Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924

Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924
1924WOlympicPoster.jpg
1924WOlympicPoster.jpg
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՇամոնի
ՖրանսիաՖրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Բացումհունվարի 25, 1924
ԵրդվեցCamille Mandrillon
ԲացեցGaston Vidal
Փակումփետրվարի 5, 1924
ՄարզադաշտStade Olympique de Chamonix
Մարզիկներ258
Մասնակից երկրներ16
Մեդալներ16 հավաքածու 6 մարզաձևում
Հաջորդ1928 Winter Olympics
Կայքolympic.org/chamonix-1924
1924 Winter Olympics Վիքիպահեստում

Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924, պաշտոնապես հայտնի որպես I Ձմեռային օլիմպիական խաղեր (ֆրանսերեն. Les Iers Jeux olympiques d'hiver), ձմեռային բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 1924 թվականին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում: Սկզբում անվանվել է Semaine Internationale des Sports d'Hiver («Միջազգային ձմեռային սպորտի շաբաթ»): Սպրոտային մրցույթները կայացան Մոնբլանի ստորոտում գտնվող Շամոնի և Հուտ-Սավոյ քաղաքներում 1924 թվականի հունվարի 25-ից փետրվարի 5-ը[1]: Խաղերը կազմակերպեց Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեն, Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հովանավորչությամբ:

Մինչև 1992 թվականը Ձմեռային և Ամառային օլիմպիական խաղերն անցկացվում էին նույն տարում, դրանից հետո խաղերն անցկացվում են երկու տարի ընդմիջմամբ:

Չնայած չմշկասահքը համարվել էր Լոնդոնի և Անդվերպենի ամառային խաղերի մրցույթ, իսկ Տափօղակով հոկեյը Անդվերպենի խաղերի մրցույթ, այնուամենայնիվ ՄՕԿ-ի 1921 թվականի ժողովում որոշվեց առանձնացնել ձմեռային մարզաձևերը և որոշվեց անկացնել «միջազգային ձմեռային խաղերի շաբաթ» 1924 թվականին Շամոնիում:

Other Languages
Аҧсшәа: Шамони 1924
беларуская (тарашкевіца)‎: Зімовыя Алімпійскія гульні 1924 году
Bahasa Indonesia: Olimpiade Musim Dingin 1924
Кыргызча: Шамони 1924
norsk nynorsk: Vinter-OL 1924
srpskohrvatski / српскохрватски: Zimska Olimpijada 1924
Simple English: 1924 Winter Olympics