Կարբոնիլային միացություններ

Կարբոնիլ խումբ պարունակող միացությունները կախված կարբոնիլ խմբի հետ կապված տեղակալիչների բնույթից բաժանվում են մի շարք դասերի՝ ալդեհիդների, կետոնների, կարբոնաթթուների և կարբոնաթթուների ածանցյալների։

Կարբոնիլ խումբ պարունակող միացությունների ներկայացուցիչները
Դասի միացությունները Կառուցվածք Ընդհանուր բանաձևերը
Ալդեհիդներ Aldehyde2.png
Կետոններ Ketone-general.png
Բարդ եթերներ Ester.svg
Ամիդներ Amide-general.png
Հալոգենանհիդրիդ Acyl-chloride.png
Կարբոնաթթուներ Carboxylic-acid.svg
Կարբոնաթթվի անհիդրիդ Carboxylic-acid-anhydride.png

Ալդեհիդներ և կետոններ

Ալդեհիդներում և կետոններում կարբոնիլային խումբը կապված է ալկիլ կամ արիլ ռադիկալների (ալդեհիդներում նաև ջրածնի) հետ։

Ալդեհիդների առաջացման եղանակները

  • 1.Ալդեհիդները և կետոնները առաջանում են համապատասխանաբար առաջնային և երկրորդային սպիրտների օքսիդացումից։

R-CH2OH→R-CHO

R-CH(OH)-R→R-CO-R

Կենսաբանական համակարգերում օքսիդացումը կատարվում է ֆերմենտատիվ եղանակներով (NAD և FAD պարունակող դեհիդրոգենազներով, օքսիդազներով)։

  • 2.Հեմ դիհալոգենիդների հիդրոլիզից։
  • 3.Կարբոնաթթուների որոշ ածանցյալների վերականգնումից առաջանում են ալդեհիդներ։ Օրինակ, կարբոնաթթուների քլորանհիդրիդներից (պալադիումի ներկայությամբ՝ Ռոզենմունդի ռեակցիա)։
Ռոզենմունդի ռեակցիա
  • 4.Երկարժեք սնդիկի (Hg2+) աղերի ներկայությամբ (Կուչերովի ռեակցիա) ալկինների հիդրատացման դեպքում առաջանում են ալդեհիդներ և կետոններ։

HC≡CH+H2Օ→CH3-CHO

CH3-C≡CH+H2O→CH3-CO-CH3

Other Languages
العربية: كربونيل
català: Carbonil
Cymraeg: Carbonyl
Ελληνικά: Καρβονύλιο
Esperanto: Karbonila grupo
español: Grupo carbonilo
euskara: Karbonilo
فارسی: کربونیل
suomi: Karbonyyli
Gaeilge: Carbóinil
galego: Carbonilo
עברית: קרבוניל
Bahasa Indonesia: Karbonil
italiano: Carbonile
한국어: 카보닐기
latviešu: Karbonilgrupa
Nederlands: Carbonylgroep
norsk nynorsk: Karbonyl
norsk: Karbonyl
ਪੰਜਾਬੀ: ਕਾਰਬੋਨਿਲ
português: Carbonila
română: Carbonil
Scots: Carbonyl
srpskohrvatski / српскохрватски: Karbonil
Simple English: Carbonyl
српски / srpski: Karbonilna grupa
svenska: Karbonylgrupp
Türkçe: Karbonil grubu
українська: Карбонільна група
Tiếng Việt: Cacbonyl
中文: 羰基