Կենսաբանական դասակարգում

Համաձայն կենսաբանական կարգաբանության, կյանքի դասակարգվում է հետևյալ կարգաբանական խմբերի միջոցով։ Կյանքը բաժանվում է վերնաթագավորությունների, իսկ վերնաթագավորություններն առավել մանր ենթամիավորումների՝ թագավորությունների մեջ։ Կարգը ներառում է մեկ կամ մի քանի ընտանիքներ

Կենսաբանական դասակարգումը կամ կենսաբանական գիտական դասակարգումը տաքսոնոմիայի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս օրգանիզմները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ ցեղերը և տեսակները։ Այս խմբերը հայտնի են տաքսա ( լատ.՝ taxa) (եզակի թվով՝ տաքսոն) անվանումներով։

Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել Կարլ Լիննեյի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների։ Դարվինյան ընդհանուր ծագման սկզբունքի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են։ 20-րդ դարի վերջին կլադիստիկ մեթոդի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի կենսաբանության որոշ բնագավառներում։ [1] Մոլեկուլային ֆիլոգենետիկան, որը ԴՆԹ-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում։ Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է սիստեմատիկա գիտությունը։ Կենդանի օրգանիզմները դասակարգման մի քանի տարբերակներ կան։ Կարլ Վյոզեն 1990 թ.-ին կենդանի օրգանիզմներին բաժանեց 3 վերնաթագավորությունների՝

Այս բաժանման հիմնական տարբերությունը նախորդներից այն էր, որ բակտերիաները բաժանվեցին 2 խմբի՝ էուբակտերիաներ և արքեաներ։

Այս պատկերում ցույց է տրված կենդանական աշխարհի դասակարգումն ըստ 3 վերնաթագավորությունների

Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ էուկարիոտներ (Eukaryota) և պրոկարիոտներ (Prokaryota)։ Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները։ Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություն. պրոկարիոտներ, նախակենդանիներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia

2004 թվականին Կավալյե Սմիթի կողմից առաջարկվել է հետևյալ դասակարգումը.

  • Պրոկարիոտների կայսրություն
    • Բակտերիաների թագավորություն
      • Negibacteria ենթաթագավորություն
      • Unibacteria ենթաթագավորություն
  • Կորիզավորների կայսրություն
    • Նախակենդանիների թագավորություն
    • Կենդանիների թագավորություն
    • Սնկերի թագավորություն
    • Բույսերի թագավորություն
    • Քրոմիստների թագավորություն

Էուկարիոտների մեջ են մտնում

  • Կենդանիների թագավորություն
  • Բույսերի թագավորություն
  • Սնկերի թագավորություն
  • Նախակենդանիների թագավորություն

2007 թվականին Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկվեց կորիզավորների ոչ աստիճանակարգային հետևյալ բաժանումը.

  • Բույսեր - բույսեր, կանաչ և կարմիր ջրիմուռներ
  • Opisthokonts - արմատոտանիներ (ամեոբաներ), սնկեր և կենդանիներ
  • Excavates - նախկինում նախակենդանիների բաժին, ներառում է ազատ ապրող և մակաբույծային ձևերը,
  • SAR - Stramenophiles, Alveolates և Rhizaria

Դասակարգման համակարգի էվոլյուցիան

Հեկկել (1894)
Երեք թագավորություն
Ուիտեկեր (1969)
5 թագավորություն
Վեզե (1977)
6 թագավորություն
Վեզե (1990)
3 դոմեններ
Կավալյե- Սմիթ (1998)
2 դոմեններ
և 7 թագավորություններ
Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Էուկարիոտներ Էուկարիոտներ Կենդանիներ
Բույսեր Սնկեր Սնկեր Սնկեր
Բույսեր Բույսեր Բույսեր
Նախակենդանիներ Նախակենդանիներ Քրոմիստներ
Պրոտիստներ Նախակենդանիներ
Մոներա Արքեաներ - Արքեաներ Պրոկարիոտներ Արքեաներ
Էուբակտերիաներ Էուբակտերիաներ Էուբակտերիաներ

Սահմանում

Կենսաբանական դասակարգումը սահմանել է Էրնեստ Մեյրը որպես «օրգանիզմների դասավորումը հիերարխիկ խմբերով, որտեղ իրար մոտ գտնվող հիերարխիկ խմբերը միավորվում են ավելի մեծ խմբերի մեջ։ Խումբը սահմանվում է որպես նմանատիպ հատկանիշներ ունեցող օրգանիզմների համակարգ [2]:

Կենսաբանական դասակարգումը հիմնված է ամենամոտ ընդհանուր նախնուց ունեցած ընդհանուր ծագման վրա [3]: Այսպիսով, կարևոր հատկանիշներն ու առանձնահատկությունները կենսաբանական դասակարգման համար «հոմոլոգ» են, այսինքն, ժառանգված են ընդհանուր նախնուց։ Այսպես, և թռչունները, և չղջիկները ունեն թռչելու կարողություն, բայց այս նմանությունը չի օգտագործվում նրանց միևնույն տաքսոնին դասելու համար, քանի որ այս հատկանիշը ժառանգված չէ ընդհանուր նախնուց։ Չնայած չղջիկների ու կետերի միջև առկա տարբերություններին, նրանք երկուսն էլ դասվում են նույն տաքսոնին, քանի որ կերակրում են իրենց ձագերին կաթով, իսկ կաթով կերակրելը կաթնասունների տարբերիչ հիմնական հատկանիշներից մեկն է։

Նմանությունների հոմոլոգ կամ անալոգ լինելը սահմանելը կարող է դժվար լինել։ Օրինակ՝ մինչև վերջերս, Հարավային Աֆրիկայում հայտնաբերված ոսկե խլուրդները և Հյուսիսային կիսագնդի խլուրդները ձևաբանական և վարքային նմանությունների հիման վրա դասվում էին միևնույն տաքսոնին ( մրջնակերներ)։ Մոլեկուլային վերլուծությունը, սակայն, ցույց տվեց, որ այս կենդանիները միմյանց հետ այդքան էլ կապված չեն և նրանց նմանությունները պայմանավորված են համակցված էվոլյուցիայով, այլ ոչ՝ ընդհանուր ծագմամբ, որի պատճառով էլ չպետք է դասվեն միևնույն տաքսոնին [4]։

Other Languages
العربية: تصنيف حيوي
azərbaycanca: Bioloji təsnifat
беларуская (тарашкевіца)‎: Біялягічная клясыфікацыя
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Sĕng-ŭk hŭng-lôi-huák
Esperanto: Biologia klasado
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐍄𐌴𐍅𐌰𐌽𐍉𐌼𐌾𐌰
Bahasa Indonesia: Klasifikasi ilmiah
日本語: 生物の分類
한국어: 생물 분류
Basa Banyumasan: Klasifikasi Ilmiah
Baso Minangkabau: Klasifikasi ilmiah
Bahasa Melayu: Pengelasan biologi
नेपाल भाषा: जैविक वर्गीकरण
oʻzbekcha/ўзбекча: Biologik klassifikatsiya
Tiếng Việt: Phân loại sinh học
粵語: 物種分類