Կոնրադին

Կոնրադին
Konradin
Conradin.jpg
Կոնրադին
Դրոշ
Երուսաղեմի արքա
1254 թվական մայիսի 21 - 1268 թվական հոկտեմբերի 29
(Կոնրադ III անվան տակ)
ՆախորդողԿոնրադ II
ՀաջորդողՀուգո III
Դրոշ
Սիցիլիայի արքա
1254 թվական մայիսի 21 - 1258 թվական հոկտեմբերի 29
(Կոնրադ II անվան տակ)
ՆախորդողԿոնրադ I
ՀաջորդողՄանֆրեդ Սիցիլիացի
Շվաբիայի դուքս
1254 թվական մայիսի 21 - 1268 թվական հոկտեմբերի 29
(Կոնրադ IV անվան տակ)
ՆախորդողԿոնրադ II
ՀաջորդողՌուդոլֆ II
 
Քաղաքացիություն՝Գերմանիա
Մասնագիտություն՝միննեզինգներ, կոմպոզիտոր և գրող
Ազգությունգերմանացի
Ծննդյան օր1252 թվական մարտի 25
ԾննդավայրՎոլֆշտեյն ամրոց Լանդսհուտի մոտ, Բավարիա
Վախճանի օր1268 թվական հոկտեմբերի 29 (16 տարեկան)
Վախճանի վայրՆեապոլ
ԹաղվածSanta Maria del Carmine
ԴինաստիաՀոհենշտաուֆեններ
ՀայրԿոնրադ IV
ՄայրԵլիզավետա ֆոն Վիտելսբախ
ԱմուսինՍոֆիա ֆոն Լանդսբերգ

Կոնրադին (գերմ.՝ Konradin, 1252 թվականի մարտի 25, Վոլֆշտեյն ամրոց Լանդսհուտի մոտ — 1268 թվական հոկտեմբերի 29, Նեապոլ), Երուսաղեմի արքա Կոնրադ III անվան տակ, Սիցիլիայի արքա Կոնրադ II անվան տակ 1254—1258 թվականներին, Շվաբիայի դուքս Կոնրադ IV անվան տակ 1254 թվականից։ Հոհենշտաուֆենների կայսերական տան վերջին օրինական սերունդը, Կոնրադ IV-ի և Ելիզավետա ֆոն Վիտելսբախի՝ Բավարիայի դուքս Օտտոն II Պայծառափայլի դուստր, կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի թոռ, որդին։

Մանկություն

2 տարեկան հասակում նա կորցնում է հորը, դաստիարակվել է իր հորեղբայր, Լյուդվիգ II Բավարացու արքունիքում։ Սիցիլիայում, Կոնրադինի անունից, որպես խնամակալ կառավարում էր նրա քեռի Մանֆրեդը։

Հռոմի պապ Ալեքսանդր IV-ի հակամարտությունը խոչընդոտում է Կոնրադինին Գերմանիայի արքա ընտրվելուն։ 1257 թվականին նրա հովանավոր Լյուդվիգ Բավարացին ընտրոթյունների ժամանակ աջակցում է Ռիչարդ Կորնուոլցուն այն պայմանով, որ վերջինս հաստատի Կոնրադինի հոր հողերը ժառանգելու իրավունքը և Շվաբիայի դուքսի տիտղոսը։ 1262 թվականին Կոնրադինը պաշտոնապես ընդունում է Շվաբիայի դքսության կառավարումը։

1258 թվականին Մանֆրեդը, ազգականի մահվան մասին սուտ լուրերի արդյունքում, իրեն հռչակում է Սիցիլիայի արքա։ Սակայն նա պատրաստակամություն է հայտնում իր ժառանգորդ նշանակել Կոնրադինին։ Սակայն պապ Կղեմես IV-ը, Հոհենշտաուֆենների տոհմի հետևից չճանաչելով Սիցիլիայի իրավունքը, այդ թագավորությունը հանձնում է Կառլ I Անժուացուն, որն էլ տիրապետում է Սիցիլիային Մանֆրեդի պարտությունից և մահից հետո, 1266 թվականին։ Այդ ժամանակ իտալական գիբելինները, Կառլին թշնամի սիցիլիական ազնվականության աջակցությամբ, Կոնրադինին առաջարկում են ընդունել Իտալիայում հոր տիրույթները։

Other Languages
العربية: كونرادين
български: Конрадин
čeština: Konradin
Deutsch: Konradin
Ελληνικά: Κορραδίνος
English: Conradin
eesti: Konradin
français: Conradin
hrvatski: Konradin
한국어: 콘라딘
Bahasa Melayu: Conradin
Nederlands: Konradijn
русский: Конрадин
српски / srpski: Конрадин
svenska: Konradin
українська: Конрадін
中文: 康拉丁