Կորեա

Կորեա
Koreas on the globe (Japan centered).svg
Կարգավիճակտարածաշրջան, Ազգ և historical country
korea.net
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
Կորեայի թերակղզու արբանյակային լուսանկար

Կորեա, աշխարհագրական տարածք արևելյան Ասիայում, որը զբաղեցնում է Կորեական թերակղզին, շրջապատող կղզիները։ Ողողվում է Ճապոնական (արևելք) և Դեղին (արևմուտք) ծովերով։ Կորեայի հարևան պետություններն են՝ Չինաստանը հյուսիս արևմուտքից և Ռուսաստանը հյուսիս արևելքից։ Զբաղեցված է երկու պետություններով՝ հյուսիսում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն է, Հարավում՝ Կորեայի Հանրապետությունը։ Տարածքը՝ 220,8 կմ², բնակչությունը (2007 թվականի նախահաշվով)՝ 72.2 միլիոն մարդ։ Հիմնական կրոններն են բուդիզմը և քրիստոնեությունը։

Բովանդակություն

Բնակչություն

Բուդդայական տաճար Կորեայում

Կորեան միատարր երկիր է։ Բնակչության 99% ից ավելին կորեացիներ են։ Դավանում են բուդդայականություն։ Կան փոքրաթիվ քրիստոնյաներ։ Պաշտոնական տոմարը Գրիգորյանն է, հարավում՝ նաև տեղականը, ըստ որի տոմարը սկսվում է Կորեայի առասպելական հիմնադիր Տանգունի ծննդյան տարեթվից (մ. թ. ա. 2333)։

Բնություն

Մի փոքր կտոր կորեական բնությունից

Կորեական թերակղզու արևելյան ափերը լեռնոտ են, արևմուտքը՝ հարթ, կտրտված։ Նավագնացության համար հարմար ծովախորշերը գտնվում են նրա հյուսիսային և հարավային մասերում։ Արևմուտքում նավագնացությունը դժվարանում է մակընթացության ուժեղ ալիքների պատճառով։ Հարավային և արևմտյան ափերի երկայնքով տարածված են բազմաթիվ կղզիներ (Կոջեդո, Չեջուդո, Չինդո և այլն)։

Ռելիեֆ

North Korea 1996 CIA map.jpg

Ռելիեֆը լեռնային է։ Հյուսիսում՝ Հյուսիս-Կորեական, արևելքում Արևելա-Կորեական լեռներն են (մինչև 2744 մ բարձրությամբ), հարավում՝ Սոբեկ և Նորյոն լեռնաճյուղերը, որոնք հյուսիսային լայնության 36°-ից հարավ կոչվում են Հարավ-Կորեական լեռներ։ Դաշտավայրերն ու հարթավայրերը գրավում են Կորեայի տարածքի մոտ 25 % ը և գերազանցապես գտնվում են թերակղզու արևմտյան ափի շրջանում։ Կորեական թերակղզին տեղադրված է Չին-Կորեական պլատֆորմի արևելյան մասում։ Կազմված է մինչքեմբրյան գրանիտներից, գնեյսներից և մետամորֆային թերթաքարերից, պլատֆորմի նստվածքային ծածկոցը՝ պրոտերոզոյան նստվածքներից, որը ծալքավորությամբ ձևափոխվել է և տեղ-տեղ պատռվել մեզոզոյան ինտրուզիաներով։ Կան երկաթի (մոտ 100 հանքա վայր), բազմամետաղների, պղնձի, վոլֆրամի, քրոմի, կոբալտի, ոսկու, արծաթի, գրաֆիտի, մագնեզիտի, քարածխի, գորշ ածխի հանքավայրեր։

Կլիմա

Կլիման ծովային է, մուսսոնային։ Ձմեռային ցամաքային մուսսոնները բերում են չոր և սառը օդ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում —21 0C է, հարավում՝ մինչև 4 °C։ Հյուսիսային լեռներում սառնամանիքները հասնում են — 30 °C-ից —40 °C-ի։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը հյուսիսում 22qC է, հարավում՝ 26 °C։ Տարեկան տեղումները՝ 700—1500 մմ։ Ձնածածկույթ լինում է միայն հյուսիսային լեռներում։

Գետային ցանց

Կորեայի գետերը

Գետային ցանցը խիտ է, սնումը՝ անձրևային, ձնաանձրևային։ Ամնոկկան (Ցալուցզյան), Տեդոնգան, Հանգան, Տումանգան (Տումինցզյան), Նակթոնգան խոշոր գետերն օգտագործվում են ոռոգման, նավարկության և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Գետերի վրա կառուցված են ջրամբարներ։

