Հերետիկոսություն

Fra Angelico 067.jpg
Ժաննա դ'Արկը մահապատժի պահին

Հերետիկոսություն, քաղաքական հերձվածություն, քրիստոնեական պաշտոնական եկեղեցիների դավանաբանությունից ու դոգմաներից շեղված կրոնական հոսանք։ Շահագործող դասակարգերի գաղափարախոսությունը դարձած պաշտոնական կրոնի գերիշխման ժամանակաշրջանում եղել է բողոքի առանձնահատուկ ձև, հաճախ վերաճել ժողովրդական շարժման։

Առաջացումը

Երևան է եկել դեռևս քրիստոնեության ձևավորման ժամանակաշրջանում (1-2-րդ դարեր)։ Վաղ քրիստոնեական հերետիկոսները (նիկոլայականներ, մոնտանականներ և այլն) հուդայականության հեսսեների աղանդի ու նորպլատոնականության (Փիլոն Աղեքսանդրացու ուսմունք) ազդեցությամբ պայքարել են կազմակերպվող «հարուստ եկեղեցու», միահեծան եպիսկոպոսության դեմ, քարոզել «երկնային արքայության» մոտալուտ գալուստը։ 1-3-րդ դարերում տարածված էր նաև գնոստիցիզմը (Հայաստանում՝ առավելապես մարկիոնականությունը)։ 4-րդ դարում, երբ քրիստոնեությունը Հայաստանում, Բյուզանդիայում և այլ երկրներում հաստատվեց որպես պաշտոնական կրոն, հալածանք սկսվեց հերետիկոսության դեմ։ 4— 6-րդ դարերում առավել նշանակալից հերետիկոսներն էին արիոսականությունը, նեստորականությունը, միաբնակությունը, միիշխանականությունը։ Միաբնակությունը Հայաստանում միահյուսվեց քաղաքական անկախության ձգտմանը։ Նույն դարերում Փոքր Ասիայում և Հայաստանում տարածվեցին բորբորիտների շարժումն ու մծղնեությունը և այլն։ Ֆեոդալական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև մանիքեության ազդեցությամբ հերետիկոսները ստացան դուալիստական ուսմունքի բնույթ («ապականված», չար երկրային կյանքին հակադրում էր աստծո հետ հոգեկան մերձեցման ձգտումը)։ 6-7-րդ դարերում Հայաստանում և Բյուզանդիայում բռնկվեց հակաֆեոդալական Պավլիկյան շարժումը։

Other Languages
Afrikaans: Kettery
العربية: هرطقة
asturianu: Herexía
башҡортса: Бидғәт
беларуская: Ерась
беларуская (тарашкевіца)‎: Ерась
български: Ерес
bosanski: Hereza
català: Heretgia
čeština: Hereze
Cymraeg: Heresi
dansk: Kætteri
Deutsch: Häresie
Ελληνικά: Αίρεση
English: Heresy
Esperanto: Herezo
español: Herejía
eesti: Ketserlus
euskara: Heresia
فارسی: هرطقه
français: Hérésie
galego: Herexía
עברית: כפירה (דת)
hrvatski: Krivovjerje
magyar: Eretnekség
interlingua: Heresia
Bahasa Indonesia: Ajaran sesat
Ido: Herezio
íslenska: Villutrú
italiano: Eresia
日本語: 異端
қазақша: Ересьтер
한국어: 이단
Latina: Haeresis
lietuvių: Erezija
latviešu: Ķecerība
македонски: Ерес
മലയാളം: പാഷണ്ഡത
Nederlands: Ketterij
norsk nynorsk: Kjetteri
norsk: Heresi
occitan: Eretgia
polski: Herezja
português: Heresia
română: Erezie
русский: Ересь
русиньскый: Кацирство
саха тыла: Иэрэс
Scots: Heresy
srpskohrvatski / српскохрватски: Hereza
Simple English: Heresy
slovenčina: Heréza
slovenščina: Herezija
shqip: Herezia
српски / srpski: Јерес
svenska: Kätteri
Tagalog: Erehiya
Türkçe: Dalalet
українська: Єресь
اردو: بدعت
vèneto: Eresia
Tiếng Việt: Dị giáo
中文: 異端
Bân-lâm-gú: Īⁿ-toan