Ծրագրավորման լեզու

Ծրագրավորման լեզուն նշանների համակարգ է, որը նախատեսված է համակարգչային ծրագրեր գրելու համար։ Ծրագրավորման լեզուն մեզ տալիս է որոշակի բառապաշար և քերականական կանոններ, որոնցից ելնելով ծրագրավորողը գրում է իր ծրագիրը։

Առաջին ԷՀՄ-ների ստեղծումից ի վեր ստեղծվել է ավելի քան 2500 տարբեր ծրագրավորման լեզուներ[1], և ամեն տարի դրանց թիվն ավելի է մեծանում։ Որոշ լեզուներից օգտվել կարողանում են միայն դրանք ստեղծողները, իսկ մյուսները հանրահայտ են դառնում միլիոնավոր մարդկանց։ Պրոֆեսիոնալ ծրագրավորողները իրենց աշխատանքում օգտագործում են նույնիսկ 10-ից ավելի ծրագրավորման լեզուներ։

Ծրագրավորման լեզվի նկարագրությունը սովորաբար կազմված է լինում երկու բաղկացուցիչներից՝ շարահյուսություն և իմաստաբանություն։ Որոշ ծրագրեր բացատրվում են մասնագրային փաստաթղթերով, օրինակ՝ C ծրագրավորման լեզուն մասնագիտացված է ISO ստանդարտով։ Perl 5-ը և այլ վաղ լեզուներ դոմինանտ իրականացում, ինչի շնորհիվ կիրառվում են որպես տեղեկագրություն։

Ծրագրավորման լեզուն կարող է ներկայացվել մասնագրերի մի այնպիսի համակարգի տեսքով, որոնցով բնութագրվում են նրա շարահյուսությունն ու իմաստաբանությունը։

Տվյալների տիպերը

Ժամանակակից թվային համակարգիչներն աշխատում են երկուական համակարգով և տվյալները պահպանում են երկնշան կոդերի մեջ։ Այդ տվյալները ցուցադրում են իրական աշխարհին պատկանող տեղեկություններ՝ անուններ, բանկային հաշիվներ, չափեր և այլն։
Ծրագրավորման լեզուն օժտված է լինում «տիպերի համակարգով», որով կազմակերպվում են տվյալները։ Լեզուները լինում են «ստատիկ տիպականացումով» և «դինամիկ տիպականացումով», ինչպես նաև լինում են «տիպ չունեցող լեզուներ», որոնցից է, օրինակ՝ ծրագրավորման Forth լեզուն։

Տվյալների կառուցվածքները

Բարձրամակարդակ լեզուների տիպերի համակարգերը թույլ են տալիս որոշել բաղադրյալ տիպերը, այսպես կոչված՝ տվյալների կառուցվածքները։ Տվյալների կառուցվածքային տիպերը ձևավորվում են որպես բազային (ատոմաչափային) բաղադրյալ տիպերի դեկարտային ստեղծագործություն։
Բարձրամակարդակ լեզուներում տվյալների (ցանկեր, հերթեր, աղյուսակներ, երկնշանային ծառեր և զույգեր) հիմնական կառուցվածքները հաճախ ներկայացվում են հատուկ շարահյուսական կոնստրուկցիաների միջոցով։ Այդպիսի տվյալները ձևավորվում են ինքնաբերաբար։

Other Languages
Afrikaans: Programmeertaal
Alemannisch: Programmiersprache
العربية: لغة برمجة
žemaitėška: Pruogramavėma kalba
беларуская (тарашкевіца)‎: Мова праграмаваньня
brezhoneg: Yezh programmiñ
ᨅᨔ ᨕᨘᨁᨗ: ᨅᨔ ᨀᨚᨇᨘᨈᨛᨑᨛ
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Piĕng-tiàng ngṳ̄-ngiòng
Esperanto: Programlingvo
עברית: שפת תכנות
Bahasa Indonesia: Bahasa pemrograman
íslenska: Forritunarmál
la .lojban.: samplabau
Basa Jawa: Basa pamrograman
ភាសាខ្មែរ: ភាសាកម្មវិធី
Lëtzebuergesch: Programméiersprooch
македонски: Програмски јазик
Bahasa Melayu: Bahasa pengaturcaraan
မြန်မာဘာသာ: Programming language
Plattdüütsch: Programmeerspraak
Nederlands: Programmeertaal
norsk nynorsk: Programmeringsspråk
русиньскый: Язык проґрамованя
srpskohrvatski / српскохрватски: Programski jezik
Simple English: Programming language
slovenčina: Programovací jazyk
slovenščina: Programski jezik
српски / srpski: Програмски језик
Basa Sunda: Basa program
svenska: Programspråk
tetun: Programing
татарча/tatarça: Программалау теле
oʻzbekcha/ўзбекча: Programmalash tili
Tiếng Việt: Ngôn ngữ lập trình
吴语: 编程语言
中文: 编程语言
Bân-lâm-gú: Thêng-sek gí-giân
粵語: 程式語言