Կատուներ

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կատուներ (այլ կիրառումներ)
Ընտանի կատու[1]
Կատուներ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ (Chordata)
ԴասԿաթնասուններ (Mammalia)
ԿարգԳիշատիչներ (Carnivora)
ԸնտանիքԿատվազգիներ (Felidae)
ՑեղԿատուներ (Felis)
ՏեսակFelis silvestris catus
Լատիներեն անվանում
Felis silvestris catus, Felis catus domestica[2]
Linnaeus, 1758
Հոմանիշներ
  • Felis catus (Linnaeus, 1758)
  • Felis catus domestica[2]
    (Erxleben, 1777)
  • Felis domestica Erxleben, 1777

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

183798
9685

Ընտանի կատուներ կամ պարզապես կատուներ (լատ.՝ Felis silvestris catus կամ Felis catus)[1][3], փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուններ։ Համարվում են ամենատարածված[4] (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը[5][6][7]։ Ներկայում աշխարհում հաշվվում է շուրջ 600 մլն ընտանի կատու[8], որոնք դասակարգված են շուրջ 200 ցեղատեսակների՝ երկարամորթներից (պարսկական կատու) մինչև մորթուց զուրկ (սֆինքսներ), որոնք ճանաչված և գրանցված են ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։

Կենդանաբանության տեսանկյունից ընտանի կատուները կատվազգիների ընտանիքին, գիշատիչների կարգին պատկանող կաթնասուններ են։ Նախկինում հաճախ համարվել են առանձին կենսաբանական տեսակ։ Ներկայիս դասակարգման համաձայն՝ ընտանի կատուն (Felis silvestris catus) անտառային կատվի (լատ.՝ Felis silvestris) ենթատեսակն է[9]։ Կատուներն ունեն ճկուն մարմին, արագ ռեֆլեքսներ, սուր ճանկեր ու ատամներ, որ հարմարեցված են մանր կենդանիներ որսալու համար։ Կատուները կարող են լսել շատ ցածր և բարձր հաճախականություն ունեցող (մարդու համար ոչ լսելի) ձայներ, որ արձակում են մկներն ու այլ մանր կենդանիներ։ Նրանք կարող են տեսնել մթության մեջ։ Ինչպես և կաթնասունների մեծ մասը, կատուներն ունեն ավելի թույլ գունավոր տեսողության և ավելի լավ հոտառություն, քան մարդը։ Միայնակ որսալով կրծողներ ու այլ մանր կենդանիներ՝ կատուն սոցիալական կենդանի է[10], որը շփման համար օգտագործում է ձայնային ազդանշանների լայն դիապազոն, ինչպես նաև ֆերոմոններ և մարմնի շարժումներ[11]։

Կատուներն արագ բազմացող կենդանիներ են[12]։ Վերահսկողության ներքո նրանք կարող են բազմացվել և գրանցվել որպես զտարյուն ցեղատեսակների ներկայացուցիչներ։ Սակայն ստերիլիզացիայի միջոցով կատուների թվաքանակի աճի վերահսկման անհնարինությունը, ինչպես նաև նախկինում տանը պահվող կատուներին ազատ արձակելու արդյունքում ամբողջ աշխարհում առկա է վայրենացած ու թափառող կատուների մեծ թվաքանակ, ինչը պահանջում է հատուկ վերահսկողություն[13]։ Որոշ տարածքերում կատուները նպաստել են թռչունների բազմաթիվ տեսակների ոչնչացմանը։ Հայտնի է, որ կատուները դարձել են որոշ մեկուսի կղզիներում թռչունների պոպուլյացիաների ոչնչացման պատճառ[14]։