Հողաբուսական ծածկույթ

Հողաբուսական ծածկույթում գերակշռում են գորշ անտառային, գորշ լեռնային, հյուսիսում՝ լեռնա-պոդզոլային, հարավում՝ կարմրագորշ անտառային, խոնավ-մերձարևադարձային շրջաններում՝ կարմրահողերն ու դեղնահողերը, դաշտավայրերում և գետահովիտներում՝ բերրի ալյուվիալ հողերը։

Բուսականություն

Բունուսոնգ ծառը Կորեայում

Բուսականությունը հարուստ է, բազմազան։ Տարածված են Սիբիրի, Հյուսիս-Արևելյան և Արևելյան Չինաստանի ու ճապոնիայի ֆլորայի ներկայացուցիչները։ Տարածության 75% ը անտառապատ է։ Հարթավայրերում անտառները հատված են և ամբողջությամբ հերկված։ Կենդանիներից կան վագրեր, ընձառյուծ, արջ, լուսան, բծավոր եղջերու, մարալ, մշկայծյամ և այլն։ Շատ են թռչունները։ Ձկներն ունեն արդյունագործական նշանակություն։

Other Languages
Afrikaans: Korea
Alemannisch: Korea
አማርኛ: ኮርያ
Ænglisc: Corēa
العربية: كوريا
asturianu: Corea
žemaitėška: Kuoriejė
беларуская: Карэя
беларуская (тарашкевіца)‎: Карэя
български: Корея
Bahasa Banjar: Koréa
বাংলা: কোরিয়া
བོད་ཡིག: ཀོ་རི་ཡ།
brezhoneg: Korea
bosanski: Koreja
буряад: Солонгос
català: Corea
Chavacano de Zamboanga: Corea
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Dièu-siēng
کوردی: کۆریا
qırımtatarca: Koreya
čeština: Korea
kaszëbsczi: Kòreja
Cymraeg: Corea
dansk: Korea
Deutsch: Korea
English: Korea
Esperanto: Koreio
español: Corea
eesti: Korea
euskara: Korea
فارسی: کره (کشور)
Võro: Korea
føroyskt: Korea
français: Corée
Gaeilge: An Chóiré
Gàidhlig: Coirea
galego: Corea
Avañe'ẽ: Koréa
客家語/Hak-kâ-ngî: Chêu-sién
עברית: קוריאה
हिन्दी: कोरिया
hrvatski: Koreja
Bahasa Indonesia: Korea
Ido: Korea
italiano: Corea
日本語: 朝鮮
la .lojban.: dcosyn/xanguk
Basa Jawa: Koréa
ქართული: კორეა
Taqbaylit: Kurya
қазақша: Корея
ಕನ್ನಡ: ಕೊರಿಯ
한국어: 한국
къарачай-малкъар: Корея
kernowek: Korea
Кыргызча: Корея
Latina: Corea
Lingua Franca Nova: Corea
Limburgs: Korea
lumbaart: Corea
lietuvių: Korėja
latviešu: Koreja
македонски: Кореја
മലയാളം: കൊറിയ
मराठी: कोरिया
Bahasa Melayu: Korea
မြန်မာဘာသာ: ကိုရီးယားနိုင်ငံ
Plattdüütsch: Korea
Nedersaksies: Korea
नेपाली: कोरिया
Nederlands: Korea
norsk nynorsk: Korea
norsk: Korea
occitan: Corèa
Ирон: Корей
Pangasinan: Korea
पालि: कोरिया
polski: Korea
português: Coreia
Runa Simi: Kuriya
rumantsch: Corea
română: Coreea
tarandíne: Coree
русский: Корея
संस्कृतम्: कोरिया
sardu: Corèa
sicilianu: Corea
Scots: Korea
srpskohrvatski / српскохрватски: Koreja
Simple English: Korea
slovenčina: Kórea
slovenščina: Koreja
Gagana Samoa: Kolea
Soomaaliga: Kuuriya
српски / srpski: Кореја
Basa Sunda: Koréa
svenska: Korea
Kiswahili: Rasi ya Korea
தமிழ்: கொரியா
Tagalog: Korea
Tok Pisin: Koria
Türkçe: Kore
ئۇيغۇرچە / Uyghurche: چاۋشىيەن يېرىم ئارىلى
українська: Корея
اردو: کوریا
oʻzbekcha/ўзбекча: Koreya
Tiếng Việt: Triều Tiên
Winaray: Korea
მარგალური: კორეა
ייִדיש: קארעע
Yorùbá: Korea
Bân-lâm-gú: Tiâu-sián
粵語: 朝鮮