Հատուկ օդային ծառայություն

Հատուկ օդային ուժերի տարբերանիշ

Հատուկ օդային ծառայություն (անգլ.՝ Special Air Service, SAS), Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանում, որը պաշտոնապես հիմնադրվել է 1950 թվականի մայիսի 31-ին[1]: Համարվում է Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի (UKSF) մասը և որպես մոդել է հանդիսացել հատուկ նշանակության ստորաբաժանումների համար ամբողջ աշխարհի տարբեր երկրներում[2][3]: SAS-ը, Հատուկ նավակային ծառայության, Հատուկ հետախուզական գնդի, Հատուկ նշանակության ուժերի աջակցության խմբի և հատուկ նշանակության 18-րդ կապի գնդի հետ համատեղ ձևավորում են Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերը՝ հատուկ նշանակության զորքերի կառավարման պետի հրամանատարությամբ։

SAS-ի 22-րդ գունդը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գնդի ծառայող «Increment» համահավաք ջոկատը գործում է MI6 արտաքին հետախուզության շահերից ելնելով[4]:

Other Languages