Հղիություն (մարդ)
English: Pregnancy

Հղիություն
Gestatio
Pregnant woman.jpg
Կնոջ օրգանիզմում զարգացող պտուղը կրելու ժամանակահատվածը
Տեսակֆիզիոլոգիական վիճակ
ԵնթադասՀղիություն
Պատճառսեռական հարաբերություններ, արհեստական բեղմնավորում
Հիվանդության ախտանշաններԴաշտանային ցիկլի բացակայություն, պնդացած կրծքեր, սրտխառնոց, փսխում, հաճախացած միզարձակություն
Հետևանք650
Z33
Հոմանիշներգեստացիա
Ախտորոշումհղիության թեստ
Բուժումնախածննդյան խնամք
Բարդություններվիժում, զարկերակային բարձր ճնշում, գեստացիոն դիաբետ, երկաթ-դեֆիցիտային անեմիա, ծանր սրտխառնոց և փսխում
Տևողությունմոտ 40 շաբաթ վերջին դաշտանից
Human pregnancy Վիքիպահեստում

Հղիություն, այն ժամանակաշրջանը, երբ կնոջ ներսում մեկ կամ մի քանի պտուղներ են զարգանում[1]: Այն հայտնի է նաև որպես գեստացիա: Բազմապտուղ հղիության դեպքում կինը կրում է մեկից ավելի պտուղներ, օրինակ՝ երկվորյակներ[2]: Հղիություն կարող է առաջանալ սեռական հարաբերությունների արդյունքում, կամ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների օգնությամբ[3]: Ծննդաբերությունը սովորաբար տեղի է ունենում վերջին դաշտանից 40 շաբաթ անց[1][4]: Սա կազմում է 9 ամիս, որտեղ յուրաքանչյուր ամիսն ունի 31 օր[1][4]: Բեղմնավորման օրից հաշվելու դեպքում հղիությունը տևում է 38 շաբաթ[4]: Մինչև հղիության 8 շաբաթյա ժամկետը զարգացող էակին կոչում են սաղմ, իսկ 8-րդ շաբաթվանից հետո, մինչև ծննդաբերությունն այն կոչվում է պտուղ[4]: Հղիության վաղ նշաններից են դաշտանային ցիկլի բացակայությունը, պնդացած կրծքերը, սրտխառնոցն ու փսխումը, քաղցի զգացողությունը և հաճախակի միզարձակությունը[5]: Հղիությունը կարող է հայտնաբերվել հղիության թեստի միջոցով[6]:

Սովորաբար հղիության ընթացքը բաժանվում է 3 եռամսյակների[1]: Առաջին եռամսյակը տևում է մինչև 12-րդ շաբաթը և ներառում է նաև բեղմնավորումը (սպերմատոզոիդի թափանցումը ձվաբջջի մեջ)[1]: Բեղմնավորված ձվաբջիջն այնուհետև շարժվում է արգանդափողով և ամրանում արգանդի լորձաթաղանթին, որտեղ սկսվում են ձևավորվել սաղմն ու ընկերքը[1]: Առաջին եռամսյակի ընթացքում վիժելու (սաղմի բնական մահվան) հավանականությունն ամենամեծն է[7]: Երկրորդ եռամսյակը 13-րդ շաբաթից մինչև 28-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածն է[1]: Երկրորդ եռամսյակի կեսին հնարավոր է զգալ պտղի շարժումները[1]: 28-րդ շաբաթից սկսած վաղաժամ ծնված երեխաների 90%-ը կարող են կենդանի մնալ, եթե ապահովվի բարձր որակի բժշկական խնամք[1]: Երրորդ եռամսյակը ներառում է 29-րդից մինչև 40-րդ շաբաթները[1]:

Նախածննդյան խնամքը մեծացնում է հղիության դրական ելքի հավանականությունը[8]: Այն կարող է ներառել ֆոլաթթվի ընդունումը, ալկոհոլից և դեղորայքից խուսափելը, կանոնավոր մարմնամարզությունը, արյան հետազոտությունները և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը[8]: Հղիության բարդություններից են արյան ճնշման բարձրացումը, գեստացիոն շաքարախտը, երկաթ պակասորդային սակավարյունությունը, ծանր սրտխառնոցն ու փսխումը և այլն[9]: Իդեալական ծննդաբերությունը սկսվում է ինքնուրույն, երբ գալիս է ժամանակը[10]: Հղիությունը համարվում է նորմալ ժամկետային, եթե տևում է 39-41 շաբաթ[1]: 41-րդ շաբաթվանից հետո ծննդաբերությունը համարվում է ուշ, իսկ 42-րդ շաբաթից հետո՝ ուշացած[1]:

