Հանրաքվե
English: Referendum

Հանրաքվե (ռեֆերենդում լատ.՝ referendum — այն, ինչ պետք է հաղորդվի), համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձևով ազատ կամարտահայտման միջոց։ Հանրաքվեի արդյունքում կարող է նաև նոր օրենք ընդունվել։ Հայտնի է նաև պլեբեսցիտ անվամբ։ Հանրաքվեի որոշ բնորոշումներ այն բնութագրում են որպես քվեարկության եղանակ՝ երկրի սահանադրությունը կամ կառավարությունը փոխելու համար[1]։ Ինչևէ, որոշ այլ երկրներ հանրաքվեն այլ կերպ են բնորոշում։ Օրինակ՝ Ավստրալիայում հանրաքվեն բնորոշվում է որպես սահմանադրությունը փոխելու համար քվեարկություն, իսկ պլեբեսցիտը չի ազդում սահմանադրության վրա[2]։ Իռլանդիայում սահմանադրության ընդունման համար քվեարկությունը կոչվում է պլեբեսցիտ, բայց սահմանադրության բարեփոխման համար քվեարկությունն արդեն կոչվում է հանրաքվե, նույն անվամբ են հայտնի նաև ընտրական քվեարկությունն ու ոչ սահմանադրական օրինագծի ընդունման համար քվեարկությունը։

Հանրաքվեի հասկացությունը

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտն է և ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Այն պետության և յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության ձևերից է։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա և պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները և ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ և օրենքներով։ Հանրաքվեները լինում են ժողովրդական, պետական կամ կիսովի նախաձեռնությամբ։

Հանրաքվեների դասակարգումը

Հանրաքվեները դասակարգվում են ըստ անցկացման մասշտաբի և լինում են

  • համապետական,
  • տարածքային,
  • տեղական,

Ըստ անցկացման պարտադիր լինելու՝

  • պարտադիր,
  • հայեցողական,

Պարտադիր են այն հանրաքվեները, որոնց անցկացումը տվյալ հարցի վերաբերյալ ուղղակիորեն թելադրվում է Սահմանադրությամբ կամ օրենքով, և հանրաքվեի դրվող նախագիծն ընդունված համարելու համար անհրաժեշտ է «ԿՈՂՄ» ձայների որոշակի քանակ։ Հայեցողական են այն հանրաքվեները, որոնց անցկացումը Սահմանադրությամբ կամ օրենքով պարտադիր չէ և կախված է իրավասու մարմնի որոշումից։

Ըստ հանրաքվեի դրվող հարցի՝

  • Սահմանադրական (Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ).
  • օրենսդրական (Օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ).
  • այլ հարցերի վերաբերյալ։

Ըստ հանրաքվեի մասնակցի կամարտահայտման ձևի՝

  • պլեբիսցիտար (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է առաջադրվող հարցին տալ միայն «ԱՅՈ» կամ «ՈՉ» (կամ «ԿՈՂՄ ԵՄ» կամ «ԴԵՄ ԵՄ») պատասխաններից որևէ մեկը)
  • այլընտրանքային (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է հավանություն տալ առաջարկվող նախագծերից որևէ մեկին)։

Հանրաքվեները պետք է տարբերակել հասարակական կարծիքի լայնամասշտաբ հարցումներից (այսպես կոչված խորհրդատվական հանրաքվեներից), որոնք թեև անց են կացվում հանրաքվեին մոտ ձևերով, սակայն իրավաբանական ուժ չունեն։ Հանրաքվեի նախաձեռնությամբ կարող է հանդես գալ կենտրոնական իշխանությունը, հասարակությունը, դաշնային պետություններում՝ նաև դաշնության սուբյեկտները։

Բառի ծագումը

Հանրաքվեն լատիներեն «refero» բառից է ծագում, որը նշանակում է վերադարձնել, կազմված է «fero»՝ բերել[3] արմատից ու «re-» նախդիրից որն այստեղ նշանակում է «հետ»[4]։ Անգլերենում բառի օգտագործումը որպես գոյական խստորեն չի համապատասխանում լատինական բառին, քերականական գործածությունն անգլիական է, ոչ թե լատինական։ Անգլերենում referendum֊ը արտահայտում է հոգնակի թիվը, այսինքն՝ նշանակում է հանրաքվեներ, սակայն գոյություն ունի հոգնակի թվի «referenda» տարբերակը, որը համապատասխանում է և՛ լատիներենի, և՛ անգլերենի քերականությանը։

