Հռոմեական իրավունք

Հռոմեացիների ծավալումը Իտալիայում; քաղաքացիություն հավաքականորեն տրվեց բոլոր իտալական ցեղերին քաղաքացիացիական պատերազմի ընթացքում և հետո Lex Julia-ով, Lex Plautia Papiria-ով և Lex Pompeia-ով; ամբողջ Ցիզալպինյան Գալլիան քաղաքացիություն ստացավ Ք.Ա. 49թ.-ին Lex Roscia-ով:

Հռոմեական իրավունք, ստրկատիրական Հին Հռոմի իրավական համակարգ է, որն իր զարգացումն է ստացել պրինցիպատի ժամանակաշրջանում։ Հռոմեական իրավունքը ներառում է երկու մաս՝ մասնավոր և հանրային։[1]Հին Հռոմում առավել զարգացում է ստացել մասնավոր իրավունքը, այդ իսկ պատճառով Հռոմեական իրավունք ասելով՝ առավել հաճախ հասկանում են հենց Հռոմեական մասնավոր իրավունքը։

Մասնավոր և հանրային իրավունքների առավել հայտնի բնորոշում է տվել հռոմեացի հայտնի իրավաբան Ուլպիանոսը. "Publicum ius est quod ad statum rei romanae spectat, privatum quod ad singulorum utilitatem" (Հանրային իրավունքը այն է, ինչ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, ինչ վերաբերում է մասնավոր անձանց շահերին)։[2]

Իրավունք

Տոգան հռոմեացի արական սեռի քաղաքացիների բնութագրիչ հագուստն էր, և կայսրների արձանները (այստեղ՝ Անտոնինուս Պիուս) հաճախ նրանց պատկերում են տոգայով (togatus):

Հռոմում անհատ քաղաքացիների իրավունքները ժամանակի հետ փոփոխվում էին, համապատասխան նրանց ծագման վայրին և պետությանը մատուցած ծառայություններին: Դրանք նաև փոփոխվում էին պետության մեջ անհատի դասակարգմանը վերաբերող Հռոմեական օրենքին համապատասխան: Տարբեր խավեր առանձնանում էին տարբեր օրինական իրավունքների համադրություններով, որոնք նրանց էին տրված:Հին Հռոմի քաղաքացիներին վերաբերող հռոմեական օրենքները, հասանելիք իրավունքները հետևյալներն էին.

