Ծաղկափոշի


Տարբեր ծաղկափոշիների հատիկների պատկեր ԱԷՄ-ով
Կակտուսի ծաղիկը և նրա առէջները՝ ծաղկափոշով

Ծաղկափոշի, սերմնավոր բույսերի փոշեհատիկների ամբողջությունը։

Ծաղկափոշու ներքին թաղանթը կոչվում է ինտին։ Նա կազմված է պեկտինային նյութերից։ Ինտինը բարակ պարկի ձևով պատում է ծաղկափոշու պրոտոպլաստը։ Էքզինի անցքերի դիմաց ինտինան հաստացումներ է առաջացնում, որոնք մինչև ծաղկափոշու ծլումը փակում են մուտքը դրսից։

Ծաղկափոշու բջիջների մեծությունը, ձևը, մակերեսը այնքան բնորոշ են, որ ծաղկափոշով կարելի է որոշել բույսերի տեսակները։ Ծաղկափոշու բջիջները լինում են կլոր, ինչպես լոբունը, դեղին առվույտինը, մատնունունը և այլն, երկարավուն և բիսկվիտաձև, ինչպես գազարինը, կողավոր, ինչպես ճարճատուկինը, եռանիստ, ինչպես լորենունը և այլն։ Ըստ էքզինի մակերեսի բնույթի ծաղկափոշու բջիջները լինում են հարթ, ինչպես կարմիր երեքնուկինը, իշառվույտինը, սոխինը, հաղարջենունը, եգիպտացորենինը և այլն, հատվածավորված, ինչպես եղեսպակինը, վիշապագլխինը, ֆացելիայինը և այլն, փշիկավոր, ինչպես արևածաղկինը, գեղավերինը և այլն, թմբիկավոր, ինչպես կռոտուկինը և այլն, փոսիկավոր, ինչպես գազարինը, ծվծվուկինը, եգիպտացորենինը, լորենունը, ձմերուկինը և այլն։ Ծաղկափոշու հատիկները մեծությամբ խիստ տարբերվում են։ Ծաղկափոշու խոշոր հատիկներ ունեն դդումը (մինչև 150 - 200 միկրոն) տուղտազգիները (մինչև 165 միկրոն)։ Բույսերի մեծ մասի միջին մեծության ծաղկափոշու բջիջն ունի 15-ից մինչև 50 միկրոն։

Փոշանոթում ծաղկափոշու հասունացման ժամանակ փոշեբներում զույգ-զույգ միանում են ընդհանուր խորշով և, վերջապես, պսակները բացվում են՝ ծաղկափոշու դուրս գալու համար։ Փոշանոթների բացվելը մեծ մասամբ պայմանավորված է էպիդերմիսի՝ վարնամաշկի բջիջների կծկվելով չորանալու ժամանակ, և ֆիբրոզային շերտի բարակապատ հատուկ շերտերի պատռվելով։ Այն տեղի է ունենում տարբեր եղանակներով, փոշանոթները մեծ մասը երկայնական ճեղքով են բացվոում։ Հաճախ նաև փոշանոթի գագաթին կլոր անցք կամ նեղ ճեղք է առաջանում։ Ծաղկափոշու դուրս գալու ճեղքը երկսեռ ծաղիկների մեջ կարող է առաջանալ ինչպես դեպի վարսանդի սպին դարձած կողմից (ինքնափոշոտվողներից շատերի ծաղիկներում) այնպես էլ սպիի հակառակ կողմից (խաչաձև փոշոտվողների ծաղիկներում)։ Միկրոսպորների (ծաղկափոշու) առաջացումով վերջանում է ծածկասերմների անսեռ բազմացումը։ Միկրոսպորը ծլում է դեռևս մայրական բույսի վրա։ Ծլելու ժամանակ միկրոսպորի կորիզը բաժանվում է միտոզով, որի հետևանքով երկու կորիզ է առաջանում։ Նրանք ըստ մեծության և ֆիզիոլոգիական առումով, միանման չեն։ Ավելի խոշոր և կլորավուն կորիզը խոշոր կորիզակով, կոչվում է վեգետատիվ։ Մյուսը՝ հաճախ իլիկաձև, քրոմատինով հագեցած կորիզը, որի շուրջն առանձնանում է ցիտոպլազմայի իր մասը կոչվում է գեներատիվ։

Other Languages
Afrikaans: Stuifmeel
العربية: حبوب اللقاح
asturianu: Polen
azərbaycanca: Çiçək tozu
башҡортса: Һеркә
беларуская: Пылок
български: Цветен прашец
bosanski: Polen
català: Pol·len
čeština: Pyl
Чӑвашла: Шăрка
Cymraeg: Paill
dansk: Pollen
Deutsch: Pollen
Ελληνικά: Γύρη
English: Pollen
Esperanto: Poleno
español: Polen
eesti: Õietolm
euskara: Polen
فارسی: گرده
suomi: Siitepöly
français: Pollen
Gaeilge: Pailin
Gàidhlig: Poilean
galego: Pole
हिन्दी: पराग
hrvatski: Cvjetni pelud
magyar: Virágpor
interlingua: Polline
Bahasa Indonesia: Serbuk sari
Ido: Poleno
íslenska: Frjóduft
italiano: Polline
日本語: 花粉
қазақша: Тозаң
한국어: 꽃가루
Latina: Pollen
lietuvių: Žiedadulkė
latviešu: Putekšņi
македонски: Полен
മലയാളം: പരാഗം
Bahasa Melayu: Debunga
مازِرونی: گرده (نمین)
Plattdüütsch: Pollen
Nederlands: Stuifmeel
norsk nynorsk: Pollen
norsk: Pollen
occitan: Pollèn
polski: Pyłek
پنجابی: پراگ (پھل)
português: Pólen
Runa Simi: Sisa
română: Polen
русский: Пыльца
sicilianu: Pòllini
Scots: Pollen
srpskohrvatski / српскохрватски: Pelud
Simple English: Pollen
slovenčina: Včelí peľ
slovenščina: Cvetni prah
српски / srpski: Полен
svenska: Pollen
Kiswahili: Mbelewele
தமிழ்: மகரந்தம்
తెలుగు: పుప్పొడి
Türkmençe: Tozgajyk
Türkçe: Polen
українська: Пилок
oʻzbekcha/ўзбекча: Chang donachalari
Tiếng Việt: Phấn hoa
中文: 花粉