Լեո Շտրաուս

Picto infobox auteur.png
Լեո Շտրաուս
Leo Strauss
Ծնվել էսեպտեմբերի 20, 1899()[1][2][3], Աննապոլիս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]), 20-րդ դարի գերմանացի և ամերիիկացի փիլիսոփա [5]։ Շտրաուսի հետազոտությունների շրջանակում եղել են անտիկ, միջնադարյան և ժամանակակից փիլիսոփայական դպրոցները։ Նա ուսումնասիրել է Պլատոնի, Մայմոնիդի, Մաքիավելիի, Հոբսի, Սպինոզայի և Նիցշեի և այլ նշանավոր փիլիսոփաների աշխատությունները[6] Տասնհինգ գրքերի հեղինակ, ներառյալ «Մտքեր Մաքիավելիի մասին» (1958) (գերմ.՝ Thoughts on Machiavelli ), «Սոկրատեսը և Արիստոֆանը» (1966) (անգլ.՝ Socrates and Aristophanes ), «Քաղաքը և մարդը» (1964) (անգլ.՝ The City and Man ), «Հին և արդիական ազատականությունը» (1968) (անգլ.՝ Liberalism Ancient and Modern): Դաստիարակել է հավատարիմ հետևորդների և ուսանողների մի ամբողջ խումբ, որոնց շարքում էին Ալան Բլումը, Սեթ Բերնադիթը, Հերի Ջաֆան, Սթենլի Ռոզենը և Հարվի Մենսֆիլդը։ Նրանցից յուրաքանչյուրը իր հերթին նշանավոր ներդրում է ունեցել ամերիկյան քաղաքական փիլիսոփայության ձևավորման գործում։ Շտրաուսը համարվում է ամերիկյան նեոպահպանողական շարժման հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

Նախնական շրջանը և կրթությունը

Լեո Շտրաուսը ծնվել է 1899 թվականին Գերմանիայի Կիրխայն քաղաքում։ Նրա հայրը՝ Դավիթ Շտրաուսը, գյուղատնտեսական սարքավորումների վաճառական էր[7]։ Շտրաուսը դաստիարակվել է կանոնապահ հրեական ընտանիքում, սակայն չի ստացել հիմնային կրոնական կրթություն։ Շտրաուսը հաճախում է Մարբուրգի Ֆիլիպինում գիմնազիան, որտեղ ստանում է կլասիկ գերմանական կրթություն։ Գիմնազիայում Շտրաուսը ծանոթանում է Նիցշեի և Շոպենհաուերի աշխատությունների հետ, որոնք մեծ ազդեցություն են ունենում նրա աշխարհընկալման ձևաորման վրա։ 1917 թվականին նա ավարտում է գիմնազիան։ Շտրաուսը հաստատվում է Մարբուրգում։ Նա կապեր է հաստատում նեոկանտական դպրոցի ներկայացուցիչ՝ փիլիսոփա Հերման Կոհենի հետ: Տասնյոթ տարեկան հասակում Շտրաուսը դառնում է սիոնիստ։ Նա մնում է հավատարիմ իր սիոնիստական հայացքներին հաջորդ տասներեք տարիների ընթացքում։ 1921 թվականին Շտրաուսն ավարտում է Համբուրգի համալսարանը և ստանում է գիտությունների դոկտորի աստիճանը։ Նրա ատենախոսությունը կոչվում էր «Գիտելիքի հիմնախնդիրը Ֆ.Հ. Յակոբիի փիլիսոփայական ուսմունքում»։ Ատենախոսության ղեկավարը էրնեստ Կասիրերն էր։ 1922 թվականը նա անցկացնում է Ֆրեյբուրգի համալսարանում, որտեղ նա հաճախում է Էդմունդ Հուսերլ և Հուսերլի օգնական ՝ Մարտին Հայդեգերի դասախոսություններին։ Շտրաուսը ընկերանում է Ալեկսանդր Ալտմանի, Հանս֊Գերոգ Գադամերի, Յակոբ Քլայնի, Ալեկսանդր Կոժեվի, Պաուլ Քրաուսի, Գերխարդ Քրյուգերի, Կարլ Լյովիտի և Գերշոմ Շոլեմի հետ։ Նա կապ է հաստատում Ֆրանց Ռոզենզվեյգի հետ, ում հիշատակին հետագայում նվիրում է իր գրքերից մեկը։ Քլայնի, Քրյուքերի, Լյովիտի և Շոլեմի հետ նամակագրությունը հրատարակվել է Շտրաուսի «Հավաքագրված գրվածքները» (գերմ.՝ Gesammelte Schriften) աշխատության երրորդ հատորում։

Հետազոտական գործունեությունը Եվրոպայում

1925 թվականին Շտրաուսը հետազոտական աշխատանքի է անցնում Բեռլինի Հրեական հետազոտությունների ակադեմիայում(գերմ.՝ Akademie für die Wissenschaft des Judentums)։ 1925-1928 թվականների ընթացքում հա հրատարակում է իր առաջին գիրքը, որը կոչվում էր «Սպինոզայի կրոնական քննադատությունը»։ 1932 թվականին Շտրաուսը ստանում է Ռոքֆելլերի կրթաթոշակը, և մեկնում է Փարիզ` ուսումը շարունակելու։ 1933 թվականին Շտրաուսը ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Անգլիա։ 1936-1937 թվականներին նա իր գիտական գործունեությունը շարունակում է Քեմբրիջի համալսարանում։ 1937 թվականին նա համոգործակցություն է հաստատում Կոլումբիայի համալսարանի հետ: 1938-1948 թվականներին նա հանդիսանում է Սոցիալական հետազությունների նոր դպրոցի դասախոսական կազմի անդամ։

Գործունեությունը և կյանքն ԱՄՆ֊ում

1949 թվականին Շտրաուսն աշխատանքի է անցնում Չիկագոյի համալսարանում։ Նա դասավանդում է Քաղաքական գիտությունների ֆակուլտետում։ 1959 թվականին Շտրաուսը նշանակվում է Ռոբերտ Հաթչինսի անվան ականավոր ծառայության պրոֆեսոր։ 1968 թվականին Շտրաուսը տեղափոխվում է Կլերմոնտ, որտեղ դասավանդում է տեղական քոլեջում։ 1969 թվականին նա դասավանդում է Աննապոլիսի Սրբ. Ջոնի քոլեջում։ Նա նշանակվում է Սքոթ Բյուքենանի անվան ականավոր գիտնական։ Շտրաուսը մնում է այդ պաշտոնին մինչև 1973 թվականը։

Other Languages
Afrikaans: Leo Strauss
العربية: ليو شتراوس
تۆرکجه: لئو اشتراوس
català: Leo Strauss
čeština: Leo Strauss
Deutsch: Leo Strauss
English: Leo Strauss
Esperanto: Leo Strauss
español: Leo Strauss
français: Leo Strauss
italiano: Leo Strauss
ქართული: ლეო შტრაუსი
Nederlands: Leo Strauss
polski: Leo Strauss
português: Leo Strauss
română: Leo Strauss
русский: Штраус, Лео
Simple English: Leo Strauss
slovenščina: Leo Strauss
svenska: Leo Strauss
Türkçe: Leo Strauss
українська: Лео Штраус
Yorùbá: Leo Strauss