խմբերն Անգլիայում:

Մալթական խաչը` որպես սուրբ Հովհաննես Մկրտիչի օրդենի խորհրդանիշ, որոշ ժամանակ պատկերված է եղել Ռուսական կայսրության զինանշանում: 1801 թվականին Ալեքսանդր I-ի հրամանով զինանշանից հանվել է խաչը[1]:

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Мальтыйскі крыж
català: Creu de Malta
Deutsch: Malteserkreuz
English: Maltese cross
Esperanto: Malta kruco
español: Cruz de Malta
eesti: Malta rist
עברית: צלב מלטה
hrvatski: Malteški križ
Bahasa Indonesia: Salib Malta
íslenska: Möltukross
italiano: Croce di Malta
日本語: マルタ十字
한국어: 몰타 십자
Nederlands: Maltezer kruis
norsk nynorsk: Maltesarkross
português: Cruz de Malta
slovenščina: Malteški križ
svenska: Malteserkors