37-րդ շաբաթվանից ավելի վաղ լույս աշխարհ եկած երեխաները համարվում են վաղաժամ ծնվածներ[1]: Վաղաժամ ծնված նորածիններն ունեն առողջական խնդիրների ավելի բարձր ռիսկ (գլխուղեղի կաթված)[1]: 39-րդ շաբաթվանից վաղ միջամտություններն ու կեսարյան հատումը խորհուրդ չեն տրվում, եթե առկա չեն բժշկական ցուցումներ[11]: 2012 թվականին գրանցվել է հղիության 213 միլիոն դեպք, որոնցից 190 միլիոնը (89%) զարգացող երկրներում, իսկ 23 միլիոնը (11%)՝ զարգացած երկրներում[12]: 15-44 տարեկան յուրաքանչյուր 1000 կնոջից հղի են 133-ը[12]: Հղիությունների 10-15%-ն ավարտվում է վիժումով[13]: 2016 թվականին հղիության բարդությունները հանգեցրել են 230.600 մահվան, իսկ 1990 թվականին այդ ցուցանիշը կազմել է 377.000[14]: Հիմնական պատճառներն են՝ արյունահոսությունը, վարակները, հղիության բարձ արյան ճնշումով ուղեկցվող հիվանդությունները, խանգարող միջոցառումները և վիժման, արտարգանդային հղիության ու ընտրողական աբորտի հետ կապված բարդությունները[15]: Հղիությունները 44%-ը չպլանավորված են[16]: Չպլանավորված հղիությունների 56%-ն ավարտվում է աբորտով[16]: Միացյալ նահանգներում հղիների 60%-ը հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործած լինում հղիության հայտնաբերման ամսում[17]:

Բովանդակություն

Other Languages
Afrikaans: Swangerskap
Akan: Nyinsɛn
Alemannisch: Schwangerschaft
aragonés: Emprenyatura
العربية: حمل
مصرى: حمل
অসমীয়া: গৰ্ভধাৰণ
asturianu: Embaranzu
azərbaycanca: Hamiləlik
تۆرکجه: حامیله‌لیک
беларуская (тарашкевіца)‎: Цяжарнасьць чалавека
Banjar: Tian
বাংলা: গর্ভধারণ
བོད་ཡིག: མངལ་སྦུམ་པ།
brezhoneg: Dougerez
bosanski: Trudnoća
буряад: Жэрмэһэн
català: Embaràs
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Dái-sĭng
کوردی: دووگیانی
čeština: Těhotenství
Cymraeg: Beichiogrwydd
dansk: Graviditet
Ελληνικά: Εγκυμοσύνη
emiliàn e rumagnòl: Grevdànsa
English: Pregnancy
Esperanto: Gravedeco
español: Embarazo humano
eesti: Rasedus
euskara: Haurdunaldi
فارسی: بارداری
suomi: Raskaus
français: Grossesse
Gaeilge: Toircheas
kriyòl gwiyannen: Grosès
Gàidhlig: Leatrom
galego: Embarazo
Avañe'ẽ: Tyeguasu
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: Gurvachar vo Gorbhest‌ponn
ગુજરાતી: ગર્ભાવસ્થા
עברית: היריון
हिन्दी: गर्भावस्था
Fiji Hindi: Peet me baby
hrvatski: Trudnoća
Kreyòl ayisyen: Grosès
magyar: Terhesség
interlingua: Pregnantia
Bahasa Indonesia: Kehamilan
Igbo: Afọ ime
Ilokano: Panagsikog
íslenska: Meðganga
italiano: Gravidanza
日本語: 妊娠
Patois: Pregnansi
Jawa: Mbobot
ქართული: ორსულობა
Taqbaylit: Tadist
қазақша: Жүктілік
한국어: 임신
kurdî: Avisî
Кыргызча: Кош бойлуулук
Latina: Graviditas
Lëtzebuergesch: Schwangerschaft
Limburgs: Zwangersjap
lingála: Zémi
لۊری شومالی: آندومتر
lietuvių: Nėštumas
latviešu: Grūtniecība
македонски: Бременост
മലയാളം: ഗർഭം
монгол: Жирэмслэлт
Bahasa Melayu: Kehamilan
Dorerin Naoero: Ejeng
नेपाली: गर्भावस्था
Nederlands: Zwangerschap
norsk nynorsk: Svangerskap
Chi-Chewa: Pakati
occitan: Prensa
ਪੰਜਾਬੀ: ਗਰਭ ਅਵਸਥਾ
Kapampangan: Pangabuktut
پنجابی: پریگنینسی
português: Gravidez
Runa Simi: Wiksayay
русиньскый: Тяж
sicilianu: Prinizza
Scots: Pregnancy
srpskohrvatski / српскохрватски: Trudnoća
Simple English: Pregnancy
slovenčina: Gravidita
slovenščina: Nosečnost
chiShona: Nhumbu
Soomaaliga: Uurka
shqip: Shtatzania
српски / srpski: Трудноћа
SiSwati: Kukhulelwa
Sesotho: Boimana
svenska: Graviditet
Kiswahili: Ujauzito
Sakizaya: musabili
తెలుగు: గర్భం
тоҷикӣ: Бордорӣ
Tagalog: Pagdadalantao
Türkçe: Gebelik
татарча/tatarça: Йөклелек
українська: Вагітність
اردو: حمل (طب)
oʻzbekcha/ўзбекча: Homiladorlik
vèneto: Graviansa
Tiếng Việt: Thai nghén
walon: Poirteure
Winaray: Pagbuburod
吴语: 担桑身
მარგალური: უხენობა
中文: 妊娠
Bân-lâm-gú: Ū-sin
粵語: 娠紀