Համակարգային վերլուծություն

Համակարգային վերլուծություն, գիտական ճանաչողության մեթոդ է, որն իրենից ներկայացնում է հետազոտվող համակարգի փոփոխականների կամ տարրերի միջև կառուցվածքային կապերի հայտնաբերմանն ուղղված գործողությունների հաջորդականություն։ Հիմնվում է մետագիտական, փորձարարական, բնագիտական, վիճակագրական, մաթեմատիկական մեթոդների վրա։

Ակնարկ

Անալիզ և սինթեզ տերմինները հունական ծագում ունեն և թարգմանվում են համապատասխանաբար՝ «առանձնացնել» և «միացնել։ Այս տերմինները գիտական բնագավառներում են՝ մաթեմատիկայից և տրամաբանությունից դեպի տնտեսագիտություն և հոգեբանություն, ներկայացնելու համապատասխան հետազոտական ընթացակարգերը։ Անալիզը դա այնպիսի ընթացակարգ է, որի օգնությամբ մենք մասնատում ենք գաղափարական կամ նյութական ամբողջությունը։ Սինթեզը դա այնպիսի ընթացակարգ է, որի օգնությամբ մենք համակցում ենք առանձին տարրերը կամ կոմպոնենտները կապակցված ամբողջություն ձևավորելու համար։ [1] Համակարգային անալիզի հետազոտողները համակարգի վերլուծության համար կիրառում են մեթոդաբանություն ամբողջական պատկերը ներկայացնելու համար։ Համակարգային վերլուծությունը կիրառվում է ամենուրեք, ուր անհրաժեշտություն կա ինչ որ բան զարգացնելու։

Other Languages