Հարոլդ Գրեգորի Մուր

Հարոլդ Գրեգորի Մուր
LTG(R) Hal Moore at West Point 10 May 2010.JPG
փետրվարի 13, 1922() [1] [2] - փետրվարի 10, 2017() [3] [1] (94 տարեկանում)
Ծննդավայր Կենտուկի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Bardstown, Նելսոն շրջան, Կենտուկի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ [1] [2]
Մահվան վայր Auburn, Լի շրջան, Ալաբամա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ [3] [1] [2]
Զորատեսակ ԱՄՆ բանակ
Կոչում lieutenant general
Հրամանատարն էր 7th Cavalry Regiment
Մարտեր/պատերազմներ Կորեական պատերազմ, Վիետնամի պատերազմ և Battle of Ia Drang
Պարգևներ
Բրինզե աստղ, Պատվո լեգիոնի շքանշանակիր, Օդային մեդալ, «Պատվո լեգեոն» շքանշան և Distinguished Service Cross
Hal Moore Վիքիպահեստում

Հարոլդ Գրեգորի Մուր կրտսեր ( անգլ.՝ Harold Gregory Moore Jr., փետրվարի 13, 1922 ֊ փետրվարի 10, 2017), ԱՄՆ բանակի սպա, որն աչքի է ընկել Վիետնամի պատերազմում։

Կենսագրություն

Հարոլդ Մուրը (առավել հայտնի որպես Հել Մուր) ծնվել է Կենտուկի նահանգի Բարդսթաուն քաղաքում։ Ավարտել է Վաշինգտոնի դպրոցներից մեկը, որից հետո 2 տարի սովորել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանում։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության։ 1945 թվականին ավարտել է Վեսթ Փոյնթը։

Մասնակցել է Կորեական պատերազմին, որի ժամանակ վաշտի հրամանատար էր։ Երբ 1965 թվականին վերաձևավորվեց 1-ին հեծելազորային դիվիզիան, փոխգնդապետ Մուրը գլխավորեց դրա կազմում գտնվող գումարտակը (3-րդ դիվիզիայի բրիգիդայի կազմի մեջ գտնվող 7-րդ հեծելազորային գնդի 1-ին վաշտ)։ Մուրի վաշտը աչքի ընկավ Վիետնամի պատերազմի ամենահայտնի մարտերից մեկում՝ Յա Դրանգ հովտի մարտում։ 1965 թվականի նոյեմբերի 14-16-ը նա X-Ray վայրէջքի գոտում պաշտպանական մարտ էր վարում հյուսիսվիետնամական բանակի գերազանցող ուժերի դեմ և լիակատար ոչնչացման եզրին էր, որը սակայն տեղի չունեցավ։ Արդյունքում նա դարձավ 3-րդ բրիգադայի հրամանատարը։ Այս պաշտոնում մի քանի խոշոր գործողություն է իրականացրել, այդ թվում՝ «Մաշեր» գործողությունը։

Վիետնամի պատերազմին մասնակցելու համար Մուրն արժանացել է ԱՄՆ բանակի իր նշանակալիությամբ երկրորդ ռազմական մրցանակի՝ «Խաչ՝ ականավոր ներդրման համար»։ Թոշակի է անցել 1977 թվականին՝ գեներալ-լեյտենանտի կոչումով։

1992 թվականին Մուրը լրագող Ջոզեֆ Հելոուեի հետ գրել է «Մենք զինվորներ էինք․․․ և երիտասարդ» գիրքը, որը նվիրել է Յա Դրանգ հովտում տեղի ունեցած մարտին։ Այս գրքի հիման վրա 2002 թվականին նկարահանվել է «Մենք զինվորներ էինք» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Մուրի դերը կատարել է Մել Գիբսոնը։

2009 թվականի հունիսին 87-ամյա Մուրը մասնակցել է Կոլումբուսի (Ջորջիա) հետևազորի ազգային թանգարանի բացմանը։ Թանգարանի ցուցանմուշներից մեկը X-Ray վայրէջքի գոտու տրամանկարն է՝ Յա Դրանգ հովտի մարտի ժամանակ [4] [5]։

Հարոլդ Մուրն ունեցել է 5 երեխա [6] և 12 թոռ [7]։ Կինը՝ Ջուլիա Քոմփթոն Մուրը, մահացել է 2004 թվականին [5]։ Նրանց երկու որդիները կադրային սպաներ են, մեկը թոշակի անցած փոխգնդապետ, մյուսը՝ գնդապետ [8]։

Մուրը մահացել է 2017 թվականի փետրվարի 10-ին ծննդյան 95-ամյակից 3 օր առաջ [9]։

Other Languages
العربية: هال مور
български: Харолд Мур
čeština: Hal Moore
English: Hal Moore
español: Hal Moore
français: Hal Moore
עברית: הרולד מור
italiano: Hal Moore
한국어: 헐 무어
português: Hal Moore
Simple English: Hal Moore
slovenščina: Hal Moore
svenska: Hal Moore
Tiếng Việt: Harold G. Moore