Լաթերանի բազիլիկ եկեղեցի

Լաթերանի բազիլիկ եկեղեցի
Arcibasilica Papale di San Giovanni in Laterano
Basilica di San Giovanni in Laterano (facade) - Rome, Italy.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակcatholic cathedral, մեծ բազիլիկա և պապական բազիլիկա
ԵրկիրՎատիկան Վատիկան
ՏեղագրությունՎատիկան
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Մասն էՀին Հռոմ, Լատերան, Properties of the Holy See և Seven Pilgrim Churches of Rome
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
ՆվիրվածJohn the Evangelist և Հովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՖրանչեսկո Բորրոմինի
ՀիմնադիրՄելքիադես
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն և նեոդասական ճարտարապետություն
140 մետր
Երկարություն140 մետր
Լայնություն140 մետր
Շինանյութաղյուս, բետոն
Լաթերանի բազիլիկ եկեղեցիը գտնվում է Վատիկանում
Լաթերանի բազիլիկ եկեղեցի
vatican.va/various/basiliche/san_giovanni/index_it.htm
Բազիլիկի նավը

Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկ (իտալ.՝ Arcibasilica Papale di San Giovanni in Laterano), մայր եկեղեցի Իտալիայում՝ Հռոմում: Հանդիսանում է Հռոմի Պապի եպիսկոպոսական աթոռը, կամ նստավայրը: Հայտնի է նաև որպես Լաթերանյան բազիլիկ: Հռոմում գտնվող չորս գլխավոր հայրապետական բազիլիկներից ամենահինն է, ինչպես նաև արևմուտքի ամենահին եկեղեցին է[1][2]: Կրում է «հռոմեական կաթոլիկ հավատացյալների տիեզերական մայր տաճար» կոչումը: Ներկայումս եկեղեցու արքեպիսկոպոսը Ագոստինո Վալլինին է՝ Հռոմի գլխավոր թեմի փոխանորդ կարդինալը[3]: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լաթերանյան բազիլիկի ex officio է՝ «առաջին և միակ պատվավոր կանոնիկոսը», տիտղոս, որը տրվել է Ֆրանսիայի ղեկավարներին Հենրի IV արքայից սկսած:

Բազիլիկի ճակատամասի վրա լատիներենով գրված մեծ մակագրություն է. «Clemens XII Pont Max Anno V Christo Salvatori In Hon SS Ioan Bapt et Evang»: Թարգմանաբար նշանակում է. «Կղեմենտ XII Պապը (իր պապության) չորրորդ տարում նվիրել է այս կառույցը Հիսուս Ամենափրկչին, ի պատիվ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հովհաննես Աստվածաբանի»[4]: Մակագրությունը վերնագրով հանդերձ նշանակում է, որ բազիլիկը նվիրված է եղել Հիսուս Ամենափրկչին, իսկ դարեր հետո՝ նաև Հովհաննես Մկրտչին և Հովհաննես առաքյալին: Սան Ջիովանի ին Լաթերանոն Հռոմի մյուս բոլոր կաթոլիկ եկեղեցիների (Սուրբ Պետրոսի տաճարը ներառյալ) վերադասն է և միակը, որ կրում է "Archbasilica" կոչումը: Լաթերանյան բազիլիկը գտնվում է Հռոմ քաղաքում՝ Վատիկանից 4 կմ. հեռավորության վրա: Բազիլիկը և նրան հարող շինությունները ունեն արտատարածքային կարգավիճակ, որպես Սուրբ Աթոռի սեփականություն, և ըստ 1929 թվականի Լաթերանյան համաձայնագրի, գտնվում են վերջինիս ինքնիշխանության ենթակայության տակ[5]:

Other Languages
Lëtzebuergesch: San Giovanni in Laterano
srpskohrvatski / српскохрватски: Bazilika sv. Ivana Lateranskog