Կարլ Ավգուստ Մյոբիուս

Picto Info sciences exactes.png
Կարլ Ավգուստ Մյոբիուս
գերմ.՝ Karl August Möbius
Karl August Möbius (1825-1908).jpg
Ծնվել էփետրվարի 7, 1825()[1][2] (83 տարեկանում)
Բեռլին, Գերմանական կայսրություն[3]
ԳերեզմանLuisenfriedhof III
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունկենսաբան, կենդանաբան, համալսարանի պրոֆեսոր և բնապահպանագետ
Հաստատություն(ներ)Քրիստիան-Ալբերտի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտկենդանաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի կենդանաբանական ասոցիացիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերՀումբոլդտի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)K.Möbius
Karl August Möbius Վիքիպահեստում


Կարլ Ավգուստ Մյոբիուս (գերմ.՝ Karl August Möbius, փետրվարի 7, 1825, Այլենբուրգ - ապրիլի 26, 1908, Բեռլին), գերմանացի ականավոր կենդանաբան, բուսաբան, էկոլոգիայի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

Կարլ Ավգուստ Մյոբիուսը ծնվել է 1825 թվականի փետրվարի 7-ին Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Այլենբուրգ քաղաքում։ 1849 թվականին ընդունվել է Բեռլինի Հումբոլդի անվան համալսարան և այնտեղ սկսել է ուսանել բնագիտություն և փիլիսոփայություն։ Ուսումն ավարտելուց հետո, 1853 թվականին սկսում է Համբուրգի Հովհանյան գիմնազիայում (գերմ.՝ Gelehrtenschule des Johanneums) դասավանդել կենսաբանություն, բուսաբանություն, միներալոգիա, աշխարհագրություն, ֆիզիկա և քիմիա։ 1860 թվականին Մյոբիուսն ընտրվում է «Լեոպոլդինա» գերմանական բնական գիտությունների ակադեմիայի անդամ (գերմ.՝ Deutsche Akademie der Naturforscher Leopoldina), իսկ 1863 թվականին, նրա նախաձեռնությամբ՝ Համբուրգի կենդանաբանական այգում բացվում է Գերմանիայի առաջին ծովային ակվարիումը։ 1868 թվականին նա Հալլեի համալսարանում հաջողությամբ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն և նույն թվականին դառնում Քիլի համալսարանի նորաբաց կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1879 թվականին ստանձնում է նույն համալսարանի ռեկտորի պաշտոնը։ 1888 թվականին նա տեղփոխվում է Բեռլին և ստանձնում Բեռլինի բնագիտական թանգարանի տնօրինությունը՝ միաժամանակ վարելով տեղի համալսարանի տեսական և աշխարհագրական կենսաբանության պրոֆեսորի պաշտոնը։ 1905 թվականից անցնում է հանգստի։ Նա վախճանվում է 1908 թվականի ապրիլի 26-ին՝ Բեռլինում։

Other Languages