Հյուսիսային Ամերիկա
English: North America

Հյուսիսային Ամերիկա
Location North America.svg
Տարածք24,250,000[1][2] կմ2
Բնակչություն565․265․000 (2013)
Բնակչ. խտություն22,9 մարդ/կմ²
Երկրներ23 պետություն
Լեզուներանգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլն։

Հյուսիսային Ամերիկա (անգլերեն՝ North America, ֆրանսերեն՝ Amérique du Nord, իսպաներեն՝ América del Norte), աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն կմ²։

Հյուսիսային Ամերիկային է պատկանում երկրի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, որին անվանում են «Կանաչ երկիր»։ Ամենամեծ քարանձավը՝ Ֆլինտ-Մամոնտի քարանձավը, աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելլոսթունյան ազգային պարկը։ Այն բացվել է 1872 թվականին:

Աշխարհագրական դիրք

Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է Կենտրոնական Ամերիկա։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է Պանամայի նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում Բերինգի նեղուցով (85 կմ) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է Եվրասիայից։

Հյուսիսային Ամերիկան տիեզերքից

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոն (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում՝ Մարյատո (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի (Լաբրադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։

Ափագիծ

Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Դրա պատճառը վաղ անցյալում սառցապատման երևույթն է։ Հյուսիսում գտնվում են Բաֆինի և Բոֆորտի ծովերը, Հուդզոնի ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան (2,2 միլիոն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզեխումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզեխումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և Լաբրադոր թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և Մեքսիկական ծոցերը, Սարգասյան և Կարիբյան ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հայիթի, Ճամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, Ֆլորիդա և Յուկատան թերակղզիները։

Արևմուտքում են գտնվում Բերինգի ծովը, Ալյասկա և Կալիֆոռնիայի ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզեխմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։

Հայտնի են Դևիսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յուկատանի, Բերինգի նեղուցները և Պանամայի ջրանցքը։

Արևելքում՝ Ֆանդի ծոցում, դիտվել է աշխարհում մակընթացային ամենաբարձր ալիքը, որ հասել է 18 մետրի։

Պանամայի նավարկելի ջրանցքը

Մակերևույթ

Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում (նեոգենում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզեխումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում՝ Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են պրերիա)։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։

Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են Կորդիլերներ կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մաք Քինլին, որի բարձրությունը հասնում է 6194 մ-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռանալով՝ գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում Ժայռոտ ու Առափնյա լեռների միջև ընկած Մեծ Ավազան սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։

Կորդիլերների համակարգում լեռնագոյացումը դեռ չի ավարտվել, դա են վկայում գործող հրաբուխները (Օրիսաբա, Պոպոկատեպետել) և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։

Կորդիլերներում է նաև գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենացածր կետը՝ Մահվան հովիտը (- 85 մ)։

Ատլանտյան օվկիանոսի ափերին գրեթե զուգահեռ ձգվում են Ապալաչյան հին, քայքայված լեռները։

Օգտակար հանածոներ

Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են նավթով, գազով, քարածխով, բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և Մեծ լճերի հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր՝ Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։

Կորդիլերներում հայտաբերված են պղինձ, ուրան, ոսկի, արծաթ, նիկել, բազմամետաղների հանքաքարեր։

Գունավոր մետաղներիի մեծ պաշարներ կան Մեծ Լճերի շրջանում, Կանադայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Հետաքրքիր փաստեր

Հյուսիսային Ամերիկայում իսկ ավելի կոնկրետ Կանադայում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը՝ 1869 կիլոմետր երկարությամբ։ Հյուսիսային Ամերիկայում կա ավելի շատ լիճ, քան կա ամբողջ աշխարհում։

