Հելենա Բոնեմ Քարթեր

Picto infobox film.png
Հելենա Բոնեմ Քարթեր
Helena Bonham Carter 2011 AA.jpg
Հելենա Բոնեմ Քարթերը 83-րդ Academy Awards-ում, 2011
Ծնվել է մայիսի 26, 1966() [1] [2] (51 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Կրթություն Վեսմինստերի դպրոց
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg  Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1983–այժմ
Ծնողներ հայր՝ Ռեյմոնդ Բոնեմ Քարթեր
Ամուսին(ներ) Թիմ Բարթոն
Երեխա(ներ) 2 երեխա
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
IMDb ID 0000307

Հելենա Բոնեմ Քարթերը ( անգլ.` Helena Bonham Carter; ծնվ. մայիսի 26 1966, Լոնդոն, Անգլիա) բրիտանացի թատրոնի և կինոյի դերասանուհի է։ Հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Մարտական ակումբ» (1999), «Թագավորի ելույթը» (2010), ինչպես նաև Բելատրիքս Լեստրեյնջի դերով Հարի Փոթերի մասին ֆիլմերում։

Վաղ կյանքը

Հելենա Բոնեմ Քարթերը ծնվել է Գոլդերս-Գրինում (Բարնեթ, Լոնդոն)`հոգեթերապևտ Ելենայի (ի ծնե` Փրոփփեր դե Կալլեհոն) և բանկիր Ռեյմոնդ Բոնեմ Քարթերի ընտանիքում։ Ունի երկու եղբայր՝ Էդվարդը և Թոմասը։ Կրթությունը ստացել է Հյուսիսային Համփսթեդի ավագ դպրոցում և Վեսթմինսթերի դպրոցում։ Երբ Հելենան հինգ տարեկան էր, նրա մայրը նյարդային լուրջ խանգարում է ստանում, որից հետո նրա ապաքինման համար երեք տարի է պահանջվում։ Առողջանալուց հետո նա դառնում է հոգեթերապեվտ։ Մոր ապաքինվելուց հինգ տարի անց Հելենայի հայրը մի ականջից խլանում է։ Կատարվում է ուռուցքի վիրահատություն, որը հանգեցրել էր կաթվածի, որից հետո նա գամվում է անվասայլակին։ Հելենան և իր երկու ավագ եղբայրները լքում են քոլլեջը, որպեսզի օգնեն իրենց մորը դուրս գալ այդ իրավիճակից։ Բոնեմ Քարթերի հայրը՝ Ռեյմոնդը, մահանում է 2004 թ. հունվարին։

Other Languages
Bahasa Indonesia: Helena Bonham Carter
Lëtzebuergesch: Helena Bonham Carter
norsk nynorsk: Helena Bonham Carter
srpskohrvatski / српскохрватски: Helena Bonham Carter
Simple English: Helena Bonham Carter
slovenščina: Helena Bonham Carter
татарча/tatarça: Хелена Бонэм Картер
Tiếng Việt: Helena Bonham Carter
Bân-lâm-gú: Helena Bonham Carter