Հիպնոս

Photographic Studies in Hypnosis, Abnormal Psychology (1938)

Հիպնոս ( հուն. հիպնոս բառից, որ նշանակում է քուն), հոգեկանի հատուկ վիճակ, որի մեջ մարդուն կարելի է դնել որոշակի մեթոդների օգնությամբ։ Հիպնոսն առաջ է գալիս ֆիզիկական թույլ և միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ։

Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց՝ ուժեղանում է մարդու ներշնչվողությունը, ավելի արդյունավետ է դառնում հիշողությունը, առաջ է գալիս կատալեպսիա, տեղի են ունենում հոգեբնախոսական այլ խորը փոփոխություններ։ Ըստ հիպնոսի մեջ դրվելու մատչելիության, մարդկանց միջև կան անհատական մեծ տարբերություններ։

Հիպնոսի խորը աստիճանում ( սոմնաբուլիզմ) ինքնաբերաբար առաջ է գալիս երազատեսություն։

Հիպնոսի սեանս (նկ․ Ռիխարդ Բերգ)

Համառոտ նկարագիր

Հիպնոս անունն առաջացել է Հին Հունաստանի դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից։ Սակայն հիպնոսացված մարդու վիճակը միայն արտաքնապես է քնի նման։ Երբ մարդուն հասցնում են հիպնոսացված վիճակի, նա շարունակում է լսել հիպնոսացնողին և ենթարկվել նրա ներշնչումներին։ Նրանց միջև պահպանվում է հատուկ տեսակի կապ, որի շնորհիվ հիպնոսացողը հիպնոսացվածին կարող է ներշնչումներ կատարել և մղել տարբեր գործողությունների, նրա մեջ կարող է տարբեր հոգեվիճակներ ստեղծել։ Հիպնոսացնելով և համապատասխան ներշնչումներ կատարելով կարելի է ուժեղացնել կամ թուլացնել մարդու հիշողությունն ու մյուս իմացական ընդունակությունները։ Եթե հիպնոսացվածն իսկապես քնած լինի, ապա այլևս չի պատասխանի հոգեբանի ազդեցություններին։

Other Languages
Afrikaans: Hipnose
Ænglisc: Oferswefn
العربية: تنويم إيحائي
azərbaycanca: Hipnoz
беларуская: Гіпноз
беларуская (тарашкевіца)‎: Гіпноз
български: Хипноза
বাংলা: সম্মোহন
bosanski: Hipnoza
català: Hipnosi
čeština: Hypnóza
Cymraeg: Hypnosis
dansk: Hypnose
Deutsch: Hypnose
English: Hypnosis
Esperanto: Hipnoto
español: Hipnosis
eesti: Hüpnoos
euskara: Hipnosi
فارسی: هیپنوتیزم
suomi: Hypnoosi
français: Hypnose
Frysk: Hypnoaze
Gaeilge: Hiopnóis
galego: Hipnose
עברית: היפנוזה
हिन्दी: सम्मोहन
hrvatski: Hipnoza
magyar: Hipnózis
Bahasa Indonesia: Hipnosis
italiano: Ipnosi
日本語: 催眠
ქართული: ჰიპნოზი
қазақша: Гипноз
한국어: 최면
Кыргызча: Гипноз
Latina: Hypnosis
lietuvių: Hipnozė
latviešu: Hipnoze
македонски: Хипноза
မြန်မာဘာသာ: စိတ်ညှို့ပညာ
Nederlands: Hypnose
norsk: Hypnose
occitan: Ipnòsi
polski: Hipnoza
português: Hipnose
română: Hipnoză
русский: Гипноз
srpskohrvatski / српскохрватски: Hipnoza
සිංහල: මෝහනය
Simple English: Hypnosis
slovenčina: Hypnóza
slovenščina: Hipnoza
shqip: Hipnoza
српски / srpski: Хипноза
svenska: Hypnos
తెలుగు: హిప్నాటిజం
Tagalog: Hipnosis
Türkçe: Hipnoz
українська: Гіпноз
oʻzbekcha/ўзбекча: Gipnoz
Tiếng Việt: Thôi miên
ייִדיש: היפנאזיע
中文: 催眠