Կոնսուլ

Կոնսուլ (լատ. consul<consulo-խորհրդակցել, քննարկել), Հին Հռոմում հանրապետության շրջանում պատրիկներից ընտրված բարձրագույն կառավարման ավատական պաշտոնյաների տիտղոս։ Եղել է երկու կոնսուլ, որոնց ընտրել են ցենտուրիական կոմիտիաներում մեկ տարով։ Նախապես ընտրվել են միայն պատրիկներից, մ. թ. ա. 367 կամ 366 թվականից՝ նաև պլեբեյներից։ Կոնսուլն օժտված է եղել քաղաքական ու զինվորական բարձրագույն իշխանությամբ, հրավիրել է սենատ, կոմիտիաներ, նշանակել դիկտատոր և այլն։ Արտակարգ պայմաններում սենատը Կոնսուլին օժտել է անսահմանափակ լիազորություններով։ Ֆրանսիայում Նապոլեոն Բոնապարտի հեղաշրջումից (1799 թվական) մինչև նրա կայսր դառնալը Ֆրանսիայում գործադիր իշխանությամբ օժտված երեք անձերից յուրաքանչյուրը ունեցել է այդ տիտղոսը։ Կայսրության ժամանակաշրջանում Կոնսուլը կորցրել է փաստական իշխանությունը, պաշտոնը դարձել է պատվավոր տիտղոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 578 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
Afrikaans: Konsul (Rome)
Alemannisch: Consulat
asturianu: Cónsul romanu
azərbaycanca: Konsul (Qədim Roma)
brezhoneg: Konsul
bosanski: Konzul
català: Cònsol romà
čeština: Římský konzul
dansk: Consul
Deutsch: Consulat
English: Roman consul
español: Cónsul romano
فارسی: کنسول روم
Frysk: Konsul
hrvatski: Rimski konzul
magyar: Consul
interlingua: Consule
Bahasa Indonesia: Konsul Romawi
Ido: Konsulo
日本語: 執政官
ქართული: კონსული
한국어: 집정관
kurdî: Konsul
Latina: Consul
lietuvių: Konsulas (Roma)
latviešu: Konsuls (Roma)
македонски: Римски конзул
Bahasa Melayu: Tribun konsul
Plattdüütsch: Kunsel (Rom)
Nederlands: Consul (Rome)
norsk nynorsk: Romersk konsul
română: Consul
srpskohrvatski / српскохрватски: Konzul
Simple English: Roman consul
slovenščina: Rimski konzul
српски / srpski: Конзул (магистрат)
svenska: Konsul (Rom)
Tagalog: Konsulado
Türkçe: Konsül (Roma)
татарча/tatarça: Konsul
oʻzbekcha/ўзбекча: Konsul
Tiếng Việt: Quan chấp chính