Կարմիր մահվան դիմակը

Picto infobox book.png
Կարմիր մահվան դիմակը
The Masque of the Red Death
Masqueofthereddeath-Clarke.jpg
Ժանրառեղծված, գոթական գրականություն, սասափ գրականություն
ՀեղինակԷդգար Ալլան Պո
ԵրկիրԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1842 թվականին
ՆկարազարդողԳարրի Կլարկա
Հրատարակություն1842
The Masque of the Red Death


Կարմիր մահվան դիմակ (անգլ.՝ The masque of the Red Death), ամերիկացի հայտնի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքներից է, որը հրատարակվել է 1842 թվականին: Պատմվածքը պատմում է արքայազն Պրասպերոյի մասին, ով խուսափելով ժանտախտից՝ Կարմիր մահից, իր պալատականների հետ փակվում է ամրոցում: Քանի դեռ մարդիկ մահանում էին ժանտախտից, Պրասպերոն կազմակերպում  է դիմակահանդես յոթ դահլիճներում, ներկված տարբեր գույներով: Դիմակահանդեսի վերջում հայտնվում է մի անծանոթ երիտասարդ, ով վարակված էր Կարմիր մահով: Բարկացած իշխանը փորձում է հայտնաբերել անհայտի ինքնությունը, որը անարգել ընթանում է բոլոր գունագեղ սենյակներով մինչև չար, սև դահլիճը, որի պատուհանները ունեին  կարմիր արյան գույն: Արքայազնը մահանում է, հասնելով դղյակի վերջին դահլիճը, նրա հետ մահանում են նաև մնացած հյուրերը: Ինչպես պարզվում է, անծանոթը սովորական ֆիզիկական մարմին չէր:

Պատմությունը պատկանում է սիմվոլիզմի, ինչպես նաև  գոթական գրականությանը, և հաճախ հետազոտվում է որպես մահվան անխուսափելիությունը այլաբանություն է, չնայած նրան, որ շատ քննադատների  կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ: Ներկայացվել են նաև բազմաթիվ այլ մեկնաբանություններ պատմվածքի վերաբերյալ, ինչպես նաև փորձ է կատարվել բնույթն անվանել հիվանդություն:

Առաջին անգամ պատմվածքը տպագրվել է 1842 թվականի մայիսին Գրեմմա ամսագրում: Հետագայում  սյուժեն փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում  նաև 1964 թվականի նկարահանված ֆիլմում, որի գլխավոր դերում հանդես է եկել Վինսենտոմ Պրայսոմը: Տարբեր լրատվամիջոցներում կան բազմաթիվ ակնարկներ պատմվածքի մասին: 

Սյուժե

Պատմվածքը ներկայացնում է, որ ժանտախտով վարակվելու դեպքում մարդ մահանում էր 30 օրվա ընթացքում:

Չնայած այս ամենին արքայազն Պրասպերոն շատ երջանիկ էր։ Արքայազն Պրասպերոն ևս հարյուր առողջ մարդկանց հետ պատսպարվում է անառիկ ամրոցում:

Ամրոցը լի ու լի էր պարենով: Նրանք այս քայլերի շնորհիվ ամրոցում գտնվող մարդիկ  կարող էին արհամարել համաճարակը: Պրասպերոն արել էր ամեն ինչ խրախճանքի և ժամանցի համար: Կային շատ երաժիշտներ, պարուհիներ, կար գեղեցկությունն ու կար գինին: Կարմիր մահը մնացել էր դրսում:

Մեկուսացման հինգերորդ թե վեցերորդ ամսին, երբ համաճարակը էլ ավելի էր տարածվել, արքայազն Պրասպերոն հրավիրեց իր բարեկամներին չտեսնված, շքեղ մի դիմակահանդեսի ամրոցի յոթ դահլիճներում:

Դահլիճներից  յուրաքանչյուրը զարդարված էր առանձնահատուկ գույներով, և միայն վերջին՝ յոթերրորդ դահլիճի հարդարանքը չէր համապատասխանում պատուհանի գույնին, ի տարբերություն մյուս դահլիճների։

Յոթ դահլիճներից ոչ մեկում չկար ոչ լուսամփոփ, ոչ կանթեղ, և ոչ էլ ճրագ կար դահլիճներում: Վերջին սև դահլիճում քչերն էին համարձակվում ոտք դնել, քանի որ այն շատ վատ ազդեցություն էր թողնում մտնողի վրա: Արքայազնն ինքն էր արել ամեն ինչ պարահանդեսի համար: Նույնիսկ խնջույքի ժամանակ ոչ ոք չէր համարձակվում ոտք դնել այդ չարաբաստիկ դահլիճը, հատկապես որ արդեն գիշեր էր:

Խնջույքն ընթանում էր շատ լավ: Խնջույքի ընթացքում կարմիր մահվան՝ ժանտախտի զոհ դարձած մի անծանոթ երիտասարդ ներխուժում է աբբայություն, սակայն նա դիմակով էր և ոչ ոք չէր էլ մտածում, որ նա կարող էր Կարմիր մահով վարակված լինել։ Երբ արքայազն Պրասպերոն տեսավ այդ ուրվականին բարձր բղավեց «-Ո՞վ է համարձակվել իր այս այլանադակ դեմքով անպատվել իմ այս խնջույքը»: Պրասպերոն հրամայում է բռնել անծանոթին և պոկել դիմակը:

Իշխանի այս խոսքերը բարձր արձագանք ստացան բոլոր յոթ դահլիճներում: Իշխանի այս խոսքերից հետո բոլոր ծառաները նետվում են դեպի այդ տարօրինակ երիտասարդը, սակայն երիտասարդը շատ հանգիստ քայլերով մոտենում էր արքայազնին: Եվ սարսափահար ծառաներից ոչ ոք չի համարձակվում մոտենալ անծանոթին, և անհայտ անձը անխափան անցավ իշխանի կողքով անարգելք հասավ մյուս դահլիճը, և այդպես հասավ մինչև սև դահլիճը:

Եվ հենց այստեղ էր, որ Պրասպերոն ցասումից դրդված միայնակ հետևեց անծանոթին, քանի որ մնացածը քարացել էին սարսափից: Եվ երբ իշխանն հասավ անծանոթին և լսվեց մի սուր ճիչ, և Պրասպերոյի դաշույնն օդում փայլատակելով ընկավ գետնին, և որի վրա հաջորդ պահին փռված էր Պրասպերոյի անկենդան մարմինը: Եվ այս ամենից հետո ներս են մտնում մնացած հյուրերը և բարկացած հարձակվում դիմակի վրա: Կարմիր մահվան առկայությունն անխուսափելի էր և հյուրերից յուրաքանչյուրը տապալվեց արյունով լի դահլիճի հատակին:

Նրանցից վերջինի հետ մարեց նաև սև դահլիճի թավշյա ժամացույցը: Եվ հետո մարեց դղյակի վերջին լույսերը: Կործանումը և կարմիր մահը վերջնականորեն տիրացան ամեն ինչին:

Other Languages