Կոնիդիումներ

Կոնիդիումներ ( հուն.՝ κονία — փոշի և εἶδος — տեսակ), անսեռ բազմացման սպորներ. գոյանում են սնկերի հատուկ ճյուղերի՝ կոնիդիակիրների վրա։ Բնորոշ են անկատար և պարկավոր սնկերին։ Կոնիդիումները լինում են գնդաձև, ձվաձև, թելաձև, աստղաձև, զսպանակաձև ոլորված։ Տարբերվում են գույնով, բջիջների թվով, ծագմամբ։ Ստորակարգ սնկերի՝ ֆիկոմի-ցետների կոնիդիումները ձևափոխված սպորանգիումներն են։

Օդի մեջ կոնիդիումների քանակը կախված է եղանակային և մթնոլորտային պայմաններից։ Մարդը 1 ժամվա ընթացքում ներշնչում է 40 կոնիդիում։ Իմունային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ կինիդիումներ ունեցող սնկերը կարող են առողջական խնդիրներ առաջացնել, ինչպես օրինակ թոքերի բորոքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  ( հ․ 5, էջ 570 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
العربية: غبيرة
català: Conidi
čeština: Konidie
Cymraeg: Conidiwm
Deutsch: Konidie
English: Conidium
Esperanto: Konidio
español: Conidio
euskara: Konidio
فارسی: کنیدی
français: Conidie
galego: Conidio
Bahasa Indonesia: Konidium
Ido: Konidio
italiano: Conidi
日本語: 分生子
ქართული: კონიდიუმი
한국어: 분생자
latviešu: Konīdijas
Nederlands: Conidium
polski: Konidium
português: Conídio
русский: Конидии
українська: Конідія