Ջրագրություն

Կլիմա

Տես նաև

Ծանոթագրություններ

Other Languages
Afrikaans: Noord-Amerika
Alemannisch: Nordamerika
Ænglisc: Norðamerica
asturianu: Norteamérica
azərbaycanca: Şimali Amerika
башҡортса: Төньяҡ Америка
Boarisch: Noadamerika
žemaitėška: Šiaurės Amerėka
Bikol Central: Amerika nin Norte
беларуская: Паўночная Амерыка
беларуская (тарашкевіца)‎: Паўночная Амэрыка
български: Северна Америка
Bislama: Not Amerika
bamanankan: Saheli Amerika
brezhoneg: Norzhamerika
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Báe̤k Mī-ciŭ
qırımtatarca: Şimaliy Amerika
čeština: Severní Amerika
kaszëbsczi: Nordowô Amerika
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Сѣвєрьна Амєрїка
Deutsch: Nordamerika
dolnoserbski: Pódpołnocna Amerika
Ελληνικά: Βόρεια Αμερική
English: North America
Esperanto: Nordameriko
euskara: Ipar Amerika
estremeñu: América el Norti
Na Vosa Vakaviti: Vualiku Amerika
føroyskt: Norðuramerika
Nordfriisk: Nuurd-Ameerikoo
贛語: 北美洲
kriyòl gwiyannen: Lanmérik di Nò
Avañe'ẽ: Yvateamérika
客家語/Hak-kâ-ngî: Pet Mî-chû
Fiji Hindi: North America
hornjoserbsce: Sewjerna Amerika
Kreyòl ayisyen: Amerik dinò
interlingua: America del Nord
Bahasa Indonesia: Amerika Utara
Interlingue: America del Nord
íslenska: Norður-Ameríka
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᐊᒥᐊᕆᑲ ᑐᓄᕕᐊᖅ
日本語: 北アメリカ
Patois: Naat Amoerka
la .lojban.: bemtu'a
Qaraqalpaqsha: Arqa Amerika
Taqbaylit: Tamrikt n Ugafa
kalaallisut: Amerika Avannarleq
한국어: 북아메리카
Перем Коми: Ойвыв Америка
къарачай-малкъар: Шимал Америка
kernowek: Amerika Gledh
Кыргызча: Түндүк Америка
Lëtzebuergesch: Nord- a Mëttelamerika
Lingua Franca Nova: America Norde
Luganda: North America
Limburgs: Noord-Amerika
latviešu: Ziemeļamerika
Basa Banyumasan: Amerika Utara
олык марий: Йӱдвел Америка
македонски: Северна Америка
монгол: Хойд Америк
Bahasa Melayu: Amerika Utara
မြန်မာဘာသာ: မြောက်အမေရိက
مازِرونی: شمالی امریکا
Napulitano: Nordamèreca
Plattdüütsch: Noordamerika
Nedersaksies: Noord-Amerika
नेपाल भाषा: उत्तर अमेरिका
Nederlands: Noord-Amerika
norsk nynorsk: Nord-Amerika
Sesotho sa Leboa: Amerika Leboa
Chi-Chewa: North America
Livvinkarjala: Pohjas-Amerikku
Papiamentu: Nort Amerika
Norfuk / Pitkern: North Merika
پنجابی: اتلا امریکہ
português: América do Norte
romani čhib: Nordutni Amerika
română: America de Nord
русиньскый: Северна Америка
Kinyarwanda: Amerika ya Ruguru
саха тыла: Хоту Америка
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱮᱛᱚᱢ ᱟᱢᱮᱨᱤᱠᱟ
srpskohrvatski / српскохрватски: Sjeverna Amerika
Simple English: North America
slovenčina: Severná Amerika
slovenščina: Severna Amerika
chiShona: North America
Soomaaliga: Woqooyiga Ameerika
српски / srpski: Северна Америка
Sranantongo: Opo Amrika
Seeltersk: Noudamerikoa
svenska: Nordamerika
Türkmençe: Demirgazyk Amerika
Tok Pisin: Not Amerika
Türkçe: Kuzey Amerika
татарча/tatarça: Төньяк Америка
тыва дыл: Соңгу Америка
ئۇيغۇرچە / Uyghurche: شىمالىي ئامېرىكا
українська: Північна Америка
oʻzbekcha/ўзбекча: Shimoliy Amerika
vepsän kel’: Pohjoižamerik
Tiếng Việt: Bắc Mỹ
West-Vlams: Nôord-Amerika
Volapük: Nolüda-Merop
吴语: 北美洲
isiXhosa: UmNtla Melika
მარგალური: ოორუე ამერიკა
Vahcuengh: Baekmeijcouh
中文: 北美洲
Bân-lâm-gú: Pak Bí-chiu
粵語: 北美洲