Կոլորադյան բզեզ

կոլորադայի կարտոֆիլի բզեզ
Leptinotarsa fg04.jpg
Ձվադրում տերևների վրա

Կոլորադայի բզեզ, կոլորադայի կարտոֆիլի բզեզ (Leptinotarsa decemlineata), տերևակերների ընտանիքի միջատ, կարտոֆիլի և այլ մորմազգի կուլտուրաների կարանտինային վտանգավոր վնասատու։ Մարմնի երկարությունը 9-11 մմ է, ձվաձև է, կորնթարդ և դեղին։ Վերնաթևերի վրա կան սև շերտեր։ Թևերը կարմրանարնջագույն են։ Ձուն՝ վառ նարնջագույն։ Թրթուրը՝ մուգ դեղին կամ կարմիր սև գլխով, երկարությունը՝ մինչև 16 մմ, սեգմենտները (բացառությամբ կրծքային 1-ի) կողմնամասերում ունեն երկու սև կետ։ Հարսնյակը բաց կարմիր գույնի է։ Հասուն բզեզը ձմեռում է հողի մեջ։ Տարեկան տալիս է 1-2 սերունդ։ Դրանց հիմնական զանգվածը մայիս-հունիսին հողից դուրս է գալիս (մի մասը մնում է հանգստի վիճակում մինչև գարուն) և սնվում տերևներով։ 3-4 օր հետո ձվադրում են փոքր կույտերով տերևների ստորին մասերի վրա։ Պտղատվությունը՝ մինչև 3000 ձու։ Ձվադրումից 5-6 օր հետո դուրս են գալիս թրթուրները և սնվում տերևներով։ 16-24 օր հետո մտնում են հողի մեջ և հարսնյակավորվում։ Հարսնյակները 1-2 շաբաթվա ընթացքում կերպափոխվում են բզեզների, որոնք ամռան շոգերին, մինչև ձմեռումը, կարող են թռչել 40-300 կմ։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ ԽՍՀՄ-ում բազմանում էր կարտոֆիլաբուծական շրջաններում։ Անդրկովկասում փոքր օջախներով կար Ադրբեջանի Ղազախի շրջանում, իսկ ՀՀ-ում՝ Տավուշի մարզում։ Պայքարի միջոցները, կարանտինային միջոցառումներ, համատարած վարակված դաշտերում բույսերի մշակում միջատասպան միջոցներով կամ միկրոկենսաբանական պրեպարատներով (տարեկան մի քանի անգամ), մեխանիկական ոչնչացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 516 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
azərbaycanca: Kolorado böcəyi
башҡортса: Колорадо ҡуңыҙы
беларуская: Каларадскі жук
беларуская (тарашкевіца)‎: Калярадзкі жук
brezhoneg: Dorifor
kaszëbsczi: Bùlewnô stonka
dolnoserbski: Kulkowa wacka
Esperanto: Terpoma skarabo
français: Doryphore
hornjoserbsce: Běrnjacy ryženk
Bahasa Indonesia: Kumbang kentang Colorado
íslenska: Kartöflubjalla
lietuvių: Kolorado vabalas
Nederlands: Coloradokever
Diné bizaad: Nímasii yiyání
português: Besouro-da-batata
srpskohrvatski / српскохрватски: Krompirova zlatica
Simple English: Colorado potato beetle
slovenčina: Pásavka zemiaková
slovenščina: Koloradski hrošč
татарча/tatarça: Колорадо коңгызы
українська: Жук колорадський
West-Vlams: Coloradokevre