Լեզվաընտանիք

Լեզվաընտանիքը լեզուների ծագումնաբանական դասակարգման հիմնական միավորն է, որը ցեղակից լեզուների ամբողջություն է։ Լեզվաընտանիքը զարգանում է մեկ նախնական լեզվի (հիմք լեզվի, հիմնալեզվի, նախալեզվի) վրա, որպես լեզուների պատմական զարգացման հետևանք։ Որևէ լեզվի՝ այս կամ այն ընտանիքին պատկանելը որոշվում է պատմա-համեմատական հետազոտությունների օգնությամբ, որոնցով բացահայտվում են լեզվական ցեղակցական կապերը։ Շատ լեզուների ցեղակցական կապերը դեռևս ճշգրտորեն բացահայտված չեն անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով (օրինակ էտրուսկերենի պատկանելությունը հնդեվրոպական ընտանիքին[1]

1rightarrow.png  Տե՛ս նաև Լեզվաընտանիքների ցանկ 

Լեզվաընտանիքների դասակարգման պատմությունը և ավանդույթներ

Լեզվաընտանիքը լեզուների խումբ է, որոնք կապակցված են ծագումով, այսինքն սերում են ընդհանուր նախնի լեզվից, որին անվանում են այդ լեզվաընտանիքի նախալեզու։ Այդ եզրը ծագել է լեզուների դասակարգման մեջ լեզուների ծառի օգտագործման մոտեցումից և վերաբերում է պատմական լեզվաբանության ոլորտին։ Ըստ էության դա լեզուները մարդկանց հետ համեմատելու փոխաբերական մոտեցում է տոհմաբանական ծառի կամ լեզուների դեպքում որոշակի էվոլյուցիոն տաքսոնոմիայից բխող ֆիլոգենետիկ ծառի տեսքով։ Լեզուների դասակարգման մեջ բոլոր կենսաբանական եզրերն օգտագործվում են փոխաբերական առումով և լեզվական դասակարգման մոտեցումներում ոչ մի կենսաբանական հիմքեր չկան։

2007-ին «SIL Ethnologue» կատալոգում գրանցված էին 6,912 կենդանի լեզուներ[2] Կենդանի լեզու են համարվում այն լեզուները, որոնք մարդկանց որոշակի խմբերի կողմից լայնորեն օգտագործվում են որպես հաղորդակցման միջոց։ Հայտնի կենդանի լեզուների ճշգրիտ թիվը կարող է տատանվել 5,000-ից մինչև 10,000, հիմնականում կախված լեզու հասկացության սահմանման ճշգրտության աստիճանից և բարբառների դասակարգման մոտեցումից։ Կան նաև բազմաթիվ մեռած լեզուներ։ Որոշ լեզվաբաններ որոշակիորեն տարբեր բնորոշում են տալիս մեռած և վերացած լեզուներին։

Լեզուների պատկանելությունը նույն լեզվաընտանիքին որոշվում է համեմատական լեզվաբանության միջոցով։ Ընդունված է համարել, որ «դուստր լեզուները» ունեն «գենետիկ» կամ «տոհմաբանական կապ»։[3] Տոհմաբանորեն կապված լեզուները ունենում են նախալեզվին հատուկ փոխադարձաբար արտահայտված բնութագրեր (կամ նման բնութագրերի հետքեր), որոնք չեն կարող պատահական լինել կամ փոխառնված։ Լեզվաընտանիքի մեջ լեզուների պատկանելությունը որևէ լեզվաճյուղին կամ լեզվախմբին որոշվում է այդ լեզուներին բնորոշ համատեղ կամ փոխադարձաբար կապված նորամուծություններով; այսինքն այդ լեզուներին ընդհանուր առանձնահատկություններով, որոնք չեն բխում ամբողջ լեզվաընտանիքի ընդհանուր նախալեզվից։ Օրինակ Գերմանական լեզուներն առանձնանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի մյուս լեզուներից իրենց ընդհանուր բառապաշարով և քերականական առանձնահատկություններով, որոնք չեն եղել հնդեվրոպական նախալեզվում ( Պրոտո հնդեվրոպական լեզու)։ Այդ առանձնահատկությունները նորամուծություն են համարվում պրոտո-գերմանական լեզվում, որը ծագել է հնդեվրոպական նախալեզվից և եղել ժամանակակից գերմանական լեզուների ծագման աղբյուրը։

Other Languages
Afrikaans: Taalfamilie
Alemannisch: Sprachfamilie
العربية: أسرة لغات
Bikol Central: Pamilya nin tataramon
भोजपुरी: भाषा परिवार
brezhoneg: Familhoù yezh
čeština: Jazyková rodina
Deutsch: Sprachfamilie
Esperanto: Lingva familio
eesti: Keelkond
suomi: Kielikunta
Võro: Kiilkund
Nordfriisk: Spräkefamiili
Avañe'ẽ: Ñe'ẽ ogaygua
Fiji Hindi: Language family
magyar: Nyelvcsalád
interlingua: Familias linguistic
Bahasa Indonesia: Rumpun bahasa
íslenska: Tungumálaætt
日本語: 語族
Basa Jawa: Kulawarga basa
한국어: 어족
Кыргызча: Тил бүлө
Limburgs: Spraokfemielje
lietuvių: Kalbų šeimos
latviešu: Valodu saime
македонски: Јазично семејство
मराठी: भाषाकुळ
Bahasa Melayu: Keluarga bahasa
မြန်မာဘာသာ: ဘာသာစကား မိသားစု
Plattdüütsch: Spraakfamilie
नेपाल भाषा: भाषा परिवार
Nederlands: Taalfamilie
norsk nynorsk: Språkfamiliar
پنجابی: بولی ٹبر
русиньскый: Языкова родина
srpskohrvatski / српскохрватски: Jezične porodice i jezici
slovenčina: Jazyková rodina
српски / srpski: Језичка породица
Seeltersk: Sproakgruppe
svenska: Språkfamilj
Türkçe: Dil aileleri
українська: Мовна сім'я
Tiếng Việt: Ngữ hệ
吴语: 语系
მარგალური: ნინეფიშ ფანიეფი
Zeêuws: Taelfemieljes
Bân-lâm-gú: Gí-hē
粵語: 語系