Հին Եգիպտոսում կատուների պաշտամունքի առկայության պատճառով համարվում է, որ դրանք ընտելացվել են այնտեղ[15], սակայն հնարավոր է, որ ընտելացման դեպքեր եղած լինեն դեռ նեոլիթյան ժամանակաշրջանում՝ 9,500 տարի առաջ (մ.թ.ա. 7,500)[16]։ 2007 թվականին կատարված գենետիկական ուսումնասիրության[17] արդյունքում պարզվել է, որ բոլոր ընտանի կատուները ծագել են մերձավորարևելյան վայրի կատվից և նրանից բաժանվել են մեր թվարկությունից շուրջ 8,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում[15][18]։ 2006 թվականին ապացուցվել է, որ ընձառյուծային կատուն առանձնաբար ընտելացվել է շուրջ մ.թ.ա. 5500 թվականին, սակայն այդ մասամբ ընտելացված այդ ցեղատեսակի գիծը չունի իր շարունակությունը ներկայիս ընտանի կատուների շարքում[19][20]։ 2017 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանի կատուները այն կատուների սերունդներն են, որոնք ընտելացվել են Մերձավոր Արևելքում շուրջ 9000 տարի առաջ[21][22]։

2007 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կատուներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ընտանի կենդանիների շարքում՝ զիջելով քաղցրահամ ջրերի ձկներին[23]։ 2010 թվականի տվյալներով՝ կատուները երրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող ընտանի կենդանիներն են Մեծ Բրիտանիայում ձկներից ու շներից հետո և կազմում են շուրջ ութ միլիոն[24]։ Դրանք մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համար[25][26]։

Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեպարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ։