  • Ius suffragiorum - հռոմեկական խորհրդարանում քվեարկելու իրավունք
  • Ius honorum - քաղաքացիական կամ հասարակական պաշտոն ունենալու իրավունք
  • Ius commercii - օրինական պայմանագրեր կնքելու և որպես Հռոմի քաղաքացի սեփականություն ունենալու իրավունք
  • Ius gentium - հռոմեական իրավունքի պահանջը՝ լուծել Հռոմի քաղաքացիների և օտար անձանց միջև բազմաբնույթ դրությունները, որը զարգացում ապրեց Ք.Ա. III դարում: Ius gentium-ը, հետևաբար, այն ժամանակվա մեծ համբավ վայելող միջազգային իրավունքի՝ հռոմեական իրավական ձևակերպումն էր, և հիմնված էր հունական քաղաք-պետությունների և այլ ծովային պետությունների՝ արդեն իսկ զարգացած և ձևավորված օրենքի հիման վրա: Ius gentium-ով նախատեսված իրավունքը վերաբերում և պատկանում էր բոլորին. հետևաբար, այն ավելի շուտ գաղափար էր մարդու իրավունքների մասին, քան քաղաքացիական իրավունքների մասին:
  • Ius conubii - հռոմեական սկզբունքների համաձայն հռոմի քաղաքացու հետ ամուսնանության օրինական իրավունք: Այն ընտանիքի հանդեպ paterfamilia-յի իրավունքներ ունենալու օրինական իրավունքն է, և այդպիսի ամուսնություններից ծնված երեխաների՝ Հռոմի քաղաքացի համարվելու իրավունքը:
  • Ius migrationis - Իրենց ներկա քաղաքից դրա հետ համեմատելի քաղաք տեղափոխվելու դեպքում քաղաքացիության կարգավիճակի պահպանման իրավունք Օրինակ՝ cives Romani-ի ներկայացուցիչները պահպանում էին իրենց civita-ները իրենց ամբողջ իրավունքներով՝ a colonia civium Romanorum օրենքով, երբ նրանք տեղափոխվում էին հռոմեական գաղութներ: Լատինները նույնպես ունեին այս իրավունքը, և պահպանում էին իրենց ius latii-ն, եթե նրանք տեղափոխվում էին այլ Լատինական երկիր կամ գաղութ (Latina colonia): Այս իրավունքով չէր պահպանվում անձի քաղաքացիության կարգավիճակը, եթե նա տեղափոխվում էր ավելի ցածր իրավական կարգավիճակ ունեցող գաղութ:Լիիրավ Հռոմի քաղաքացիների կարգավիճակը, ովքեր տեղափոխվում էին Latina colonia, իջեցվում էր ius Latii մակարդակի, և այդպիսի միգրացիան և կարգավիճակի փոփոխությունը հիմնականում կամավորական էր:
  • Հարկերից և այլ իրավական պարտականություններից ազատված լինելու իրավունքը, հատկապես տեղական կանոններից և կարգից:
  • Դատարան դատական հայց ներկայացնելու և դատարանում և այլ անձանց կողմից մեղադրանք ընդունելու իրավունքը:
  • Օրինական դատի մասնակցելու իրավունքը (ներկայանալու համապատասխան դատարանի առաջ և պաշտպանելու ինչ-որ մեկին):
  • Դատավորների որոշումները և ավելի ցածր ատյանի դատարանների որոշումները բողոքարկելու իրավունքը:
  • Համաձայն Ք.Ա. II-րդ դարի Պորցիանական օրենքներին, Հռոմի քաղաքացուն չէին կարող խոշտանգել կամ մտրակահարել, և նա կարող էր իր մահապատիժը փոխարինել կամավոր աքսորով, եթե չէր մեղադրվել պետական դավաճանության մեջ:
  • Հռոմի քաղաքացին, ով մեղադրվել էր պատական դավաճանության մեջ, իրավունք ուներ փորձվել Հռոմում, և անգամ մահապատժի դատապարտվելու դեպքում ոչ մի Հռոմի քաղաքացի չէր սպանվում խաչվելով:

Հռոմեական լեգեոններին միանալու համար պահանջվում էր հռոմեական քաղաքացիություն, սակայն որոշ դեպքերում այն անտեսվում էր: Ցենտուրիոնները և ավագ սպաները կարող էին հարվածել քաղաքացի հանդիսացող զինվորներին կարգապահության հետ կապված պատճառներով: Քաղաքացի չհանդիսացող անձինք միանում էին Auxilia-ին և ստանում քաղաքացիություն զինվորական ծառայության ճանապարհով:

Other Languages
العربية: قانون روماني
asturianu: Derechu romanu
azərbaycanca: Roma hüququ
беларуская: Рымскае права
български: Римско право
bosanski: Rimsko pravo
català: Dret romà
čeština: Římské právo
dansk: Romerret
Ελληνικά: Ρωμαϊκό Δίκαιο
English: Roman law
Esperanto: Romia juro
español: Derecho romano
فارسی: حقوق روم
français: Droit romain
hrvatski: Rimsko pravo
magyar: Római jog
interlingua: Derecto roman
Bahasa Indonesia: Hukum Romawi
íslenska: Rómarréttur
italiano: Diritto romano
日本語: ローマ法
қазақша: Рим құқығы
한국어: 로마법
Latina: Ius Romanum
Lingua Franca Nova: Lege roman
lietuvių: Romėnų teisė
Plattdüütsch: Röömsch Recht
Nederlands: Romeins recht
occitan: Drech roman
português: Direito romano
română: Drept roman
sicilianu: Drittu rumanu
Scots: Roman law
srpskohrvatski / српскохрватски: Rimsko pravo
Simple English: Roman law
slovenčina: Rímske právo
slovenščina: Rimsko pravo
српски / srpski: Римско право
svenska: Romersk rätt
Türkçe: Roma hukuku
українська: Римське право
oʻzbekcha/ўзбекча: Rim huquqi
Tiếng Việt: Luật La Mã
中文: 罗马法
粵語: 羅馬法