Ծագումը

Հանրաքվեն ծագել է Շվեյցարիայի Գրուբունդեն մարզում, 16֊րդ դարում[5][6]։ Պլեբեսցիտ տերմինը ունի այժմյան նշանակությանը մոտ իմաստ, ծագում է լատիներեն համանուն բառից։ Այդպես էր կոչվում Պլեբիսի խորհրոդի՝ հռոմեական հանրապետության հայտնի ժողովը։ որոշ երկրներում հանրաքվեի փոխարեն պլեբիսցիտ տերմինն է օգտագործվում և դրանք հոմանիշներ են, այլ երկրերում է դրանց իմաստները տարբեր են։

Անհրաժեշտություն

Փիլիսոփայական֊քաղաքական ընկալման տեսանկյունից հանրաքվեն անմիջական ժողովրդաիշխանության իրականացման եղանակներից է։ Ինչևէ, ժամանակակից աշխարհում հանրաքվեն կիրառվում է ներկայացուցչական ժողովրդաիշխանության հետ մեկտեղ։ Ուստի դրանք սովորաբար կիրառվում են ընտրողաբար՝ ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընտրական համակարգի փոփոխոթյունները։

Հանրաքվեն ԽՍՀՄ-ում

Հանրաքվեի ինստիտուտը ԽՍՀՄ Սահմանադրությամբ առաջին անգամ սահմանվեց 1936 թվականին` Սահմանադրության 49-րդ հոդվածում նշվում էր, որ «ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը անց է կացնում համաժողովրդական հարցում (հանրաքվե) իր նախաձեռնությամբ կամ միութենական հանրապետություններից առնվազն մեկի պահանջով»։ Համամիութենական հանրաքվե անցկացվեց միայն մեկ անգամ։

Ծանոթագրություններ

  1. «Definition of Plebiscite»։ Oxforddictionaries.com։ Վերցված է 2016-08-23 
  2. Green, Antony (12 August 2015)։ «Plebiscite or Referendum - What's the Difference»։ ABC։ Վերցված է 23 August 2015 
  3. Marchant & Charles, Cassell's Latin Dictionary, 1928, p.221
  4. Marchant & Charles, Cassell's Latin Dictionary, 1928, p.469
  5. Barber, Benjamin R.. The Death of Communal Liberty: A History of Freedom in a Swiss Mountain Canton. Princeton University Press, 1974, p. 179.
  6. Vincent, J.M.. State and Federal Government in Switzerland, Johns Hopkins University Press, 2009, p. 122

Արտաքին հղումներ

Other Languages
العربية: استفتاء عام
مصرى: استفتا
asturianu: Referendu
azərbaycanca: Referendum
беларуская: Рэферэндум
беларуская (тарашкевіца)‎: Рэфэрэндум
български: Референдум
bosanski: Referendum
català: Referèndum
کوردی: ڕێفراندۆم
čeština: Referendum
Cymraeg: Refferendwm
Deutsch: Referendum
Zazaki: Referandum
Ελληνικά: Δημοψήφισμα
English: Referendum
Esperanto: Referendumo
español: Referéndum
eesti: Referendum
euskara: Erreferendum
فارسی: همه‌پرسی
français: Référendum
Gaeilge: Reifreann
galego: Referendo
עברית: משאל עם
hrvatski: Referendum
Արեւմտահայերէն: Հանրաքուէ
Bahasa Indonesia: Referendum
italiano: Referendum
日本語: 国民投票
ქართული: რეფერენდუმი
қазақша: Плебисцит
ಕನ್ನಡ: ಜನಮತಗಣನೆ
한국어: 국민투표
къарачай-малкъар: Референдум
Кыргызча: Референдум
Lëtzebuergesch: Referendum
Limburgs: Referendum
lumbaart: Referendum
lietuvių: Referendumas
latviešu: Referendums
македонски: Референдум
മലയാളം: ഹിതപരിശോധന
Bahasa Melayu: Pungutan suara
မြန်မာဘာသာ: ဆန္ဒခံယူခြင်း
Nederlands: Volksraadpleging
norsk nynorsk: Folkerøysting
occitan: Referendum
Papiamentu: Referéndum
polski: Referendum
پنجابی: ریفرنڈم
português: Referendo
română: Referendum
русский: Референдум
русиньскый: Референдум
sicilianu: Referendum
Scots: Referendum
srpskohrvatski / српскохрватски: Referendum
Simple English: Plebiscite
slovenčina: Referendum
slovenščina: Referendum
српски / srpski: Референдум
Kiswahili: Kura ya maoni
ślůnski: Absztimůng
Tagalog: Reperendum
Türkçe: Referandum
українська: Референдум
اردو: ریفرنڈم
oʻzbekcha/ўзбекча: Referendum
vèneto: Referendum
Tiếng Việt: Trưng cầu dân ý
ייִדיש: רעפערענדום
中文: 公民投票
Bân-lâm-gú: Kong-bîn tâu-phiò
粵語: 公投