Հոգեգալստականներ

Հիսունականներ, (կամ հոգեգալստականներ) առաջացել է ԱՄՆ-ում XIX դարիի վերջին - XX դարի սկզբին։ Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, որի շնորհիվ նրանք կարողացել են քարոզել օտարալեզու ժողովուրդների մեջ։ ՀՀ-ում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ «Կյանքի խոսք», «Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի» և այլն։ Հիսունականները չեն ընդունում քրիստ. եկեղեցու պաշտոն, ծեսերը, սրբապատկերները, խաչը։

Պատմական աղբյուրներ

Պաշտամունքի այս ձևն իր արմատներն ունեցել է հեթանոսական կրոններում: I դ. ավարտին՝ հեթանոսությունը լիովին հաղթահարելուն զուգընթաց, գլոսոլալիան իրեն բոլորովին սպառեց քրիստոնեական համայնքներում, և միայն XVII-XIXդդ. երկրորդ կեսերին այն կրկին ի հայտ եկավ բողոքականության միջավայրում: Նրանք հատուկ նշանակություն են տալիս վկայություններին: Նրանց բնորոշ են ռացիոնալիզմը և ձևական վարդապետական խորհրդանիշները: Առանձնահատուկ կարևորություն է տրվում հավատացյալների անձնական բարեպաշտությանը և կրոնական զգացմունքներին: Այս, ինչպես նաև մյուս շարժումները սկզբնավորվել են Անգլիայում և Ամերիկայում՝ հանգեցնելով նոր կրոնափիլիսոփայական ուղղությունների առաջացմանը: 1738 թ. Ջորջ Ուայթֆիլդը սկսեց կատարել կանոնավոր ուղևորություններ Ամերիկա՝ արդեն իսկ առկա ռիվայվելիստական գաղութներ: Բիլլի Գրեյմը 1950-ական թվականներին մեծապես կարևորեց ռիվայվելիստական ավանդույթի մեթոդն ու աստվածաբանությունը: Նա տվել է ամենախիստ զգացմունքային և հոգեբանական առանձնահատկությունները, պահպանելով սակայն, ուղղակի և արդյունավետ քարոզչական, սուրբգրային ուղղվածության հռչակումը, նաև անհատական պատասխանը ամբողջ համայնքին, երաժշտության օգտագործումը, երգերով հանրահավաքները: Շոտլանդացի Ֆոքսը պնդում էր, որ անմիջապես «լուսավորվելով» Սուրբ Հոգուց, ամեն մարդ իմանում է ամեն անհրաժեշտ բան, և կարիք չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ Սուրբ Գրքի: Անգլիացի քուեյքերները ( անգլերեն՝ quake- դող, դողացնել, ցնցվել) հավաքվելով միասին, սպասում էին, որ իրենցից մեկը կհուզավառվի, պայծառություն կստանա ու կսկսի մարգարեանալ: Համաձայն Ջ.Վեսլի հավատացյալը, արդարացմանը զուգահեռ, պետք է նաև սրբանա իր կյանքի ընթացքում: Սրա ճյուղավորումներից է հոգեգալստական (պենտեկոստեական) շարժումը որը իրվինգիստներից որդեգրեց պաշտամունքի էքստատիկ արարողակարգը, ինչը հոգեբանական զանազան երևույթներ է առաջ բերում: Սուրբ Հոգու պարգևներից առանձնացնելով լեզվախոսությունը՝ հոգեգալստականներն այն պարտադիր համարեցին յուրաքանչյուր հավատացյալի համար, որպես Սուրբ Հոգով մկրտված լինելու նշան: Հիսնականներին հատուկ են երկու հակադիր միտումներ. առավել մեծ միավումների մեջ միասնանալը և անկախ համայնքներն ու ուղղությունները պահպանելը: Արդյունքում առկա են համաշխարհային մասշտաբով գործող այնպիսի խոշոր միավորումներ, ինչպիսիք են «Աստծո եկեղեցին» (հիմն. 1903թ.), «Աստծո ասամբլեան» (1914թ.), «Ճշմարիտ Ավետարանի միջազգային եկեղեցին» և այլն, և բազմաթիվ մանր համայնքներ, որոնք տարբերվում են իրենց ուսմունքներով կամ ազգային բազմազանությամբ:

Other Languages
العربية: خمسينية
azərbaycanca: Əllincilər
беларуская: Пяцідзясятніцтва
español: Pentecostalismo
français: Pentecôtisme
arpetan: Pentecoutismo
Gaeilge: Cincíseachas
Gàidhlig: Caingeiseachd
客家語/Hak-kâ-ngî: Ńg-sùn-chiet Yun-thung
Bahasa Indonesia: Gereja Pentakosta
italiano: Pentecostalismo
қазақша: Елуліктер
한국어: 오순절주의
lingála: Nzámbe-Malámu
لۊری شومالی: پنتاکوستالیسم
lietuvių: Sekmininkai
latviešu: Pentakosti
македонски: Пентекостализам
Mirandés: Pentecostalismo
Nederlands: Pinksterbeweging
norsk nynorsk: Pinserørsla
português: Pentecostalismo
română: Penticostalism
sicilianu: Pinticustalisimu
srpskohrvatski / српскохрватски: Pentekostalizam
Simple English: Pentecostalism
slovenčina: Letničné hnutie
slovenščina: Binkoštništvo
српски / srpski: Пентекостализам
Kiswahili: Wapentekoste
Türkçe: Pentikostalizm
українська: П'ятдесятництво
oʻzbekcha/ўзбекча: Pentecostallar
Tiếng Việt: Phong trào Ngũ Tuần