Կորդովայի ամիրայություն


Կորդովայի ամիրայություն
إمارة قرطبة
 Օմայան խալիֆայություն 756 - 929 Կորդովայի խալիֆայություն 
Umayyad Flag.svg
Քարտեզ

Coras del Emirato de Córdoba.png
(9-րդ դար)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կորդովա
Լեզու արաբերեն
Կրոն իսլամ, քրիստոնեություն
Իշխանություն
Դինաստիա Օմայաններ
Պետության գլուխ ամիրա

Կորդովայի ամիրայություն (արաբ․՝ إمارة قرطبة‎‎՝ իմարաթ կուրտուբա) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 756-929 թվականներին[Ն 1]։ Հիմնադրել է Օմայան վերջին արքայազն Աբդ ալ-Ռահման I-ը՝ Արաբական խալիֆայությունում դինաստիական փոփոխությունից հետո։ Երկիրը կառավարել է Մուհամմադ մարգարեի տոհմին ազգակից Օմայան դինաստիան։ Տարածքը կազմել է առավելագույնը 500 000 քառ. կմ։

Պետության մայրաքաղաքն էր Կորդովան։ Այն ավելի քան երեք դար մնում է արաբական Իսպանիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Աբբասյան խալիֆայությունը, այն կարողացել է հասնել լիակատար ինքնուրույնության։ Ամիրայությունն իր մեջ ներառում էր Կաստիլիան, Գալիցիան, Նավառան, Արագոնը, Պորտուգալիան և այլն։

9-10-րդ դարում Կորդովայի ամիրայությունը մի քանի անգամ ենթարկվել է Ֆրանկական կայսրության, ինչպես նաև Պիրենեյան թերակղզու միակ քրիստոնեադավան պետության՝ Աստուրիայի թագավորության ասպատակումներին, որի արդյունքում կորցրել է տարածքի մի մասը։ 929 թվականին իշխող արքայատոհմը կարողանում է երկիրը վերջնականապես դարձնել ինքնիշխան խալիֆայություն։

Կորդովայի ամիրայությունը արաբական Իսպանիայի առաջին ինքնուրույն պետությունն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո (711)։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Իսպանիայի մշակույթի ու տնտեսության զարգացման մեջ, նպաստել իսպանացիների՝ որպես մեկ միասնական ազգի կազմավորմանը, որը տեղի ունեցավ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարի ընթացքում։

Other Languages
беларуская: Кордаўскі эмірат
hrvatski: Emirat Córdoba
Bahasa Indonesia: Keamiran Kordoba
Lingua Franca Nova: Amiria de Cordoba
Bahasa Melayu: Amiriah Cordoba
Nederlands: Emiraat Córdoba
srpskohrvatski / српскохрватски: Kordopski Emirat
slovenčina: Córdobský emirát
slovenščina: Kordovski emirat
српски / srpski: Кордопски емират