Լեոպոլդ Կրոնեկեր

Picto Info sciences exactes.png
Լեոպոլդ Կրոնեկեր
Leopold Kronecker.jpg
Ծնվել էդեկտեմբերի 7, 1823()[1][2][3][4][5] (68 տարեկանում)
Բեռլին, Գերմանիա[6]
ԳերեզմանՍուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն[7]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանական միություն
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտթվերի տեսություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[4], Լեոպոլդինա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա[4] և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲոննի համալսարան, Հումբոլդտի համալսարան և Վրոցլավի համալսարան[4]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4] (օգոստոսի 14, 1845)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8]
Գիտական ղեկավարJohann Franz Encke[9]
Հայտնի աշակերտներDmitri Fjodorowitsch Seliwanow և Mathias Lerch
Leopold Kronecker Վիքիպահեստում

Լեոպոլդ Կրոնեկեր (անգլ.՝ Leopold Kronecker, 7-ը դեկտեմբերի 1823, Լիգնից, Գերմանիա, այժմ՝ Լեգնիցա, Լեհաստան - 29-ը դեկտեմբերի 1891, Բեռլին, Գերմանիա), գերմանացի մաթեմատիկոս, ով աշխատել է թվերի տեսության, հանրահաշվի ու տրամաբանության ոլորտներում։ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի օտարազգի անդամ-թղթակից (1872), Բեռլինի ԳԱ անդամ (1861), Բեռլինի համալսարանի պրոֆեսոր: Նա քննադատել է Գեորգ Կանտորի բազմությունների տեսությունը։ Հայտնի է իր "Die ganzen Zahlen hat der liebe Gott gemacht, alles andere ist Menschenwerk" ("Աստված ստեղծել է միայն ամբողջ թվերը, մնացածը մարդու ձեռքի գործն է") արտահայտությամբ[10]։ Կրոնեկերը Էռնստ Էդուարդ Կումմերի ուսանողն ու մտերիմ ընկերն էր, հայտնի ֆիզիոլոգ Հուգո Կրոնեկերի (1830—1914) եղբայրը: Նա շարունակել է Կումմերի աշխատությունները քառակուսային ձևերի ու խմբերի տեսությունների մասին:Ծնվել է հրեաների ընտանիքում, բայց մահից մեկ տարի առաջ ընդունել է քրիստոնեություն[11][12](անգլ.):

Կենսագրություն

Լեոպոլդ Կրոնեկերը ծնվել է 1823 թվականին դեկտեմբերի 7ին Պրուսիայի Լիգնից քաղաքում (այժմ` Լեգնիցա, Լեհաստան) ապահովված հրեաների ընտանիքում: Ծնողները` Իսիդորն ու Յոհաննան, իրենց երեխաների կրթությունը վերցրել էին իրենց վրա և կրթում էին տանը: Լեոպոլդի կրտսեր եղբայրը` Հուգո Կրոնեկերը նույնպես գիտական ուղով գնաց: Այժմ նա հայտնի է ֆիզիոլոգիայի ոլորտում իր անգնահատելի ավանդի համար: Ավելի ուշ Լեոպոլդը ընդունվում է Լիգնիցի գիմնազիա, որտեղ հետաքրքրվում էր միաժամանակ գիտություններով, պատմությամբ ու փիլիսոփայությամբ: Դրան զուգահեռ նա հաճախում էր գիմնաստիկայի ու լողի խմբակների: Գիմնազիայում նրա ուսուցիչներից էր Էռնստ Կումմերը, ով նկատեց ու խրախուսեց տղայի հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ:[13](անգլ.):

Other Languages