Կաջոլ

Picto infobox film.png
Կաջոլ
Kajol Vogue cropped.jpg
Ծնվել էօգոստոսի 5, 1974()[2], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասանուհի: Կաջոլը հինգ անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար, պարգևատրվել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևով (2011 թ.)։ Հանդիսանում է Մեծ Բրիտանիայում գտնվող Loomba Trust բարեգործական կազմակերպության դեսպանը։ 2008 թվականին արժանացել է Karmaveer Puraskaar award-ի պարգևին՝ սոցիալական զարգացմանն ուղղված ներդրումների համար։

Կենսագրություն

Կաջոլը ծնվել է բենգալյան ծագում ունեցող մարաթհի ժողովրդին պատկանող ընտանիքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ երեխա էր։ Սակայն դերասանուհին պնդում էր, որ չի զգացել, որ ապրում է ոչ լիարժեք ընտանիքում։ Նրա մայրը դերասանուհի Տանուջան է, իսկ հայրը՝ ռեժիսոր և պրոդյուսեր Շոմու Մուքհերջին: Կաջոլի ընտանիքը սերտորեն կապված էր կինոաշխարհի հետ։ Նրա մորաքույրը դերասանուհի Նուտանն էր, տատը՝ դերասանուհի Շոբհնա Սամարթհը, իսկ նախատատը՝ նույնպես դերասանուհի Ռատան Բայն էր։ Դերասաններ էին նաև նրա հորեղբայրները՝ Ջոյ Մուքհերջին և Դեբ Մուքհերջին, ովքեր նաև ռեժիսորներ և պրոդյուսերներ էին։ Կաջոլի քույրը՝ Տանիշա Մուքհերջին նույնպես նկարահանվում է կինոյում։ Դերասաններ են նաև զարմիկը՝ Մոհնիշ Բահլը և ազգականուհին՝ Ռանի Մուքհերջին:

Կաջոլը կրթությունն ստացել է Սուրբ Հովսեփի վանքին կից գիշերօթիկ դպրոցում, սակայն թողել է դպրոցը 16 տարեկանում ` իր առաջին ֆիլմի նկարահանումից հետո: Նրան նկատել են անմիջապես` իր առաջին «Սենսացիոն դեբյուտ» (1992 թ.) ֆիլմից հետո։ Սակայն իրական հաջողությունը նրան ժպտաց «Չառևանգված հարսնացուն» (1995 թ.) ֆիլմում կատարած դերի համար, որտեղ նրա խաղընկերը Շահրուխ Խանն էր։ Նրանք հիանալի խաղընկերներ էին և միասին նկարահանվել են ևս 11 ֆիլմում։ Կաջոլը առաջին հնդիկ դերասանուհին էր, որն ստացել է մրցանակ՝ լավագույն բացասական դերի համար՝ «Թաքնված ճշմարտություն» (1997 թ.) ֆիլմում կերտած կերպարի համար։ 2006 թվականին նա նկարահանվել է «Կույր սեր» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Աամիր Խանն էր։ Կաջոլը հիանալիորեն էր կերտել կույր աղջկա կերպարը։ 2008 թվականին նա նկարահանվել է «Դու, ես և մենք», այնուհետև Կարան Ջոհարի «Իմ անունը Կհան է» (2010 թ.) ֆիլմերում, որին հետևել է «Ես սիրում եմ քեզ, մայրիկ» («Մենք ընտանիք ենք» 2010 թ.) կինոնկարը։

Կաջոլի այլ աշխատանքներից են «Կարանը և Արջունը» (1995 թ.), «Կիրք» (1997 թ.), «Պետք չէ վախենալ սիրուց» (1998 թ.), «Կյանքում ամեն ինչ պատահում է» (1998 թ.), «Եվ թախծի, և ուրախության մեջ» (2001 թ.), «Սիրահարվածները» (2015 թ.) և այլ ֆիլմեր։

2005 թվականին իր ամուսնու հետ միասին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի հնդկական տարբերակում շահել է մեկ միլիոն ռուփի, որը զոհաբերել է բարեգործական նպատակներով (քաղցկեղի դեմ պայքարին)։ Կաջոլը ակտիվորեն մասնակցում է նաև զանազան հեռուստաշոուների։

Other Languages
العربية: كاجول
azərbaycanca: Kacol
تۆرکجه: کاجول
български: Каджол
भोजपुरी: काजोल
català: Kajol
کوردی: کاجۆل
Deutsch: Kajol
डोटेली: काजोल
English: Kajol
Esperanto: Kajol
español: Kajol
فارسی: کاجول
suomi: Kajol
français: Kajol
ગુજરાતી: કાજોલ
עברית: קאג'ול
Bahasa Indonesia: Kajol
italiano: Kajol
日本語: カジョール
Basa Jawa: Kajol Devgan
ಕನ್ನಡ: ಕಾಜೊಲ್
한국어: 카졸
kurdî: Kajol
lietuvių: Kajol
मैथिली: काजोल
Baso Minangkabau: Kajol
മലയാളം: കാജോൾ
मराठी: काजोल
Bahasa Melayu: Kajol
नेपाली: काजोल
Nederlands: Kajol
ਪੰਜਾਬੀ: ਕਾਜੋਲ
polski: Kajol
پنجابی: کاجول
پښتو: کاجول
русский: Каджол
Scots: Kajol
srpskohrvatski / српскохрватски: Kajol
Simple English: Kajol
shqip: Kajol
svenska: Kajol
தமிழ்: கஜோல்
తెలుగు: కాజోల్
Türkçe: Kajol
українська: Каджол
vepsän kel’: Kadžol
Tiếng Việt: Kajol
吴语: 卡哟儿
მარგალური: კაჯოლი
粵語: 卡祖兒