Հարավարևմտյան Ասիա
English: Western Asia

Հարավարևմտյան Ասիա

Հարավարևմտյան Ասիա, Արևմտյան Ասիա կամ Առաջավոր Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 340 միլիոն մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ, Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։

Տնտեսություն

Հարավարևմտյան Ասիայի գլխավոր հարստությունը նավթն է։ Այստեղ է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը։ Նավթով հարուստ են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իրաքը, Իրանը, ԱՄԷ-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ)։Այստեղ է կենտրոնացած նաև բնական գազի համաշխարհային պաշարների 1/4-ը։ Գազի պաշարներով հարուստ են Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան։Բորի և քրոմի հումքի համաշխարհային նշանակության պաշարներ կան Թուրքիայում, կալիումական աղերի՝ Իսրայելում, Հորդանանում և Իրանում։ Երկաթի, պղնձի ու բազմամետաղների հանքաքարի զգալի պաշարներով առանձնանում են Իրանը, Թուրքիան և Հայաստանը։ Տարածաշրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Հացահատիկային հիմնական մշակաբույսերն են ցորենը, բրինձը, գարին, եգիպտացորենը։ Տարածված ճյուղ է պտղաբուծությունը։ Մշակում են նուռ, նուշ, ծիրան, թուզ, ձիթապտուղ, ցիտրուսներ։ Լայն տարածում ունի խաղողագործությունը։ Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ (Իրաք, Սաուդյան Արաբիա, Իրան)։Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում են մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Արտահանում են նավթ, բնական գազ և այլ օգտակար հանածոներ, բուսաբուծության և անասնապահական արտադրանք, գորգեր, տնայնագործական ապրանքներ։

Երկրներ

Այսօր քաղաքական տեսանկյունից Արևմտյան Ասիան ընդգրկում է հետևյալ երկրները[1][2][3]՝

Ծանոթագրություններ

  1. Miller David։ «West Asia Map»։ National Geographic Style Manual։ National Geographic Society 
  2. Maddison Angus (2004)։ The World Economy: Historical Statistics։ Development Centre Studies։ Paris, France: Organisation for Economic Co-operation and Development (OECD) (published 2003)։ ISBN 978-92-64-10412-9։ 2004371607։ 53465560 
  3. International Yearbook of Industrial Statistics 2015։ Cheltenham, UK: Edward Elgar Publishing։ էջ 14։ ISBN 9781784715502 
Other Languages
Acèh: Asia Barat
Afrikaans: Wes-Asië
العربية: غرب آسيا
asturianu: Asia Occidental
azərbaycanca: Ön Asiya
беларуская: Пярэдняя Азія
беларуская (тарашкевіца)‎: Паўднёва-Заходняя Азія
български: Югозападна Азия
brezhoneg: Azia ar Mervent
нохчийн: Хьалхара Ази
Чӑвашла: Малти Ази
dansk: Vestasien
Deutsch: Vorderasien
Ελληνικά: Δυτική Ασία
English: Western Asia
Esperanto: Okcidenta Azio
español: Asia Occidental
suomi: Etu-Aasia
français: Asie de l'Ouest
Nordfriisk: Fööraasien
Avañe'ẽ: Kuarahyreike Ásia
Bahasa Indonesia: Asia Barat
íslenska: Suðvestur-Asía
日本語: 西アジア
Qaraqalpaqsha: Qubla-Batıs Aziya
한국어: 서아시아
Lingua Franca Nova: Asia sude-ueste
lingála: Azía ya Límbe
lietuvių: Vakarų Azija
Minangkabau: Asia Barat
македонски: Југозападна Азија
മലയാളം: പശ്ചിമേഷ്യ
монгол: Баруун Ази
кырык мары: Анзыл Ази
Bahasa Melayu: Asia Barat
Nederlands: Zuidwest-Azië
norsk nynorsk: Sørvest-Asia
norsk: Vest-Asia
پنجابی: لہندا ایشیا
português: Sudoeste Asiático
română: Asia de Vest
srpskohrvatski / српскохрватски: Jugozapadna Azija
Simple English: Western Asia
slovenčina: Juhozápadná Ázia
српски / srpski: Југозападна Азија
Sunda: Asia Kulon
svenska: Sydvästasien
Türkmençe: Alynky Aziýa
татарча/tatarça: Алгы Азия
ئۇيغۇرچە / Uyghurche: غەربىي جەنۇبىي ئاسىيا
українська: Західна Азія
oʻzbekcha/ўзбекча: Gʻarbiy Osiyo
Tiếng Việt: Tây Nam Á
吴语: 西亞
მარგალური: ბჟადალი აზია
中文: 西亚
Bân-lâm-gú: Sai-lâm A-chiu
粵語: 西亞