Կլիթեմնեստրա

Կլիթեմնեստրա
Clytemnestra1.jpg
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրTyndareus
ՄայրԼեդա
Քույր/ԵղբայրCastor and Pollux
ԱմուսինԱգամեմնոն և Tantalus
ԿողակիցAegisthus
ԶավակներՕրեստես[1][2], Iphigenia[3][1], Chrysothemis[1], Էլեկտրա[1], Erigone, Iphianassa[1] և Laodice[1]
Clytemnestra Վիքիպահեստում
Պիեր Նարցիս Գերեն Կլիթեմնեստրան երկմտում է քնած Ագամեմնոնին սպանելուց առաջ, 1817 թվական

Կլիթեմնեստրա (հին հուն․՝ Κλυταιμνήστρα, հանդիպում է նաև Կլիտեմեստրա[4]՝ Κλυταιμήστρα), Լեդայի և Տինդարիոսի դուստրը, Ագամեմնոնի կինը: Հիշատակվում է «Իլիականում» (I 113) և «Ոդիսականում»[5]:

Կերպարը առասպելաբանության մեջ

Հին հունական առասպելաբանության մեջ[6] Կլիթեմնեստրան եղել է Սպարտայի թագավոր Տինդարիոսի և Լեդայի դուստրը (տարբերակներից մեկի համաձայն[7]), Հեղինեի և Դիոսկուրներ երկրորդ քույրը: Մեկ այլ տարբերակի համաձայն էլ, սկզբնական շրջանում եղել է Տանտալոս կինը: Ամուսնացել է միկենեյան արքա Ագամեմնոնի հետ, ով գլխավորում էր հունական զորախումբը՝ Տրոյայի դեմ արշավանքի ժամանակ:

Ամուսնու բացակայության ժամանակ Կլիթեմնեստրան դավաճանել է ամուսնուն նրա հորեղբոր որդու Էգիսթոսի հետ[8], և Ագամեմնոնի վերադարձից հետո սպանել է արքային և նրա սիրուհուն՝ Կասսանդրային[9]:

Արդյունքում, Կլիթեմնեստրան Էգիսթոսի հետ միասին սպանվել է որդու՝ Օրեսթեսի կողմից, ով վրեժխնդիր էր եղել հոր սպանության համար: Մահվանը նախորդող գիշերը, նա տեսել էր, ով օձը սողալով մտնում է իր անկողինը և խայթում գլուխը[10]: Էսքիլեսի համաձայն, նա երազում տեսել է, որ օձ է ծնել, որը խայթել է նրա կուրծքը[11]: Մեկ այլ վարկածի համաձայն էլ, նա երազում տեսել է, որ Ագամեմնոնի թագավորական գավազանը աճել և ծառ է դարձել[12]:

Թաղված է Միկենեյի քաղաքային պարսպի մոտ[13]:

Ինչպես նշում է Բեթթի Ռեդիս, Հոմերոսը Կլիթեմնեստրային բնութագրում է որպես թույլ կին, ով շեղվել էր ճիշտ ճանապարհից[14]:

Other Languages
العربية: كليتيمنيسترا
Boarisch: Klytemnestra
беларуская: Клітэмнестра
български: Клитемнестра
brezhoneg: Klytaimnestra
català: Clitemnestra
čeština: Klytaimnéstra
Deutsch: Klytaimnestra
Ελληνικά: Κλυταιμνήστρα
English: Clytemnestra
Esperanto: Klitemnestro
español: Clitemnestra
euskara: Klitemnestra
français: Clytemnestre
hrvatski: Klitemnestra
Bahasa Indonesia: Klitaimnestra
italiano: Clitennestra
Latina: Clytaemestra
lietuvių: Klitemnestra
македонски: Клитамнестра
Nederlands: Clytaemnestra
polski: Klitajmestra
português: Clitemnestra
română: Clitemnestra
русский: Клитемнестра
srpskohrvatski / српскохрватски: Klitemnestra
Simple English: Clytemnestra
slovenčina: Klytaimnéstra
српски / srpski: Клитемнестра
svenska: Klytaimnestra
Tagalog: Clytemnestra
українська: Клітемнестра