Կառավարում (տնտեսագիտություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կառավարում (այլ կիրառումներ)

Մենեջմենթ (անգլ.՝ management, հին ֆրանսերեն՝ ménagement «ուղեկցելու ուղղություն տալու արվեստ», լատիներենից` «ձեռքով ուղղություն տալ») (առավելագույն լայն իմաստով), նշանակում է տարբեր մակարդակների սոցիալ-տնտեսական համակարգերի և մոդելների ստեղծումը, կառավարումը, հսկումը և առավելագույն կերպով արդյունավետ օգտագործումը։ Սոցիալ- տնտեսական համակարգերի կառավարումը, այդ թվում՝ արտադրական, ստացել է «մենեջմենթ» անվանումը։

Մենեջմենթի հիմնական գործառույթներն են՝ պլանավորում, կազմակերպում, կառավարում, հիմնավորում, հաղորդակցում, մշակման ու որոշումների ընդունման գործընթացներ և վերահսկողություն։ Այդ ֆունկցիաների փոխադարձ կապը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ կառավարել անկազմակերպ համակարգը, այսինքն, որքանով ավելի լավ է կազմակերպված ձեռնարկությունը, այնքանով այն ավելի քիչ կարիք ունի կառավարման։ «Մենեջմենթ» հասկացությունը իր մեջ ընդգրկում է նաև ձեռնարկության ղեկավարումը և տարբեր մակարդակների ղեկավարների։ «Մենեջեր» հասկացությունը մոտավորապես համապատասխան է հին ռուսական «հրամայող» հասկացությանը։

Ներկայումս Ռուսաստանում «մենեջեր» անվանումը հաճախ օգտագործվում է այն աշխատակիցների հեղինակային վարկը բարձրացնելու նպատակով, սրանց գործառույթները որևէ կապ չունեն կառավարման հետ։ Շատ խանութներում ավտոսրահներում մենեջեր են կոչվում սովորական վաճառողները։ Օֆիս-մենեջերի պաշտոնը նույնպես կապված չէ կառավարական գործառույթների հետ։

Մենեջմենթին ներկայացվող պահանջները

Ժամանակակից մենեջմենթը յուրահատուկ միջոց, յուրահատուկ գործառույթ, յուրահատուկ գործիք է կազմակերպությունների կողմից արդյունքի արտադրության համար։ Այս գերխնդրի կատարումը պահանջում է լայնացնել մենեջմենթի պատասխանատվության դաշտը, որի մեջ ընդգրկվում են կազմակերպության, դրա գործունեության և ստացվող արդյունքների վրա ազդող բոլոր գործոնները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, ինչպես վերահսկման ենթակա, այնպես էլ լիովին անկախ։ Այս հանգամանքը պահանջում է ռազմավարական մոտեցում կառավարմանը և՛ ուղղահայացով (ստորակարգման բոլոր մակարդակներում), և՛ հորիզոնական (գործառույթային ոլորտների կառավարում), ռազմավարությունը բոլոր աշխատակիցների գործն է։ Մարդկային գործոնը դառնում է ձեռնարկության հաջող գործունեության առանցքային գործոնը, ինչը արտացոլում է այստեղ 20 и 21-րդ դարերի սահմանագծում ձևավորված կառավարման սկզբունքներում։

  1. Հավատարմություն աշխատակիցների հանդեպ։
  2. 100 % պատասխանատվություն՝ որպես հաջող մենեջմենթի պայման։
  3. Հաղորդակցություններ, որոնք ընդգրկում են կազմակերպությունը վերևից՝ ներքև, ներքևից՝ վերև և հորիզոնական։
  4. Կազմակերպության մթնոլորտը, որը նպաստում է աշխատակիցների ընդունակությունների բացահայտմանը։ Բոլորի ուսուցումը ամեն տեղ, ամեն ժամ։
  5. Ժամանակին արձագանք շրջակա միջավայրի փոփոխություններին։
  6. Մարդկանց հետ աշխատանքի մեթոդներ, որոնք ապահովում են բավարարվածություն աշխատանքից։ Անցում ավտորիտար ղեկավարման ձևից լիդերությանը (առաջնորդությանը)։
  7. Մենեջերների անմիջական մասնակցությունը խմբերի աշխատանքների բոլոր փուլերում՝ որպես համաձայնեցման և ամբողջականության պայման։
  8. Գնորդների, մատակարարների, կատարողների, ղեկավարների և այլոց հաղորդակցման հետ փոխադարձ կարողությունը։
  9. Բիզնեսի էթիկա։
  10. Ազնվություն և վստահություն մարդկանց հանդեպ։
  11. Մենեջմենթի հիմնարար հիմունքների կիրառումը աշխատանքի մեջ։
  12. Կազմակերպության տեսակետը, այսինքն հատուկ պատկերացումը այն մասին, թե ինչպիսին այն պետք է լինի։
  13. Անհատական աշխատանքի որակ, չընդհատվող ինքնակատարելագործում։

Ժամանակակից պայմաններում կառավարման սկզբունքների իրագործումը մեծ պահանջներ է ներկայացնում մենեջերի անձին։

Other Languages
العربية: إدارة
অসমীয়া: ব্যৱস্থাপনা
asturianu: Alministración
azərbaycanca: Menecment
Boarisch: Management
žemaitėška: Vadība
беларуская: Менеджмент
беларуская (тарашкевіца)‎: Мэнэджмэнт
български: Мениджмънт
brezhoneg: Management
bosanski: Menadžment
català: Gestió
čeština: Management
Cymraeg: Rheolaeth
dansk: Ledelse
Deutsch: Management
Ελληνικά: Διαχείριση
English: Management
eesti: Juhtimine
euskara: Kudeaketa
فارسی: مدیریت
français: Management
עברית: ניהול
हिन्दी: प्रबन्धन
hrvatski: Menadžment
magyar: Menedzsment
Bahasa Indonesia: Manajemen
italiano: Management
日本語: 経営管理論
ქართული: მენეჯმენტი
қазақша: Менеджмент
한국어: 경영
Кыргызча: Менеджмент
Limburgs: Bedriefsveuring
lietuvių: Vadyba
latviešu: Vadībzinība
македонски: Менаџмент
монгол: Менежмент
Bahasa Melayu: Pengurusan
Mirandés: Admenistraçon
မြန်မာဘာသာ: စီမံခန့်ခွဲခြင်း
नेपाली: व्यवस्थापन
Nederlands: Management
norsk: Ledelse
Norfuk / Pitkern: Manajement
polski: Zarządzanie
پښتو: سمبالښت
português: Administração
română: Management
русский: Менеджмент
sicilianu: Amministraturi
Scots: Management
srpskohrvatski / српскохрватски: Menadžment
Simple English: Management
slovenčina: Plánovanie
slovenščina: Menedžment
shqip: Menaxhimi
српски / srpski: Руковођење
svenska: Management
Kiswahili: Usimamizi
தமிழ்: மேலாண்மை
тоҷикӣ: Мудирият
Tagalog: Pamamahala
Türkçe: İşletme
українська: Менеджмент
اردو: نظامت
oʻzbekcha/ўзбекча: Menejment
Tiếng Việt: Quản lý
ייִדיש: פירערשאפט
中文: 管理学
Bân-lâm-gú: Koán-lí-ha̍k