Ձվաբջիջ

Ձվաբջիջները իգական սեռական բջիջներն են։ Ձվաբջիջները սովորաբար խոշոր, անշարժ բջիջներ են, բացառությամբ մի քանի ստորակարգ կենդանիների ( հիդրա), որոնք ընդունակ են պսևդոպոդների օգնությամբ ամեոբաձև շարժումների։

Մարդու ձվաբջիջը‎

Ձվաբջիջները սովորաբար կլոր են կամ ձվաձև։ Նրանք երբեմն հասնում են այնպիսի չափերի, որ տեսանելի են դառնում չզինված աչքով։ Հատկապես խոշոր են այն կենդանիների ձվերը, որոնց սերունդը զարգանում է մայրական օրգանիզմից դուրս։ Որպես օրինակ կարող են ծառայել թռչունների ձվերը, ձկների, երկկենցաղների ձկնկիթը։

Ձվաբջիջները, ինչպես և յուրաքանչյուր բջիջ պարունակում են բջջապլազմա, կորիզ, թաղանթ, տարբեր օրգանոիդներ և ներառուկներ։ Վերջիններից հատկապես կարևոր են սննդանյութերը, որոնք ապահովում են սաղմի աճն ու զարգացումը։ Նրանք ձվում սովորաբար գտնվում են դեղնուցի հատիկների ձևով։

Սննդանյութերի քանակի և տեղաբաշխման համաձայն տարբերում են՝

  • Իզոլեցիտալ ձվեր, որոնք սովորաբար պարունակում են փոքր քանակությամբ դեղնուց՝ հավասարաչափ բաշխված ձվի ամբողջ բջջապլազմայում։

Իզոլեցիտալ ձվերը հատուկ են կարճատև սաղմնային զարգացումով ստորակարգ կենդանիներին, իսկ բարձրակարգ կենդանիներից այն տեսակներին, որոնց սաղմը ներարգանդային զարգացում է անցնում ( կաթնասուններ

  • Թելոլեցիտալ ձվերը բնութագրվում են դեղնուցային հատիկների մեծ քանակով, որը տեղավորված է ձվի մի բևեռում և կրում է վեգետատիվ բևեռ անունը։ Այս ձվերում բջջապլազման և կորիզը հետ են մղված հակառակ՝ դեղնուցի հատիկներից զուրկ անիմալ բևեռ։ Այսպիսի ձվերի մեծ չափերը հետևանք են նրանցում սննդարար պահեստանյութերի մեծ քանակի։

Դեղնուցով հարուստ թելոլեցիտալ ձվերը բնորոշ են այն ողնաշարավոր կենդանիներին, որոնք զարգանում են օրգանիզմից դուրս ( ձկներ, երկկենցադներ, սողուններ, թռչուններ

  • Ցենտրոլեցիտալ ձվերի կենտրոնական տեղը գրավում է կորիզը, որի շուրջ գտնվում Է սննդանյութը։

Ձվի մակերեսը ծածկված է բջջապլազմայի բարակ շերտով։ Ցենտրոլեցիտալ ձվերը բնորոշ են հոդվածոտանիներին։

Թելոլեցիտալ ձվաբջիջ
Ցենտրոլեցիտալ ձվաբջիջ

Չնչին քանակով դեղնուց գոյություն ունի կաթնասունների և մարդու ձվաբջիջներում. այդ պատճառով էլ նրանք ունեն փոքր չափեր։ Նրանք շրջապատված են ֆոլիկուլային բջիջների հաստ շերտով։ Այդ բջիջների գանգվածի խորքում կուտակվում է հեղուկ, ստացվում Է յուրահատուկ բշտի պատկեր, որը կոչվում է գրաաֆյան բուշտ։ Սրա մի պատի մեջ տեղավորված է ձվաբջիջը, որը հասունանալուց հետո դուրս է գալիս այդ բշտից։ Մարդու ձվաբջիջը պատկանում է իզոլեցիտալ տիպին, գնդաձև է, ունի 150-200 միկրոն տրամագիծ։

Ձվաբջիջն ունի պաշտպանողական թաղանթներ, իր սեփական թաղանթով նա շրջապատված է անմիջականորեն։ Մյուս թաղանթները գոյանում են սեռական օժանդակ գեղձերից։ Այսպես, օրինակ՝ թռչունների մոտ, ձուն ձվատար խողովակով անցնելիս ծածկվում է սպիտակուցով, ենթակճեպային թաղանթով և կճեպով։

Միջատների և որդերի ձվերը ծածկվում են ամուր, պիգմենտ պարունակող խիտինային ծածկով։

Other Languages
Alemannisch: Eizelle
العربية: بويضة
azərbaycanca: Yumurta (hüceyrə)
беларуская: Яйцаклетка
беларуская (тарашкевіца)‎: Заплодкавая вуза
български: Яйцеклетка
বাংলা: ডিম্বাণু
brezhoneg: Viell
bosanski: Jajna ćelija
català: Òvul
کوردی: ھێلکۆکە
čeština: Vajíčko
Deutsch: Eizelle
Ελληνικά: Ωάριο
English: Egg cell
español: Óvulo
eesti: Munarakk
euskara: Obulu
فارسی: تخمک
suomi: Munasolu
français: Ovule
Gaeilge: Ubhán
galego: Óvulo
ગુજરાતી: અંડ કોષ
עברית: ביצית
हिन्दी: डिम्ब
hrvatski: Jajna stanica
interlingua: Ovo
Bahasa Indonesia: Sel telur
íslenska: Eggfruma
italiano: Ovulo (gamete)
日本語: 卵細胞
Basa Jawa: Sèl endhog
한국어: 난자
Кыргызча: Энелик клетка
lietuvių: Kiaušialąstė
latviešu: Olšūna
македонски: Јајце клетка
മലയാളം: അണ്ഡം
Bahasa Melayu: Ovum
Nederlands: Eicel
norsk nynorsk: Eggcelle
norsk: Eggcelle
occitan: Ovul
português: Óvulo
Runa Simi: Runtucha
română: Ovul
русский: Яйцеклетка
Scots: Egg cell
srpskohrvatski / српскохрватски: Jajna ćelija
Simple English: Ovum
slovenčina: Vajcová bunka
slovenščina: Jajčece
chiShona: Dowokadzi
српски / srpski: Јајна ћелија
Basa Sunda: Ovum
svenska: Äggcell
Tagalog: Ovum
татарча/tatarça: Күкәй күзәнәк
українська: Яйцеклітина
oʻzbekcha/ўзбекча: Tuxumhujayra
Tiếng Việt: Noãn
Winaray: Ovum
中文: 卵细胞
Bân-lâm-gú: Loán-sè-pau
粵語: