Լատինական Ամերիկա

Լատինական Ամերիկան

Լատինական Ամերիկա (իսպ.՝ América Latina կամ Latinoamérica; պորտ.՝ América Latina; ֆր.՝ Amérique latine), ԱՄՆ-ից հարավ գտնվող ամերիկյան երկրների և տարածքների հավաքական անվանումը, որի մեջ մտնում են Ամերիկայի իսպանախոս, ֆրանսախոս և պորտուգալախոս (այսինքն այն լեզուները, որոնք կապված են լատիներենի հետ) պետությունները։ Լատինական Ամերիկայի տարածքը 21,069,500 կմ2 է՝ այսինքն՝ Երկրի 3.9% կամ Երկրի ցամաքային տարածքի 14.1%։ 2010 թվականի տվյալներով՝ Լատինական Ամերիկայի բնակչությունը ավելի քան 590 միլիոն է[1]։

Բնակչություն

Ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայում գրեթե չի եղել միջռասայական լարում ու ռասայական խտրականություն, տիրապետել է ռասայական հանդուրժողականության մթնոլորտը, որի պայմաններում էլ առաջացել են բնակչության խառը՝ միջռասայական խմբեր (մուլատներ, մետիսներ և սամբոներ)։ Ներկայումս մարդկանց ռասայական միաձուլման գործընթացն ավելի է խորացել։ Այժմ արդեն միմյանց են ձուլվում ոչ միայն տարբեր ռասաներին պատկանող մարդիկ, այլ դրանց խառնածին սերունդների ներկայացուցիչները, ինչի հետևանքով հետզհետե ավելի աննկատելի են դառնում մարդկանց ռասայական պատկանելության հատկանիշները։ Որոշ տարածաշրջաններում, հատկապես Պերուի և Բոլիվիայի անտառային ու բարձր լեռնային մասերում, մեծամասնություն են կազմում հնդկացիները, իսկ երկրների խոշորագույն քաղաքներում՝ եվրոպացիների սերունդները՝ կրեոլները։ Լատինական Ամերիկայի երկրներ են գաղթել նաև հայերը։ Հայկական համեմատաբար խոշոր գաղթօջախներ են ձևավորել Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում։ Տարեկան հավելաճը (6,5 մլն) հարաբերելով ամբողջ բնակչության թվին (600 մլն)` կստացվի,որ տարածաշրջանի բնակչության աճը մոտ 1,1% է, այսինքն` գրեթե հավասար է աշխարհի ամբողջ բնակչության աճի միջին ցուցանիշին։ Սակայն XX դարի 60-ական թվականներին աշխարհի տարածաշրջաններից Լատինական Ամերիկայի բնական աճը ամենաբարձրն էր՝ շուրջ 3%։ Բնակչության աճի թափի այդպիսի կրճատումը արդյունք է տարածաշրջանի երկրների կրթական, մշակութային, բարեկեցության, ուրբանիզացման մեծ առաջընթացի։ Բնակչության թվի առումով ևս Լատինական Ամերիկայի երկրները խիստ տարբերվում են։ Բնակչության թվով առաջին հերթին առանձնանում է Բրազիլիան (մոտ 200 մլն), Մեքսիկան (115 մլն), որոնց հետևում է 10-ից մինչև 50 միլիոն բնակիչ ունեցող երկրների խումբը։

Other Languages
Afrikaans: Latyns-Amerika
aragonés: America Latina
asturianu: América Llatina
azərbaycanca: Latın Amerikası
башҡортса: Латин Америкаһы
Boarisch: Lateinamerika
žemaitėška: Luotīnu Amerėka
беларуская: Лацінская Амерыка
беларуская (тарашкевіца)‎: Лацінская Амэрыка
bamanankan: Latino Amerika
brezhoneg: Amerika Latin
Cymraeg: America Ladin
Deutsch: Lateinamerika
English: Latin America
Esperanto: Latinameriko
español: América Latina
euskara: Latinoamerika
estremeñu: América Latina
føroyskt: Latínamerika
français: Amérique latine
贛語: 拉丁美洲
Fiji Hindi: Latin America
interlingua: America latin
Bahasa Indonesia: Amerika Latin
italiano: America Latina
Patois: Latn Amoerka
la .lojban.: la'ortu'a
Basa Jawa: Amérika Latin
Qaraqalpaqsha: Latın Amerika
kernowek: Amerika Latin
Lingua Franca Nova: America Latina
Limburgs: Latiens Amerika
lietuvių: Lotynų Amerika
latviešu: Latīņamerika
македонски: Латинска Америка
Bahasa Melayu: Amerika Latin
Mirandés: América Latina
မြန်မာဘာသာ: လက်တင်အမေရိက
مازِرونی: لاتین آمریکا
नेपाल भाषा: लातिन अमेरिका
Nederlands: Latijns-Amerika
norsk nynorsk: Latin-Amerika
Norfuk / Pitkern: Leten Merika
português: América Latina
română: America Latină
sicilianu: Amèrica latina
srpskohrvatski / српскохрватски: Latinska Amerika
Simple English: Latin America
slovenčina: Latinská Amerika
slovenščina: Latinska Amerika
српски / srpski: Латинска Америка
Seeltersk: Latienamerikoa
svenska: Latinamerika
Türkmençe: Latyn Amerikasy
Türkçe: Latin Amerika
татарча/tatarça: Латин Америкасы
українська: Латинська Америка
vèneto: Merica latina
Tiếng Việt: Mỹ Latinh
吴语: 拉丁美洲
中文: 拉丁美洲
Bân-lâm-gú: Latin Bí-chiu
粵語: 拉丁美洲