Հան դինաստիա

'
 
Հան դինաստիայի պետությունը մ.թ.ա. 87 թ-ին։

Հան դինաստիա (մ.թ.ա. 206 – մ.թ. 220)՝ չինական կայսերական երկրորդ դինաստիան էր, որ հաջորդեց Ցին դինաստիային (մ.թ.ա. 221–մ.թ.ա. 207) և նախորդեց Երեք Թագավորություններին (220–280 թթ.)։ Հան դինաստիայի պատմությունը բաժանվում է երկու շրջանների. Արևմտյան Հան (Ավագ, մ.թ.ա. 206– մ.թ. 25-9) և Արևելյան կամ Ուշ Հան (Կրտսեր, 25–220)։ Դինաստիան հիմնադրվել է ապստամբների առաջնորդի՝ Լիու Բանի կողմից, ով վարել է հողային տիրույթներն իր ազգականներին և կողմնակիցներին շնորհելու քաղաքականություն, որը և նախապատրաստել է երկրի պառակտումը։ Առաջացած բաժնեկալվածներում տիրել են սեփական զորք, ֆինանսներ, վարչություն ունեցող անկախ արքայիկներ, որոնք դարձել են կայսերական իշխանությանը հակադրվող ուժ։ Կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է Ցզին Դիի (մ. թ. ա. 156-141 թվականներ) և հատկապես Ու Դիի օրոք (մ. թ. ա. 140-87 թվականներ)։ Ու Դիի ժամանակ պաշտոնական գաղափարախոսություն է դարձել կոնֆուցիականությունը։ Հան դինաստիայի զավթողական պատերազմների հետևանքով կայսրության սահմանները հարավում հասել են մինչև ժամանակակից Վիետնամի տարածքը, հյուսիսում՝ Գոբի անապատը, արևելքում՝ ծով։ Առևտրական և մշակութային կապեր են հաստատվել Միջին Ասիայի և Հնդկաստանի հետ։ Արևմտյան Հանը կործանվել է «Կարմրահոների» և «Կանաչ անտառների բնակիչների» ապստամբության հետևանքով։ Արևելյան Հանը թուլացել է 184-204 թվականների ժողովուրդների ապստամբության («Դեղին գլխակապերի» ապստամբություն) և վերջնականապես ոչնչացել ռազմաֆեոդալական խմբավորումների պայքարի հետևանքով։ Վերջին կայսր Լյու Սեն (Սյանդի, 189-220 թվականներ) դարձել է զորավար Ցաո Ցաոյի դրածոն, ապա գահընկեց արվել վերջինիս որդի Ցաո Պեից։ Չորս դար տևած Հան դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը համարվում է Չինաստանի «ոսկե դարը»[1]։ Ներկայումս չինացիների մեծ մասն իրենց անվանում է «Հանյան մարդիկ»[2] ։

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  1. Zhou (2003), 34.
  2. Schaefer (2008), 279.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 216 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Han-dinastie
Alemannisch: Han-Dynastie
aragonés: Dinastía Han
مصرى: عيلة خان
অসমীয়া: হান ৰাজবংশ
asturianu: Dinastía Han
azərbaycanca: Han sülaləsi
башҡортса: Хань (династия)
беларуская: Дынастыя Хань
беларуская (тарашкевіца)‎: Дынастыя Хань
български: Хан (династия)
brezhoneg: Tierniezh Han
bosanski: Dinastija Han
буряад: Хань улас
català: Dinastia Han
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Háng-dièu
čeština: Dynastie Chan
Чӑвашла: Хань (ăру)
Deutsch: Han-Dynastie
Ελληνικά: Δυναστεία Χαν
English: Han dynasty
Esperanto: Dinastio Han
español: Dinastía Han
euskara: Han dinastia
føroyskt: Han-ríkið
français: Dynastie Han
贛語:
客家語/Hak-kâ-ngî: Hon-chhèu
עברית: שושלת האן
हिन्दी: हान राजवंश
Fiji Hindi: Han Samrajya
hrvatski: Dinastija Han
Bahasa Indonesia: Dinasti Han
íslenska: Hanveldið
italiano: Dinastia Han
日本語:
Basa Jawa: Wangsa Han
ភាសាខ្មែរ: រាជវង្សហាន
한국어: 한나라
Latina: Domus Han
lietuvių: Hanų dinastija
latviešu: Haņu dinastija
македонски: Хан (династија)
монгол: Хань улс
Bahasa Melayu: Dinasti Han
မြန်မာဘာသာ: ဟန်မင်းဆက်
नेपाली: हान राजवंश
नेपाल भाषा: हान राजवंश
Nederlands: Han-dynastie
norsk nynorsk: Han-dynastiet
occitan: Dinastia Han
ਪੰਜਾਬੀ: ਹਾਨ ਰਾਜਕਾਲ
polski: Dynastia Han
پنجابی: ہان سلطنت
português: Dinastia Han
română: Dinastia Han
русский: Империя Хань
русиньскый: Дінастія Ган
srpskohrvatski / српскохрватски: Dinastija Han
Simple English: Han dynasty
slovenščina: Dinastija Han
српски / srpski: Династија Хан
svenska: Handynastin
Kiswahili: Nasaba ya Han
Türkmençe: Han dinastiýasy
Türkçe: Han Hanedanı
татарча/tatarça: Хань чоры
ئۇيغۇرچە / Uyghurche: خەن سۇلالىسى
українська: Династія Хань
oʻzbekcha/ўзбекча: Xan (sulola)
Tiếng Việt: Nhà Hán
Winaray: Dinastiya Han
吴语: 汉朝
Vahcuengh: Hanciuz
中文: 汉朝
文言:
Bân-lâm-gú: Hàn
粵語: