Լոնդոնի կինոփառատոն

Լոնդոնի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՎայրԼոնդոն
Առաջինը1956
bfi.org.uk/lff/
London Film Festival Վիքիպահեստում

Լոնդոնի Կինոփառատոն (անգլ.՝ London Film Festival, կրճատ՝ LFF, ինչպես նաև հայտնի է անգլ.՝ BFI London Film Festival), Միացյալ Թագավորության ամենախոշոր և ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներից է[1][2]: Անցկացվում է ամեն տարի սկսած 1956 թվականից, հոկտեմբերի 2-րդ կեսին, նոյեմբերի սկզբին, Լոնդոնում:

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը հանդիսանում է Սասերլենդ Տրոֆին, որով պարգևատրվում են ամենաօրիգինալ դեբյուտային ֆիլմերը: Փառատոնի կազմակերպիչը Բրիտանիայի կինոյի ինստիտուտն է[3][4], The Times թերթի խոշոր հովանավորը: Ամեն տարի անց է կացվում ավելի քան 300 վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ընտրություն, աշխարհի 50 երկրներից: Փառատոնի ավանդական ծրագիրը նեռարում է նկարներ, որոնք Մեծ Բրիտանիայում չէին ցուցադրվել: Կինոփառատոնի ընթացքում ամեն տարի ներկայացվում է կրթական միջոցառումների ծրագիր, դասախոսություններ, վարպետաց դասեր, կինոարտադրության իրադարձություների ներկայացումներ[2]:

Մրցանակներ

Ամենամյա կինոփառատոների ընթացքում մրցանակներ են արժանացնում հետևյալ անվանակարգերում[2]:

  • Սազերլենդ Տրոֆի (անգլ.՝ Sutherland Trophy), կինոփառատոնի հիմնական մրցանակը, որին արժանանում են առաջին անգամ ներկայացված ֆիլմերից լավագույները:
  • Գրիրոսոնի մրցանակ (անգլ.՝ The Grierson Award), արժանացնում են կինոփառատոնի լավագույնլիամետրաժ ֆիլմին: Մրցանակը կրում է շոտլանդացի վավերագետ Ջոն Գրիրոսոնի անունը:
  • Լավագույն ֆիլմ՝ արժանանում են ամենաօրիգինալ կինոաշխատանքները:
  • Բրիտանացի լավագույն դեբյուտանտին (անգլ.՝ Best British Newcomer Award)՝ տրվում է բրիտանացի սցենարիստներին, պրոդյուսերներին, ռեժիսորներին, որոնց աշխատանքները փառատոնի ընթացքում ճանաչվել էին լավագույնը:
  • Բրիտանիայի կինոյի ինստիտուտի մրցանակ «BFI Fellowships», շնորհվում ՝ կինոփառատոնի ռեժիսոր-դեբյուտանտներին:
Other Languages