Լոնդոնի մեծ հրդեհ

Լոնդոնի մեծ հրդեհը նկարված անհայտ նկարչի կողմից 1666 թվականի սեպտեմբերի 4-ին `երեքշաբթի երեկոյան: Նկարի աջ կողմում Թաուերն է , իսկ ձախ կողմում Լոնդոնի կամուրջը, հեռվում` Սուրբ Պողոսի տաճարն է` բոցկլտացող կրակների մեջ:

Լոնդոնի մեծ հրդեհ (անգլ.՝ Great Fire of London), խոշոր հրդեհ, որը տեղի է ունեցել Լոնդոն քաղաքում 1666 թվականին[1] և ավերել է քաղաքի կենտրոնական Լոնդոնյան Սիթի շրջանի զգալի մասը: Այն այրել է 13,200 տուն, 87 ծխական եկեղեցի, Սուրբ Պողոսի տաճարը և Սիթիի բազմաթիվ իշխանական կառույցներ: Այն սկսվել է մի կիրակի օր` սեպտեմբերի 2-ին, և ավարտվել է չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 5-ին: Հրդեհը նաև սպառնում էր ոչնչացնել արիստոկրատական Վեսթմինսթեր թաղամասը, ինչպես նաև Լոնդոնի ծայրամասերի խարխլված տները[2], սակայն բարեբախտաբար չի հասցնում:Համարվում է, որ հրդեհը ոչնչացրել է 80 000 բնակիչ ունեցող Լոնդոնյան Սիթի շրջանի 70 000 բնակելի տուն[3]:

Թեև հրդեհը խլել է շատերի կյանքը, մահացածների թիվն անհայտ է, և պաշտոնապես գրանցված է ընդամենը 6 զոհ (ենթադրվում է, որ աղքատների և միջին խավի մարդկանց անունները չեն գրանցվել): Պուդինգի նրբանցքում հնագետների կողմից գտնված հալված խեցու կտորը, որն այժմ տեղադրված է Լոնդոնի թանգարանում, ապացուցում է, որ հրդեհի ջերմաստիճանը հասել է մինչև 1250° Ցելսիուսի սանդղակով[4]:

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Пажар у Лёндане 1666 году
Bahasa Indonesia: Kebakaran Besar London
한국어: 런던 대화재
Bahasa Melayu: Kebakaran Besar London
srpskohrvatski / српскохрватски: Veliki požar u Londonu
Simple English: Great Fire of London
吴语: 伦敦大火
中文: 倫敦大火
粵語: 倫敦大火