Կառլ Վայերշտրաս

Picto Info sciences exactes.png
Կառլ Վայերշտրաս
գերմ.՝ Karl Theodor Wilhelm Weierstraß
Karl Weierstrass.jpg
Ծնվել էհոկտեմբերի 31, 1815(1815-10-31)[1][2][3]
Օստենֆելդե, Ennigerloh, Warendorf District, Münster Government Region, Գերմանիա[2]
Մահացել էփետրվարի 19, 1897(1897-02-19)[1][4][2][3] (81 տարեկանում)
Բեռլին, Գերմանական կայսրություն[1][2]
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանական միություն
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Ազգությունգերմանացի
Մասնագիտությունմաթեմատիկոս, ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Բեռլինի տեխնիկական համալսարան և Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, համապարփակ վերլուծություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Corps Saxonia Bonn, Լեոպոլդինա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատերԲոննի համալսարան, Վեստֆալյան Վիլգելմի համալսարան և Քյոնիգսբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
Գիտական ղեկավարՔրիստոֆ Գուդերման[5]
Եղել է գիտական ղեկավարՀենրիխ Բրունս, Լեո Կյոնիգսբերգեր[6], Նիկոլայ Բուգաև, Ferdinand Rudio, Carl David Tolmé Runge, Hermann Schwarz[7], Friedrich Schottky[8] և Lazarus Fuchs[9]
Հայտնի աշակերտներWilhelm Killing, Ադոլֆ Հուրվից, Գեորգ Կանտոր, Սոֆյա Կովալևսկայա[10][11], Dmitry Selivanov, Նիկոլայ Բուգաև, Ferdinand Georg Frobenius, Mathias Lerch, Hermann Schwarz, Carl David Tolmé Runge և Arthur Moritz Schoenflies
Պարգևներպատվավոր դոկտոր Կոպլիի մեդալ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Հելմհոլցի մեդալ Քոթենիուսի մեդալ և Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
Karl Weierstraß Վիքիպահեստում

Կառլ Թեոդոր Վիլհելմ Վայերշտրաս (գերմ.՝ Karl Theodor Wilhelm Weierstrass, 1815-1897), գերմանացի մաթեմատիկոս։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1856 թվականից)։

Ստեղծել է իրական թվերի տեսություններից մեկը և դրա հիման վրա կառուցել մաթեմատիկական անալիզի տրամաբանական հիմնավորման համակարգ։ Վայերշտրասին են պատկանում մաթեմատիկական անալիզի մի շարք հիմնարար թեորեմներ թվային բազմությունների ճշգրիտ եզրերի, սահմանային կետերի, միջակայքում անընդհատ ֆունկցիաների վերաբերյալ են։ Կառուցել է անալիտիկ ֆունկցիաների տեսություններից մեկը հիմնված շարքերի վրա։ Կառլ Թեոդոր Վիլհելմ Վայերշտրասը ապացուցել է անալիտիկ ֆունկցիաներն աստիճանային շարքի վերածելու, հավասարաչափ զուգամետ շարքերի հատկությունների, ամբողջ ֆունկցիաներն անվերջ արտադրյալների վերածելու վերաբերյալ թեորեմներ։ Կառուցել է անալիտիկ շարունակման տեսությունը, էլիպտիկ ֆունկցիաների նոր տեսություն։ Վարիացիոն հաշվում ստացել է ինտեգրալի էքստրեմումի բավարար պայմաններ, կառուցել է վարիացիոն հաշիվը պարամետրական տեսքով տրված ֆունկցիաների դեպքում են։ Դիֆերենցիալ երկրաչափությունում հետագոտել է գեոդեզիական գծերի և նվազագույն մակերևույթների վերաբերյալ խնդիրներ։ Գծային հանրահաշվում կառուցել է տարրական բաժանարարների տեսությունը։

Մյունխենի ԳԱ (1836), Բեռլինի ԳԱ (1856) և Փարիզի ԳԱ (1868) անդամ, ինչպես նաև Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1895)։

Ուսանել է մաթեմատիկա Քյոնիգսբերգի համալսարանում, եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր 1856 թվականից։

Աշխատանքները նվիրված են մաթեմատիկական անալիզին, անալիտիկ ֆունկցիաների տեսությանը, դիֆերենցիալ երկրաչափությանը, գծային հանրահաշվին և վարիացիոն հաշվին։

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  • 3,0 3,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  • 4,0 4,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  • Mathematics Genealogy Project — 1997.
  • Mathematics Genealogy Project — 1997.
  • Mathematics Genealogy Project — 1997.
  • Mathematics Genealogy Project — 1997.
  • Mathematics Genealogy Project — 1997.
  • Ковалевская, Софья Васильевна // Энциклопедический словарьСПб.: Брокгауз—Ефрон, 1895. — Т. XVа. — С. 499–500.
  • Ковалевская, Софья Васильевна // Русский биографический словарьСПб.: 1903. — Т. 9. — С. 20–21.
  • Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 257 CC-BY-SA-icon-80x15.png
    Other Languages
    asturianu: Karl Weierstraß
    беларуская: Карл Веерштрас
    български: Карл Вайерщрас
    čeština: Karl Weierstrass
    Esperanto: Karl Weierstrass
    français: Karl Weierstrass
    Kreyòl ayisyen: Karl Weierstrass
    Bahasa Indonesia: Karl Weierstrass
    íslenska: Karl Weierstrass
    македонски: Карл Вајерштрас
    Nederlands: Karl Weierstrass
    norsk nynorsk: Karl Weierstrass
    Piemontèis: Karl Weierstrass
    português: Karl Weierstrass
    Simple English: Karl Weierstraß
    slovenčina: Karl Weierstrass
    slovenščina: Karl Weierstrass
    српски / srpski: Карл Вајерштрас
    українська: Карл Вейєрштрасс
    Tiếng Việt: Karl Weierstrass