Հովհան Ոսկեբերան

Հովհան Ոսկեբերան
Johnchrysostom.jpg
Ժամանակաշրջան Հռոմեական կայսրություն
Ծնունդ ոչ վաղ քան  344 և ոչ ուշ քան  354
Ծննդավայր Անտոք, Diocese of the East, Praetorian prefecture of the East, Հռոմեական կայսրություն
Վախճան սեպտեմբերի 15, 407
Վախճան վայր Comana Pontica, Թուրքիա [1] [2]
Եկեղեցի քրիստոնեություն
Սրբացված կարգ սուրբ
Հիշատակության օր Հունվարի 27
Աշխատանք աստվածաբան, քահանա և գրող
Պաշտոն Ecumenical Patriarch of Constantinople և արքեպիսկոպոս
Ապրելաձև mysticism
Երկիր Byzantine imperial flag, 14th century, square.svg  Բյուզանդական կայսրություն և Բյուզանդական կայսրություն
Ամուսին չկա

Հովհան Ոսկեբերան ( հուն.՝ Ιωάννης ο Χρυσόστομος; շուրջ 347 թ., Անտիոք - 407 թ. սեպտեմբերի 14, Կոմանա, Պոնտոս), Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան, քրիստոնյա եկեղեցու հայրապետ, քրիստոնյա ընդհանրական եկեղեցու սուրբ։

Կենսագրություն

Հովնան Ոսկեբերանը ծնվել է շուրջ 347 թվականին Անտիոքում։ Ուսանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել հռետոր Լիբանիոսի մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում իրեն նվիրել է ճգնողական կյանքին։ 381 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին՝ քահանա։ Այս ընթացքում իր սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին։

398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք։ Թեև դա կատարվել էր հակառակ իր կամքի նա եռանդով ու նախանձախնդրությամբ լծվում է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին։ Ամեն տեսակ անբարոյականություն կշտամբող Ոսկեբերանը իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը։ Սուրբ հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ։ 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից անհիմն ամբաստանություններով պաշտոնաթող է արվում և աքսորման դատապարտվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն երկրաշարժ ու հրդեհներ են տեղի ունենում։ Ենթարկվելով Կ.Պոլսի բնակչության ճնշմանը՝ կայսրուհին ետ է կանչում Ոսկեբերանին իր աթոռը։

Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները։ Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության՝ Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում։ Ոսկեբերանն աքսորվում է Պոնտոս և մահանում 407 թվականին, Կոմանա քաղաքում։

438 թվականին, Հովհան Ոսկեբերանի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում։

Other Languages
asturianu: Xuan Crisóstomu
azərbaycanca: İohann Xrisostom
беларуская: Іаан Златавуст
български: Йоан Златоуст
čeština: Jan Zlatoústý
Cymraeg: Ioan Aurenau
français: Jean Chrysostome
hrvatski: Ivan Zlatousti
Bahasa Indonesia: Yohanes Krisostomus
latviešu: Joans Hrizostoms
Bahasa Melayu: John Chrysostom
norsk nynorsk: Johannes Chrysostomos
português: João Crisóstomo
srpskohrvatski / српскохрватски: Jovan Hrizostom
Simple English: John Chrysostom
slovenčina: Ján Zlatoústy
slovenščina: Janez Zlatousti
српски / srpski: Јован Златоусти
Tiếng Việt: Gioan Kim Khẩu