Բովանդակություն

Other Languages
Аҧсшәа: Ацгәы
Afrikaans: Kat
Alemannisch: Hauskatze
አማርኛ: ድመት
Ænglisc: Catte
العربية: قط
ܐܪܡܝܐ: ܩܛܐ
مصرى: قطه
অসমীয়া: মেকুৰী
Atikamekw: Minoc
авар: Кето
Aymar aru: Phisi
azərbaycanca: Ev pişiyi
تۆرکجه: پیشیک
башҡортса: Бесәй
Boarisch: Hauskotz
žemaitėška: Katie
Bikol Central: Ikos
беларуская: Кот свойскі
беларуская (тарашкевіца)‎: Кот
български: Котка
भोजपुरी: बिलार
bamanankan: Jakuma
বাংলা: বিড়াল
བོད་ཡིག: ཞི་མི།
brezhoneg: Kazh
bosanski: Mačka
ᨅᨔ ᨕᨘᨁᨗ: Meong
буряад: Миисгэй
català: Gat
Mìng-dĕ̤ng-ngṳ̄:
нохчийн: Цициг
Cebuano: Iring
ᏣᎳᎩ: ᏪᏌ
کوردی: پشیلە
corsu: Ghjattu
čeština: Kočka domácí
kaszëbsczi: Kòt
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Котъ
Чӑвашла: Кушак
Cymraeg: Cath
dansk: Kat
Deutsch: Hauskatze
Zazaki: Pısıng
dolnoserbski: Domacna kócka
Ελληνικά: Γάτα
emiliàn e rumagnòl: Gàt
English: Cat
Esperanto: Hejma kato
eesti: Kass
euskara: Katu
فارسی: گربه
suomi: Kissa
Võro: Kass
føroyskt: Kettur
français: Chat
arpetan: Chat
Nordfriisk: Kaat
furlan: Gjat
Frysk: Kat
Gaeilge: Cat
贛語:
Gàidhlig: Cat
galego: Gato
گیلکی: پیچا
Avañe'ẽ: Mbarakaja
Bahasa Hulontalo: Tete
Gaelg: Kayt
Hausa: Kyanwa
客家語/Hak-kâ-ngî: Meu-é
Hawaiʻi: Pōpoki
עברית: חתול הבית
हिन्दी: बिल्ली
Fiji Hindi: Pusi
hrvatski: Domaća mačka
hornjoserbsce: Domjaca kóčka
Kreyòl ayisyen: Chat
magyar: Macska
interlingua: Catto domestic
Bahasa Indonesia: Kucing
Iñupiak: Kitiuraq
Ilokano: Pusa
ГӀалгӀай: Циск
Ido: Kato
íslenska: Köttur
日本語: ネコ
Patois: Pus
la .lojban.: mlatu
Basa Jawa: Kucing
ქართული: შინაური კატა
Taqbaylit: Amcic
Kabɩyɛ: Pɩyaʊ
Kongo: Nyawu
қазақша: Мысық
ភាសាខ្មែរ: ឆ្មា
ಕನ್ನಡ: ಬೆಕ್ಕು
한국어: 고양이
Перем Коми: Кань
कॉशुर / کٲشُر: بیٲر
kurdî: Pisîk
коми: Кань
Кыргызча: Мышык
Latina: Feles
Lëtzebuergesch: Hauskaz
лакку: Ччиту
лезги: Кац
Lingua Franca Nova: Gato
Limburgs: Hoeskat
lingála: Nkɔ́ndɔkɔ́
ລາວ: ແມວ
lietuvių: Katė
latgaļu: Kačs
latviešu: Kaķis
мокшень: Ката
Malagasy: Saka
олык марий: Пырыс
македонски: Мачка
മലയാളം: പൂച്ച
монгол: Муур
मराठी: मांजर
Bahasa Melayu: Kucing
Malti: Qattus
Mirandés: Gato
မြန်မာဘာသာ: ကြောင် (တိရစ္ဆာန်)
эрзянь: Катка
مازِرونی: بامشی
Dorerin Naoero: Butsi
Nāhuatl: Mizton
Plattdüütsch: Katt
Nedersaksies: Kat
नेपाली: बिरालो
नेपाल भाषा: भौ
Nederlands: Kat (dier)
norsk nynorsk: Katt
norsk: Tamkatt
Nouormand: Cat
Sesotho sa Leboa: Katse
Diné bizaad: Mósí
Livvinkarjala: Kaži
Ирон: Гæды
ਪੰਜਾਬੀ: ਬਿੱਲੀ
Kapampangan: Pusa
Picard: Cot
polski: Kot domowy
Piemontèis: Gat
پنجابی: بلی
پښتو: پيشو
português: Gato
Runa Simi: Michi
rumantsch: Giat
Romani: Magodja
armãneashti: Câtuși
русский: Кошка
русиньскый: Мачка
Kinyarwanda: Injangwe
संस्कृतम्: मार्जालः
саха тыла: Куоска
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱯᱩᱥᱤ
sardu: Felis
sicilianu: Jattu
Scots: Cat
سنڌي: ٻلي
davvisámegiella: Bussá
srpskohrvatski / српскохрватски: Mačka
සිංහල: බළලා
Simple English: Cat
slovenčina: Mačka domáca
slovenščina: Domača mačka
chiShona: Katsi
Soomaaliga: Yaanyuur
shqip: Macja
српски / srpski: Мачка
Sranantongo: Puspusi
SiSwati: Likati
Sesotho: Katse
Seeltersk: Kat
Basa Sunda: Ucing
svenska: Katt
Kiswahili: Paka-kaya
ślůnski: Kot
தமிழ்: பூனை
ತುಳು: ಪುಚ್ಚೆ
తెలుగు: పిల్లి
тоҷикӣ: Гурба
ไทย: แมว
Tagalog: Pusa
lea faka-Tonga: Pusi
Türkçe: Kedi
татарча/tatarça: Мәче
удмурт: Коӵыш
ئۇيغۇرچە / Uyghurche: مۈشۈك
українська: Кіт свійський
اردو: بلی
oʻzbekcha/ўзбекча: Mushuk
vèneto: Gato
vepsän kel’: Kaži
Tiếng Việt: Mèo
West-Vlams: Katte
Volapük: Kat
walon: Tchet
Winaray: Misay
Wolof: Muus
吴语:
хальмг: Мис
isiXhosa: Ikati
ייִדיש: קאץ
Yorùbá: Ológbò
Vahcuengh: Meuz
中文:
文言:
Bân-lâm-gú: Niau
粵語:
isiZulu: Ikati