Հիստոններ

Հիստոններ, թույլ հիմնային հատկություններով օժտված պարզ սպիտակուցների խումբ։ Մոլային զանգվածը՝ 5.000-ից մինչև 37.000։ Պարունակվում են կենդանիների բջիջների մեծ մասում, հատկապես էրիթրոցիտներում ու վահանագեղձում։ Հիմնային հատկությունները պայմանավորված են հիսաիդին, փղին և արգինին ամինաթթուների առկայությամբ։ Բջիջների կորիզներում այն դեզօքսիռիբոնուկլեինաթթուների (ԴՆԹ) հետ կազմում են նուկլեոհիստոն համալիր։ Հիստոնները ներկայացված են 5 ֆրակցիաներով՝ H1, H2A, H2B, H3 H4։ Դրական լիցքավորված հիմնային սպիտակուցներ են, ուստի բավականին ամուր կապերով միանում են ԴՆԹ-ի հետ, ինչով էլ խոչընդոտում են նրանում պարփակված կենսաբանական ինֆորմացիան կարդալուն։ Սրանով հիստոնային սպիտակուցները կատարում են կարգավորիչ դեր։ Հիստոնները ունեն նաև կառուցվածքային նշանակություն ապահովում են քրոմոսոմներում ԴՆԹ-ի տարածական կազմավորվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 424 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
العربية: هستون
беларуская: Гістоны
বাংলা: হিস্টোন
brezhoneg: Histon
bosanski: Histon
català: Histona
čeština: Histon
dansk: Histon
Deutsch: Histon
English: Histone
Esperanto: Histono
español: Histona
eesti: Histoonid
euskara: Histona
فارسی: هیستون
suomi: Histoni
français: Histone
galego: Histona
עברית: היסטון
hrvatski: Histon
magyar: Hiszton
Bahasa Indonesia: Histon
italiano: Istone
日本語: ヒストン
ქართული: ჰისტონები
қазақша: Гистондар
한국어: 히스톤
Кыргызча: Гистондор
lietuvių: Histonas
മലയാളം: ഹിസ്റ്റോൺ
Nederlands: Histon (eiwit)
norsk nynorsk: Histon
occitan: Istòna
polski: Histony
português: Histona
română: Histonă
русский: Гистоны
Scots: Histone
srpskohrvatski / српскохрватски: Histon
Simple English: Histone
slovenčina: Histón
slovenščina: Histon
српски / srpski: Хистон
svenska: Histon
தமிழ்: இசுடோன்
Türkçe: Histon
українська: Гістони
اردو: ہسٹون
中文: 組織蛋白