Կապան Մադեն

Գյուղ
Կապան Մադեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներԿապան, Կապան մադան, Կապան-մատեն, Կապան-մետեն, Կեբան, Կեբան-մադեն, Քեբան, Քեբան-մադեն, Քեպան-մադեն, Քեպան-մատեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Կապան Մադեն, գյուղ (ավան, գյուղաքաղաք, քաղաք) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում, Խարբերդ քաղաքից 35-49 կմ արևմուտք. Արևմտյան և Արևելյան Եփրատ գետերի միախառնման վայրից ոչ հեռու, Արևմտյան Եփրատի ձախ ափից 1-1.5 կմ հեռու, լեռնային գետահովտում։ Հնում գյուղաքաղաք կամ բերդաքաղաք էր։

Վարչականորեն հնում մտնում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հանձիթ կամ Գորեք գավառի, իսկ նոր ժամանակներում Խարբերդի նահանգի Չմշկածագ գավառի մեջ։ Արտաքնապես Կապան–Մադենը սովորական գյուղից ոչնչով չի տարբերվում։ Սակայն այստեղ դեռևս նշմարվում են անցյալի կառուցվածքների ավերակները՝ բավական լայն տարածքի վրա, որոնք իրեղեն վկայություններ են նրա երբեմնի բարեկարգ ու խոշոր բնակավայր լինելու մասին։

Other Languages