Կոմունա (Իտալիա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոմունա (այլ կիրառումներ)
Քարտեզում պատկերված են Իտալիայիի վարչական միավորների սահմանները։ Սևով՝ շրջանները, մոխրագույնով՝ պրովինցիաները, սպիտակով՝ կոմունաները։

Կոմունա, Իտալիայում երրորդ աստիճանի վարչական միավոր։ Սովորաբար կազմված է քաղաքից, որի անունից էլ ծագում է կոմունայի անունը, և հարակից տարածքներից։

Կոմունայի ղեկավարը քաղաքապետն է (իտալ.՝ sindaco), օրենսդիր մարմինը՝ կոմունայի խորհուրդը (իտալ.՝ consiglio comunale), իսկ գործադիրը՝ կոմունայի վարչությունը (իտալ.՝ giunta comunale)։ Քաղաքագլխին և խորհրդի անդամներին ընտրում են կոմունայի բնակիչները միաժամանակ։ Ընդ որում քաղաքագլխի խմբակցությունը ընտրական առաջին կամ երկրորդ փուլում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, որից հետո ստանում է խորհրդի ձայների 60%-ը։ Խորհուրդը ղեկավարում է քաղաքագլուխը, որը նշանակում է խորհրդի մյուս անդամներին՝ ասսեսսորներին (իտալ.՝ assessori)։ Վարչությունը աշխատում է մունիցիպալիտետ (իտալ.՝ municipio), կամ «կոմունայի տուն» (իտալ.՝ palazzo comunale) կոչվող շենքում։

  • Արտաքին հղումներ

Արտաքին հղումներ


Other Languages
aragonés: Comunas d'Italia
العربية: كومونا
azərbaycanca: İtaliya kommunaları
беларуская: Камуны Італіі
català: Comune
English: Comune
فارسی: کومونه
français: Commune (Italie)
हिन्दी: कोमूने
interlingua: Communa de Italia
italiano: Comune (Italia)
日本語: コムーネ
한국어: 코무네
norsk nynorsk: Kommunar i Italia
português: Comuna italiana
sicilianu: Cumuna d'Italia
Scots: Comune
slovenščina: Italijanske občine
Tagalog: Komuna
українська: Комуна (Італія)
اردو: کمونے
oʻzbekcha/ўзбекча: Italiya kommunalari
Tiếng Việt: Comune
Bân-lâm-gú: Comune