Հեռագրական կապ

Հեռագրական կապ ընդունող սարքավորում

Հեռագրական կապ, էլեկտրական ազդանշաններով տառաթվային հաղորդագրությունների հաղորդումը հեռավորության վրա և դրանց գրանցումն ընդունման կետում։ Եթե այդ հաղորդումը իրականացվում է էլեկտրական ազդանշանների միջոցով, ապա հեռագրակապը անվանում են էլեկտրական։ Էլեկտրական կապ ստեղծելու առաջին առաջարկն արվեց Շոտլանդիայում՝ 1753-ին։ Անանուն հեղինակն առաջարկում էր բանակցվող կետերը միացնել այնքան թվով հաղորդալարով որքան տառ կա այբուբենում։ Ընդունման կետում յուրաքանչյուր հաղորդալարի ենթադրվում էր մի գնդիկ ամրացնել, որի կողքին պետք է տեղադրվեր համապատասխան տառով թղթիկը։ Ամենապիտանի հեռագրասարքը ստեղծեց ռուս գիտնական Շիլլինգը 1832 թ-ին։ Նաև հաջող էր Մորզեի ստեղծած հեռագրակապը։ Մորզեի առաջին սարքերը օգտագործվել են 1844-ին Վաշինգտոնի և Բալթիմորի միջև հեռագրակապ իրականացնելու նպատակով։ Սակայն այս սարքը ուներ թերությններ. տառերի փոխարեն կետեր էր տպագրում, ինչը մորզեի այբուբենը չիմացողները չէին կարող օգտվել։

Հայաստանում հեռագրական կապն առաջին անգամ կիրառվել է 1864-ին, երբ սկսեցին գործել Թիֆլիս-Դիլիջան-Երևան-Նախիջեվան, ապա՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ՝ հեռագրական գծերը։ 1913-ին գործող 26 փոստահեռագրական ձեռնարկություններից միայն 15-ն ուներ հեռագրական կապ։ 1925-ին գործեց Երևան-Մոսկվա առաջին, հետագայում՝ Երևանի ու հանրապետության 25 շրջկենտրոնի միջև հեռագրական կապ։ 1935-ին հանրապետության հեռագրական կապն անջատվելով փոստահեռագրությունից՝ դարձավ կապի ինքնուրույն բնագավառ։ 1956-ին սկսվեց տոնային հեռագրության կատարելագործված ապարատների ներդրումը։ 1960-ից լայն տարածում ստացավ բաժանորդագրական հեռագրության (հեռատիպ) ցանցը և ամբողջ հեռագրական կապը փոխադրվեց ուղիղ միացումների համակարգի (որը բացառում է միջանկյալ հանգույցներում հեռագրերի մշակումը)։

ՀՀ-ում մայրուղային կապ է կազմակերպված Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Նիժնի Նովգորոդի, Ստավրոպոլի, Սամարայի, Տաշքենդի, Դոնի Ռոստովի հետ։ 1967-ից գործում է հայատառ հեռագրերի հաղորդման և ընդունման հեռագրական ցանցը։ 1980-ին շահագործման է հանձնվել Երևանի հեռագրատան հարավսլավական ավտոմատ նոր կայանը, որը հնարավորություն է տվել հանրապետության բաժանորդներին ուղիղ կապերի ցանցով միանալ ԱՊՀ տարածքում գործող համակցման կայաններին։ 1997-ին համակարգիչների հիմքի վրա Երևանում շարք մտավ համակցման Ինտերնետ ՏԴՍ-128 բաժանորդային-տելեքսային կայանը, որը հնարավորություն տվեց լիովին ավտոմատացնել հեռագրական կապը, նշանակալիորեն արագացնել հեռագրերի հաղորդումն ու ընդունումը և դրանց միաժամանակյա գրանցումը մագնիսական սկավառակների վրա։ Բաժանորդագրական հեռագրության կայաններ են տեղադրված հանրապետության 18 քաղաքներում, որոնք հնարավորություն են տալիս հանրապետության բոլոր հիմնարկ ձեռնարկություններին օգտվել բաժանորդագրական (հեռատիպ) և միջազգային (տելեքս) հեռագրական ցանցից։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Telegrafie
العربية: تلغراف
asturianu: Telegrafía
български: Телеграфия
català: Telegrafia
ᏣᎳᎩ: ᏕᎦᏃᏣᎸ
čeština: Telegrafie
dansk: Telegrafi
Deutsch: Telegrafie
Ελληνικά: Τηλεγραφία
English: Telegraphy
Esperanto: Telegrafio
español: Telegrafía
euskara: Telegrafia
فارسی: تلگراف
suomi: Lennätin
Gàidhlig: Dealan-spèid
עברית: טלגרפיה
हिन्दी: टेलीग्राफ
hrvatski: Telegrafija
magyar: Távíró
Bahasa Indonesia: Telegrafi
íslenska: Ritsími
日本語: 電報
ქართული: ტელეგრაფი
한국어: 전보
Latina: Telegraphia
lietuvių: Telegrafas
latviešu: Telegrāfs
Bahasa Melayu: Telegrafi
မြန်မာဘာသာ: ကြေးနန်း
नेपाल भाषा: टेलेग्राफी
Nederlands: Telegrafie
norsk nynorsk: Telegrafi
norsk: Telegrafi
polski: Telegrafia
português: Telegrafia
rumantsch: Telegrafia
română: Telegrafie
Scots: Telegrafie
Simple English: Telegraphy
shqip: Telegrafi
српски / srpski: Телеграфија
Seeltersk: Telegrafie
svenska: Telegrafi
Kiswahili: Telegrafu
தமிழ்: தந்தி
Tagalog: Telegrapiya
oʻzbekcha/ўзбекча: Telegrafiya
Tiếng Việt: Điện báo
Winaray: Telegrapiya
მარგალური: ტელეგრაფი
ייִדיש: טעלעגראפיע
中文: 电报
Bân-lâm-gú: Tiān-pò
粵語: 電報