Հեռուստատեսային գովազդ

Ամերիկյան հեռուստագովազդ

Հեռուստատեսային գովազդ, գովազդ հեռուստատեսությամբ[1]։

Համարվում է գովազդի ամենազանգվածային (ամենադիտվող)[1] և ամենաարդյունավետ տեսակը[2][3], սակայն դրանով իսկ ամենաթանկ տեսակն է գովազդատուի համար[1][4]։ Բացի այդ պարզվել է, որ հեռուստագովազդը բարձրացնում է նաև նույն ապրանքի այլ տեսակների արդյունավետությունը, այսինքն՝ օրինակ գովազդի դիտումից հետո տպագիր մամուլում տեսած նույն տեսողական կերպարները ավելի մեծ տպավորություն են թողնում[3]։

Իր ձևով հեռուստագովազդը կարող է լինել գովազդային հաղորդագրություն կամ տեսաֆիլմ (տեսահոլովակ)[1][5]։

Հեռուստագովազդի թերություններից է դրա հակիրճությունը, որի պատճառով դրա շրջանակներում հնարավոր չէ ապրանքի մասին լիարժեք տեղեկություն հայտնել և հնարավոր չէ պատմել շատ ապրանքների մասին․ ի տարբերություն տպագիր գովազդի, որը մնում է թղթի վրա, հեռուստագովազդը, հայտնվելով էկրանին, այնուհետև անհետանում է։ Թերություններից մեկն է նաև դրա արժեքը[1]։

Հեռուստագովազդի ամենազանգվածային տեսակը գովազդային հոլովակն է։ Գովազդային հոլովակները տարբերակվում են ըստ լայնածավալ (30 վայրկյան և ավել) և կարճ հոլովակներ (15-20 վայրկյան)[1]։

Պատմություն

ԱՄՆ-ում առաջին պաշտոնական վճարովի հոլովակը ցուցադրվել է 1941 թվականի հուլիսի 1-ին Նյու Յորքի WNBT հեռուստատեսությամբ՝ Բրուքլին Դոջերս և Ֆիլադելֆիա Ֆիլիս բեյսբոլի խաղից առաջ[6]։ Այնտեղ գովազդվում էր Bulova ձեռքի ժամացույց, որի արտադրող ընկերությունը, ըստ տարբեր աղբյուրների, վճարել է գովազդի համար 4-9 դոլար (2016 թվականի տվյալներով՝ 67-151 դոլար)։

Մեծ Բրիտանիայում առաջին հեռուստագովազդը ցուցադրվել է 1955 թվականին սեպտեմբերի 22-ին ITV հեռուստաընկերությամբ։ Գովազդվում էր Gibbs SR ատամի մածուկ։

Ճապոնիայում առաջին գովազդային հոլովակը ցուցադրվել է 1963 թվականի օգոստոսի 28-ին Տոկիոյի Nippon Television հեռուստաալիքով։

Other Languages