Կախարդուհու առաքման ծառայությունը

Կախարդուհու առաքման ծառայությունը
魔女の宅急便
Kiki's Delivery Service (Movie).jpg
Ժանրֆենտեզի, հեքիաթ, արկածային, ֆիլմ–ճանապարհորդություն
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական1989 թվական, հուլիսի 22
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀայաո Միյաձակի
ՊրոդյուսերՀայաո Միյաձակի
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի
Դերակատարներչկա
ՕպերատորՁյուրո Սուգիմուրա
ԵրաժշտությունՋո Հիսաիշի
ՄոնտաժՏակեսի Սեյամա[1]
ԸնկերությունԳիբլի ստուդիա
Տևողություն102 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Կախարդուհու առաքման ծառայությունը» (բնօրինակ անվանում — 魔女の宅急便)

Քիքիի առաքման ծառայությունը (ճապ.՝ 魔女の宅急便 Մաջոնո Թաքքյուբին, թարգմանվել է որպես «Կախարդուհու առաքման ծառայությունը»), 1989 թվականին ստեղծված անիմե է, որի սցենարի հեղինակը, պրոդյուսերն ու ռեժիսորը Հայաո Միյաձակիին է։ Անիմեն հիմնված է մանկագիր Էյքո Քադոնոյի համանուն նովելի վրա։ Անիմեն պատմում է երիտասադ կախարդուհու՝ Քիքիի պատմությունը, ով մի ամբողջ տարի պիտի քաղաքում ինքնուրույն ապրի ու իր կախարդանքը օգտագործի գումար վաստակելու համար։

Ըստ Միյաձակիի, ֆիլմն անդրադառնում է պատանիների անկախության ու վստահության խնդրին։

Ֆիլմը լույս է տեսել 1989 թվականի հուլիսի 22–ին ու շահել է Animage Anime Grand Prix մրցանակը։ Դա առաջին ֆիլմն էր, որ Գիբլի ընկերությունը թողարկել է Ուոլտ Դիսնեյ ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ Ուոլտ Դիսնեյ ընկերությունը 1997 թվականին թողարկեց անիմեի անգլերեն կրկնօրինակումը, որին հասարակությունը ծանոթացավ Միացյալ Նահանգներում Սիեթլի Միջազգային Կինո Փառատոնի շրջանակներում, 1998 թվականին մայիսի 23–ին, իսկ ազատ վարձութում հայտնվեց ԱՄՆ–ում ու Կանադայում 1998 թվականի սեպտեմբերի 1-ին։

Սյուժե

Քիքին մոր հետ ապրող 13-ամյա երիտասարդ կախարդուհի է։ Ավանդաբար, բոլոր 13-ամյա վհուկներն մի տարի միայնակ են ապրում։ Մի օր էլ Քիքին է իր լավագույն ընկերոջ՝ Ջիջի անունով շատախոս սև կատվի հետ լքում քաղաքը։

Քիքին բնակություն է հաստատում ծովափնյա Քորիքո քաղաքում։ Դժվար սկսելով, նա շուտով ընկերներ ու ապրելու վայր է գտնում։ Բայց երիտասարդ կախարդուհին նաև կբացահայտի, որ ավելի վրա թռչելուց բացի ոչինչ անել չի կարողանում։ Գոյատևելու համար Քիքին սկսում է Օսոնո ու Ֆուքուո ամուսինների նպարեղենի խանութում առաքիչ աշխատել։

Քորիքոյում ապրելով, Քիքին առճակատվում է դեռահասական խնդիրների ու անհանգստությունների հետ։ Քիքին հետապնդում է Թոմբոն, ավիացիայով ապրող տեղացի տղան։ Թոմբոն ոչ միայն հիանում է Քիքիի թռչելու կարողությամբ, այլև համակրում նրան՝ որպես աղջկա։ Ի վերջո, Քիքիի սիրտը հալվում է, բայց Թոմբոյի ընկերներից մեկի հետ հանդիպումից հետո, ում Քիքին ավելի վաղ հանդիպել էր, երիտասարդ վհուկը կրկին կորցնում է վստահությունն ինքն իր նկատմամբ ու ընկճախտ է ապրում, ինչի պատճառով կորցնում է թռնելու ու Ջիջիի հետ խոսելու ունակությունը։ Բարեբախտաբար, Քիքիի ընկերներից մեկը՝ նկարչուհի Ուրսուլան, հրավիրում է Քիքիին ապրելու իր անտառային տնակում, որտեղ նա ախտորոշում է Քիքիի ճգնաժամը որպես ստեղծագործական։

Նոր, անկախ կյանքի հետ կապված հուսահատության պատճառով Քիքին կորցնում է իր լավատեսությունը։ Հիմա պիտի նոր նպատակ գտնի՝ կորցրածը ետ բերելու համար։

Վերականգնելով իր ոգին, Քիքին քաղաք է վերադառնում։ Իր հաճախորդներից մեկին այցելելիս, Քիքին հեռուստատեսությամբ ավիապատահարի է ականատես լինում։ Քամու ուժեղ ու հանկարծակի պոռթկումից Թոմբոն օդ է նետվում։ Կամքի ուժով Քիքին վերականգնում է թռչելու կարողությունն ու, փողոց մաքրող ավելն ճանկելով, թռչում է դեպի պատահարի վայրը։ Շուտով Քիքիին հաջողվում էվերականգնել իր ողջ ուժն ու փրկել Թոմբոյին։

Վերջում Քիքին ծնողներին նամակ է գրում ու հայտնում Քորիքոյում բնակվելու որոշման մասին։

Other Languages
Bahasa Indonesia: Kiki's Delivery Service
português: Majo no Takkyūbin
srpskohrvatski / српскохрватски: Kiki's Delivery Service
Simple English: Kiki's Delivery Service
Bân-lâm-gú: Mazyo no Takkyûbin