Լիցեյ

Լիցեյ ( հուն. Λύκείον), միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություն Արևմտյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներում։

Ֆրանսիայում լիցեյ ժամանակակից միջնակարգ հանրակրթական դպրոցի միակ տեսակն է (5-ամյա տարրական դպրոցի հիման վրա 7-ամյա ուսմանժամկետով)։ Իտալիայում կան դասական և ռեալական լիցեյներ (5-ամյա ուսման ժամկետով)։ Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում լիցեյ են կոչվում միջնակարգ դպրոցի 3-4-ամյա տևողությամբ բարձր դասընթացները, Բելգիայում՝ աղջիկների միջնակարգ դպրոցները, Լեհաստանում՝ հասունության ատեստատ տվող քառամյա դպրոցները։

19-րդ և 20-րդ դարերի սկզբին Գերմանիայում և Ավստրո-Հունգարիայում լիցեյ էին կոչվում իգական միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունները։ Մինչհեղափոխական Ռուսաստանում լիցեյ արտոնյալ միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություն էր ազնվականների երեխաների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  ( հ․ 4, էջ 636 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
azərbaycanca: Lisey
български: Лицей
brezhoneg: Lise (skol)
čeština: Lyceum
dansk: Lyceum
Ελληνικά: Λύκειο
English: Lyceum
Esperanto: Liceo
eesti: Lütseum
magyar: Líceum
Bahasa Indonesia: Lyceum
қазақша: Лицей
Nederlands: Lyceum
norsk: Lyceum
português: Liceu
română: Liceu
русский: Лицей
slovenščina: Licej
shqip: Liceu
svenska: Lykeion
українська: Ліцей
oʻzbekcha/ўзбекча: Litsey